Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2020 08:44
Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) Լյուքսեմբուրգում մասնակցել է խաղաղ ցույցի, որի ժամանակ կատարել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը: Ավելի վաղ օպերային երգչուհին իր աջակցությունն էր հայտնել հայ զինվորին: 
26-10-2020 08:40
Ռուսաստանաբնակ երգչուհի, «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Արծվիկ Հարությունյանը ինստագրամյան նոր գրառմամբ անդրադարձել է Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակին․ «Ես միշտ կհիշեմ՝ ինչպես էինք ազդանշանների ձայների ներքո վազում դեպի ապաստարան, ինչպես մահացավ եղբայրս․․․»։
26-10-2020 07:55
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանը Ազատության հրապարակում 6 ժամ միաժամանակյա շախմատ է խաղացել տասնյակ մասնակիցների հետ։  Արդյունքում հանգանակվ 200 հազար դրամը ամբողջությամբ ուղղվելու է համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն հայոց բանակին։
26-10-2020 02:39
Կիրակի Լեհաստանի տարբեր քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց համար պատճառ է դարձել հինգշաբթի երկրի ՍԴ-ի կողմից ընդունած որոշումն այն մասին, որ պտղի պաթոլոգիայի պատճառով հղիության ընդհատումներն այլևս արգելվում են:
26-10-2020 01:43
Հայնանի երրորդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Չինաստանի հարավային Հայնան նահանգի առողջարանային Սանյա քաղաքում դեկտեմբերի 5-12-ը:
23-10-2020 12:51
«Աստծո օրհնությունը մեր սուրբ հողին, փառք եւ հաղթանակ մեր զինվորին»․ տաղանդավոր հրուշակագործ Վերա Հովհաննիսյանն Արցախյան թեմայով նոր աշխատանք է ներկայացրել:
23-10-2020 12:45
Սաուդյան Արաբայում սուպերմարկետների ցանցերը միացել են թուրքական ապրանքների դեմ բոյկոտին:
23-10-2020 11:00
Վիրաբուժական դիմակները թույլ են տալիս որոշ դեպքերում նույնիսկ 80 տոկոսով նվազեցնել օրգանիզմում կորոնավիրուսի հայտնվելու սպառնալիքը, սակայն վտանգը մինչեւ վերջ չեն վերացնում: Դա ցույց է տվել եզակի գիտափորձը, որը կատարվել է Տոկիոյի համալսարանին կից Բժշկական ինստիտուտում:
23-10-2020 05:52
Կանաչ թեյը եւ սուրճը կարող են օգտակար լինել դիաբետով մարդկանց համար, պարզել են Ճապոնիայի Կյուսյու համալսարանի գիտնականները։
23-10-2020 03:58
Հոկտեմբերի 21-ին կյանքի 101-րդ տարում մահացել է պարուսույց եւ դերասանուհի Մարջ Չեմպիոնը, որի արտաքինը նախատիպ է ծառայել ամերիկյան Walt Disney ընկերության «Սպիտակաձյունիկը յոթ թզուկները» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի համար:
22-10-2020 09:44
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Արցախյան պատերազմի առաջին օրերից հետեւում է իրավիճակին՝ աջակցելով Արցախին եւ Հայաստանին։ Իր 40-ամյակը հայտնի աստղը նշել է հոկտեմբերի 21-ին եւ իր ծննդյան օրը, կիսվել լուրով։ «Ծննդյան լավագույն նվերը։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց եւ Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների համատեքստում», - իր Instagram-ի Stories բաժնում մասնավորապես գրել է աստղը։
22-10-2020 08:51
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը: «Ծնունդդ շնորհավոր, մեր շատ սիրելի Kim Kardashian West»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին դարձավ 40 տարեկան:
22-10-2020 07:55
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից»:
22-10-2020 07:54
Օդի աղտոտվածությունը դարձել է 2019 թվականին ամբողջ աշխարհում գրեթե կես միլիոն երեխաների մահվան պատճառը: Այս մասին հայտնել են առողջության վրա ազդեցության միջազգային ինստիտուտի եւ առողջության գնահատման եւ ցուցանիշների ինստիտուտի գիտնականները:
22-10-2020 02:17
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի «Show Me The Monet» կտավը աճուրդում վաճառվել է 9,8 միլիոն դոլարով:
21-10-2020 11:22
«Իմացի՛ր, աշխարհ, ու հատկապես դու, թուրք, հայն ու Հայաստանը լինելու են միշտ»․ երգչուհի Արմինկան նոր գրառում է արել՝ անդրադառնալով Արցախում զարգացող իրադարձություններին։
21-10-2020 11:20
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատի բոլոր խմբակցություններին խնդրել է միանալ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու իր առաջարկին:
21-10-2020 07:34
Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը «թուրքական բուրգերները» փոխարինում են հունականով։
21-10-2020 07:25
Այսօր ես միացել եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի իմ գործընկերներին, որպեսզի նամակ հղենք Mercury ընկերությանը՝ պահանջելով, որպեսզի նա հրաժարվի Թուրքիայից որպես հաճախորդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լոս Անջելեսի քղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը:
21-10-2020 04:30
Շաքարի օգտագործումը կարող է կապված լինել այնպիսի վիճակների հետ, ինչպիսին է Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈւՊՀՀ): Այս մասին հայտնում են Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 735 անգամ
14.08.2026
Դիտվել է 383 անգամ
15.08.2026
Դիտվել է 383 անգամ
18.08.2026
Դիտվել է 178 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster