Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2020 13:43
Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, Արցախի մասին կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։
31-10-2020 11:02
Ֆիթնես թրեքերը կարող են բարելավել կորոնավիրուսի դեմ պայքարի հանրային առողջության ջանքերը: Scripps հետազոտական ինստիտուտի գիտնականների խոսքով' այս սարքերի շնորհիվ կարելի է COVID-19-ով վարակման դեպքեր հայտնաբերել' գնահատելով սրտի կծկումների, քնի եւ ակտիվության մակարդակի փոփոխությունները, ինչպես նաեւ' ախտանիշների տվյալների մասին, որոնց մասին հայտնում են հենց մարդիկ: 
30-10-2020 11:23
Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
30-10-2020 09:55
Սխտորն ու կոճապղպեղը վիրուսների դեմ համարյա սպեղանի են համարվում, բայց իրականում սա պարզապես առասպել է։ Ինչպես հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը», սխտորի եւ կոճապղպեղի մեջ, իրոք, կան բավական շատ նյութեր, որոնք ընդունակ են պայքարել մանրէների դեմ: Բայց սա նշանակում է, որ այդ մթերքներն ունեն հակաբակտերիալ, այլ ոչ թե հակավիրուսային հատկություններ:
30-10-2020 07:17
Մարզուհիներն ավելի հաճախ են բախվում դաշտանային ցիկլի խանգարումներին, քան սպորտով ակտիվորեն չզբաղվող նրանց տարեկիցները։ Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որը կատարել են Յուվյասկյուլի համալսարանի սպորտի եւ առողջության մասին գիտության ֆակուլտետի մասնագետները։
30-10-2020 05:16
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը: Հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։
30-10-2020 03:22
Սելին Դիոնը, Սեմ Հյուենը եւ Փրյանկա Չոփրա Ջոնասը խաղալու են «Text for You» («Հաղորդագրություն քեզ համար») ռոմանտիկ դրամայում: Այդ մասին հաղորդել է Variety-ն: Ֆիլմը փաստորեն դառնալու է «SMS Fur Dich» գերմանալեզու ժապավենի ռեմեյքը, որի հիմքում ընկած է Սոֆի Քրամերի վեպը:
29-10-2020 10:38
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրերս նշել է հոբելյանը. հայուհին 40 տարեկան է դարձել։ Instagram-յան էջի Stories բաժնում ռեփեր Քանյե Ուեսթի կինը ցույց է տվել ծաղկեփնջերի եւ նվերների մի մասը, որոնք ստացել է ընկերներից։ Հեռուստաաստղին բլուզ են նվիրել․ որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։
29-10-2020 10:34
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ Այս անգամ նա կիսվել է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի նկարով, որն ուղեկցվում է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ» գրությամբ։ «Գործելու ժամանակն է»,- անգլերեն մեկնաբանությամբ։
29-10-2020 09:07
Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ`Սերժ Ավետիքյանը, Անդրե Մանուկյանը, Պատրիկ Ֆիորին, Մեթյու Մադենյանը, Վինսենտ Բագույանը և այլք, համագործակցելով օտարազգի գործընկերների հետ, համախմբվել են հանուն Արցախի: Նրանք նոյեմբերի 15-ին ներկայանալու են համերգային ծրագրով: Հասույթը տրամադրվելու է վիրավորներին, զինվորներին, արցախահայերին, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները:
29-10-2020 05:49
A, E եւ D վիտամինների մեծ քանակով օգտագործումը կարող է կապված լինել մեծահասակների մոտ շնչառական հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ: Այս մասին հաղորդվում է BMJ Nutrition Prevention & Health ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
29-10-2020 02:59
Քեմերոն Դիասը 6 տարվա դադարից հետո ցանկանում է վերադառնալ կինո. «Ես ինձ վճռական եմ զգում»:
28-10-2020 12:21
Իվետա Մուկուչյանը միանում է հոկտեմբերի 28-ին կայանալիք «Երաժիշտներն Արցախի համար» առցանց միջոցառմանը։ Երգչուհին Instagram-յան էջում տեղադրված տեսաուղերձում նշել է, որ չենք կարող աչք փակել ամենի վրա, ինչ տեղի է ունենում Արցախում։ «Ժամանակն է, երբ բոլորս պետք է միավորվենք՝ որպես մեկ մարդկային ընտանիք եւ աջակցենք Արցախի բնակչությանը»,- նշել է երգչուհին։ 
28-10-2020 12:18
Սոչիում անցկացվող գեղասահքի Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում 13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթանակ է տարել: Ադելիա Պետրոսյանը հոկտեմբերի 27-ին ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
28-10-2020 12:10
McDonald`s ֆրանչայզինգի ադրբեջանական մասնաճյուղը, որն աջակցել էր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, Instagram-ում հրապարակումները հեռացրել է։ Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Burger King-ի տեղական մասնաճյուղը, որը նույնպես հրապարակումները հեռացրել է։
28-10-2020 05:32
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 2.8 միլիոնով, ինչը համավարակի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:
28-10-2020 02:44
37-ամյա դերասանուհի Մեգգի Գրեյսը և նրա ամուսինը՝ գործարար Բրենթ Բանշելը առաջին անգամ ծնող են դարձել. զույգը որդի է ունեցել: Այս մասին հայտարարել է ինքը՝ «Կենդանի մնալ » սերիալի աստղը:
27-10-2020 11:37
ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։
27-10-2020 11:27
Մաշկի մեջ GATA6 սպիտակուցի անբավարար արտահայտումը կարող է կապված լինել պզուկների առաջացման հետ. պարզել են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։
27-10-2020 07:39
Հղիության երրորդ եռամսյակում կնոջ քայլվածքը փոխվում է։ Մասնագետների կարծիքով՝ այս փոփոխությունները հղիության այդ փուլում կնոջ քաշի, դիրքի եւ հավասարակշռության փոփոխության պատասխանն են։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 735 անգամ
14.08.2026
Դիտվել է 383 անգամ
15.08.2026
Դիտվել է 383 անգամ
18.08.2026
Դիտվել է 178 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster