Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-10-2020 09:54
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել՝ կանանց կամավորական ջոկատ ձեւավորելու նախաձեռնության մասին։ 2 օրում ստացվել է մոտ 1000 հայտ, խիստ չափանիշներով զտվել է ցուցակը։ Վիճակագրությամբ ամեն 10 րոպեն մեկ 50 նոր դիմում է ստացվում։ 
20-10-2020 09:53
Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն Սենատին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ կներկայացնի:
20-10-2020 09:52
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն 2021-ի սկզբին կժամանի Երևան. AIMF-ը 50 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի արցախահայերին:
20-10-2020 09:51
«Այսօր իմ երկիրը պատերազմի մեջ է, ինչի պատճառով սիրտս կոտրվում է». «Միսս Երկիր» մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ 28-ամյա Երանուհի Մելիքյանը խոսել է Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին:
20-10-2020 08:12
Իտալիայի պատգամավորների պալատում 94 մանդատ ունեցող «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին: «Մենք հայ ժողովրդի կողքին ենք, որի հետ կիսում ենք եվրոպական և քրիստոնեական ինքնությունը, և հորդորում ենք Իտալիայի կառավարությանն ու ողջ միջազգային հանրությանը' հստակ ջանքեր գործադրել երաշխավորելու համար, որ Հայաստանը չենթարկվի հարձակման»,- ասել է պատգամավորը:
19-10-2020 10:10
«Այս պայքարը բառի ամենաուղիղ իմաստով գոյապայքար է, մենք կռվում ենք բոլոր ճակատներում»․ Լուսինե Թովմասյան
19-10-2020 08:14
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է այն քաղցրավենիքը, որը դերասանուհին ուղարկել է սահման՝ զինվորներին։ Քաղցրավենիքի վրա Իննան գրել է․ «Թուղթը հետ բեր։ Սա իմ բոլոր ներկայացումների քո հրավիրատոմսն է»։
19-10-2020 07:17
«Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ բնակության վայրից»․ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփn այցելել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներին:
19-10-2020 07:12
Նորածինների 30 տոկոսը վարակվել է COVID-19-ով մոր արգանդում կամ ծննդաբերության ժամանակ, իսկ վարակվածների 70 տոկոսը՝ հիվանդանոցում կամ ընտանիքի անդամներից: Այդ եզրահանգման են եկել ֆրանսիացի գիտնականները:
19-10-2020 06:25
Գրիպի վիրուսով, ապա կորոնավիրուսով վարակվելը բերում է հիվանդության ավելի ծանր ընթացք և կարող է հանգեցնել էնցեֆալիտի՝ ուղեղի հյուսվածքի բորբոքումների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
17-10-2020 13:30
ՀԱԳՄ նախագահը կոչ է արել կասեցնել թուրքական բոլոր տեսակի ապրանքերի ներմուծումը Հայաստան։
17-10-2020 11:03
«Իմ ուսանողուհիները կանանց ջոկատ են կազմում, դա է հաղթանակին միտված ուղիղ քայլը։ Նարի Սյունին կոնկրետ քայլ է անում հաղթանակի համար։ Երեկ մի գեղանի օրիորդ լացակումաց ինձ աղաչում էր, որ իրեն մահապարտի հանձնարարություն տայի»,-Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
17-10-2020 10:57
Գրող եւ հաղորդավարուհի Ժաննա Լեւինան հետեւում է Արցախյան պատերազմին եւ շատ է մտահոգվում իր ամուսնու՝ հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդավայրով։ Հակամարտության սրման հենց առաջին օրվանից նա համացանցում կիսվում է այդ թեմայով գրառումներով։
17-10-2020 07:41
Տղամարդն ինտելեկտը կարող է ժառանգել միայն իր մորից, որը նա իր հերթին ժառանգել է իր հորից։
17-10-2020 02:40
Իսպանական Inditex ընկերությունը, որը Zara, Massimo Dutti,Bershka եւ այլ բրենդների սեփականատերն է, Ռուսաստանում փակում է ոչ թանկ հագուստի խանութների ցանցը՝ Lefties-ը: «Վեդոմոստի»-ի աղբյուրների խոսքով՝ ցանցը փակվում է ֆինանսական ցածր ցուցանիշների պատճառով:
16-10-2020 10:58
«Ես Հայաստանում չեմ ծնվել, բայց Հայաստանն է իմ մեջ ծնվել». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը հետեւորդներին պատմել է Հայաստանի մասին:
16-10-2020 10:53
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր գրառում է արել։ Նա կոչ է արել դադարեցնել ահաբեկչությունն ու եւ ադրբեջանական ագրեսիան. «աշխարհի հզորներ, դուք կրկին լռում եք, երբ սպանում են խաղաղ բնակչությանը։ Լռում եք, երբ ոչնչացնում են քրիստոնեական եկեղեցիները։ Լռում եք, երբ փորձում են իրականացնել հայերի 2-րդ ցեղասպանությունը»,- գրել է նա։
16-10-2020 10:00
Թուրք լրագրող և քաղաքական վերլուծաբան Ուզայ Բուլուտը համարում է, որ ժամանակն է՝ աշխարհը ճանաչի Արցախի Հանրապետությունը: Այս մասին Բուլուտը գրել է Modern diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում:
16-10-2020 04:19
Մեգան Մարքլը մասնակցել է Գալիք սերնդի ամենաազդեցիկ կանանց վիրտուալ գագաթնաժողովին: Ելույթի մեծ մասը նա նվիրել է սոցցանցերի վտանգավորություններին: Սասեքսի դքսուհին օգտատարերին, որոնք այնտեղ շատ ժամանակ են անցկացնում, համեմատել է թմրամոլների հետ»:
16-10-2020 02:17
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կորոնավիրուսի համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ միջոցառման է մասնակցել Վինձորի դղյակի՝ իր գահանիստ վայրից դուրս: Ինչպես հոկտեմբերի 15-ին հայտնել է Sky News հեռուստաալիքը, Նորին Մեծության այցի վայր է դարձել Մեծ Բրիտանիայի Փորթոն Դաուն լաբորատորիան Սոլսբերիի մերձակայքում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 736 անգամ
14.08.2026
Դիտվել է 383 անգամ
15.08.2026
Դիտվել է 383 անգամ
18.08.2026
Դիտվել է 178 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster