Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2020 10:22
Երգչուհի Իվետա Մուկուչյանը սեպտեմբերի 14-ին տոնում էր տարեդարձը: Այդ կապակցությամբ նա իր բոլոր հետևորդներին խնդրել է աշխարհին պատմել այն ամենի մասին, ինչի միջով անցնում է հայ ազգը և նվիրատվություն անել՝ օգնելով Արցախին:
15-10-2020 10:01
Տաղանդավոր պարուսույց VARDA-ն (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում հրապարակել է Արցախյան պատերազմի մասին և կոչ արել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: «Արցունքներով կարդում եմ մահացածների ցուցակները: Երիտասարդ տղաներ, որոնք հազիվ 20 տարեկան են ... բառեր չեմ գտնում ցավս արտահայտելու համար ...», - գրել է պարուհին իր միկրոբլոգում և հրապարակել հղում ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին միջոցներ փոխանցելու համար:
15-10-2020 09:58
Բոլիվուդում հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանն Instagram-յան էջում հրապարակել է Լոս Անջելսում հայերի խաղաղ երթի լուսանկարներն ու կոչ արել կանգնեցնել Ալիեւին։ «Սա պայքար է ապրելու համար, պայքար ահաբեկչության ու ցեղասպանության դեմ»,- գրել է Մարիաննան։
15-10-2020 09:53
«Մեկ անգամ չէ, որ պատմել եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում․․․ Մեկ շաբաթ այլ թեմայով սթորիներ չէի տեղադրում, դադար էի վերցրել, իմ էջի սթորի բաժինը տուժածների համար գումար հավաքելու մասին էր: Սեպտեմբերի 27-ից կրակում են Արցախի խաղաղ բնակչության վրա, երբ է այս ամենն ավարտվելու, ինչու են տառապում անմեղ մարդիկ: Իրավիճակն օրեցօր սրվում է, ոչ ոք չի էլ փորձում օգնել դադարեցնել այս պատերազմը», - Instagram-ի Storis բաժնում գրել է Ռուսաստանաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը։
15-10-2020 06:29
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան' Արայիկը: «Երեխայի մայրը' Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երեւան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երեւանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյն, ով Արցախում շախմատի երկակի չեմպիոն է իր հետ բերել է բոլոր դասագրքերը: 
15-10-2020 05:55
ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից գիտնականների խումբը ասիական իշամեղվի թույնից ստեղծել է թունավոր սպիտակուց, որն արդյունավետ է հայտնի հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն բակտերիաների դեմ:
14-10-2020 11:52
Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, ակտիվորեն հետեւում ու արձագանքում է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Մոդելը Instagram-յան էջում վերահրապարակել է տեսագրությունը, որը պատկերում է Լոս Անջելեսում հայերի խաղաղ ցույցի կադրերն ու գրել. «Բողոք հանուն խաղաղության»:
14-10-2020 11:42
Մարդու ուղեղը կարող է 10 րոպե շարունակել աշխատել առանց թթվածնի սնուցման։
14-10-2020 10:06
Անգլիայի Նորֆոլկ կոմսությունից 38-ամյա Սթիվի Քարթերը կոմայից հետո մոռացել է իր կյանքի վերջին 20 տարիները. նրան թվում է, թե դեռ 1998 թվականն է: Նա իր հարազատներին չի ճանաչում եւ նրանց ընդունել է որպես առեւանգողների:
14-10-2020 02:13
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սկսում է նախապատրաստվել իր 40-ամյակին, ինչպես նշված է Instagram- ի իր նոր գրառման մեջ:
14-10-2020 02:04
2020թ.-ին աշխարհում 7 միլիոն մարդ մահացել է սովից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Դեվիդ Բիսլին:
13-10-2020 09:23
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հետեւորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 մլն դոլար նվիրաբերելու մտադրության մասին, Twitter-ում վերահրապարակել է Լոս Անջելեսում հայերի ցույցի կադրերն ու գրել. «Շատ հզոր»։
13-10-2020 07:55
Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույց՝ Արցախի միջազգային ճանաչման կոչով։
13-10-2020 05:19
76 տարեկան հասակում կյանքից հեռացավ բրիտանացի դերասանուհի և մոդել Մարգարեթ Նոլանը, ով «Ոսկե մատանի» ֆիլմում խաղացել էր «Բոնդի աղջիկը»:
13-10-2020 02:10
Միայն 2020թ․ 9 ամսում (274 օր) Թուրքիայում սպանվել է 369 կին։ Այս ցուցանիշը հրապարակել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Նեջաթի Թըղլըն։
12-10-2020 12:39
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։ «Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլեւս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։
12-10-2020 09:24
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում նա կատարում է Ալլա Լեւոնյանի հեղինակած «Հայաստան» երգը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Ուղիղ 2 շաբաթ առաջ ներխուժեցին մեր տուն, սակայն դա մեզ ոչ միայն չթուլացրեց, այլ՝ համախմբեց»։
12-10-2020 09:15
Երգահան Արթուր Գրիգորյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել' «Հավերժ հայրենիք». տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Այն ներկայացնում է պատերազմի հերոս մարտիկերին եւ այն ավերածությունները, որոնք եղել են ադրբեջանա-թուրքական հարձակումների պատճառով:
12-10-2020 08:20
Հայտնի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը միացել է «Հայերի ասամբլեայի» մարդասիրական նախաձեռնությանը: Հոկտեմբերի 10-ին Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել նրա համերգը, որի ողջ հոնորարը երաժիշտը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» բարեգործական մարաթոնի հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի երեխաների:
12-10-2020 07:28
Գրականության բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պոետ Լուիզա Գլյուկին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 737 անգամ
14.08.2026
Դիտվել է 383 անգամ
15.08.2026
Դիտվել է 383 անգամ
18.08.2026
Դիտվել է 178 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster