Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-10-2020 11:30
Երկիր մոլորակի՝ կորոնավիրուսով ախտահարած բնակիչների թիվը կարող է կազմել շուրջ 10 տոկոս: Այս գնահատումը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։
07-10-2020 02:56
«Մենք երջանիկ էինք ամուսնության մեջ». Նիկոլ Քիդմանը հիշել է իր միությունը Թոմ Քրուզի հետ և միասին նկարահանումները:
06-10-2020 13:17
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։
06-10-2020 13:14
Հանրահայտ Cardi B-ն իր աջակցությունն է հայտնել Արցախին: Ամերիկացի հիպ-հոփ երգչուհի, հեռուստաաստղ Քարդի Բին ինսթագրամյան իր էջի սթորի բաժնում տեղադրրել է լուսանկար, որտեղ նշված է հիմնադրամի կայքը եւ փոխանցման վերաբերյալ հիմնական տվյալները:
06-10-2020 13:02
«Մեր երիտասարդ զինվորների նման զավակներ ծնող ազգը երբեք չի պարտվի»․ Հասմիկ Պապյան
06-10-2020 11:04
Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ խորհրդարանում իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն:
06-10-2020 04:20
Ճապոնիայում որոշել են աշխարհի ամենագեղեցիկ մարզուհուն․ այդ պատվին արժանացել է ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան:
05-10-2020 15:34
Համաշխարհային հայտնիություն վայելող հայուհիներ Քիմ եւ Քլոե Քարդաշյանները շարունակում են աջակցել հայրենիքին։ Քույրերը, որոնք 2015թ.-ին Հայաստան են այցելել, Instagram-յան էջի Stories բաժնում վերահրապարակել են հայազգի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումը։ «Ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկարի մեկնաբանություններում պրդյուսերը նշել է, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել։
05-10-2020 15:10
Ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին Ինստագրամի իր պաշտոնական էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: «Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում: Բարձրաձայնեք այս մասին, պահանջեք ձեր երկրների ղեկավարներից դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են հեռացնել հայերին իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից»,- գրել է Ռոուզին:
05-10-2020 09:43
Ինչ անել «օդային տագնապ» ազդանշանի ժամանակ. ներկայացնում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
05-10-2020 08:03
Lաոն միշտ արթուն է, մենք հաղթելու ենք. Adana Project-ը ռազմահայրենասիրական երգով ոգևորում է բանակին:
05-10-2020 05:53
Երգչուհի Սոնա Ռուբենյանը միկրոբլոգի իր էջում նոր հրապարակում է կատարել։ Հրապարրակված կադրերում հրետակոծվող Ստեփանակերտն է։ Հրապարակմանը կից Սոնան գրել է․ «Աշխարհ սթափվիր վերջապես: Ստեփանակերտը հիմա»։
05-10-2020 02:55
Մեջքիի մկանային ատրոֆիայի դեմ ամենաթանկ դեղամիջոցը՝ «Զոլգենսման», արդյունավետ է մինչեւ 6 ամսական նորածինների համար։
05-10-2020 01:02
Ֆրանսիացի մոդել եւ դերասանուհի Տիլան Բլոնդոն, որին 2007 թվականին TC Candler կայքը համարել է «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», հանրությանը հիացրել է, երբ Փարիզում կազմակերպված նորաձեւության ցուցադրությանը հայտնվել է համարձակ հագուստով: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
02-10-2020 11:43
«Жара» եւ «Ту-лу-ла» երգերի կատարող Յուլյա Չիչերինան հատուկ հանդերձանքով մեկնել է Արցախ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։
02-10-2020 09:50
Դերասանուհի Հասմիկ Խոջյանն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Նա Instagram-յան էջում կադրեր է հրապարակել, որոնցում զինվորները նշում են՝ հաղթելու ենք ու գրել է. «Խոսքը մեծ ուժ ունի։ Բոլորս մեր սիրտը, միտքը եւ ուժն ենք ներդրել այս հաղթանակի մեջ, ու այն հաստատ մերն է լինելու»,- գրել է նա։
02-10-2020 09:00
Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիըրն իր գործընկերների հետ ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի չսադրված ռազմական գործողությունն ընդդեմ Արցախի, ինչպես նաև դատապարտում է այդ հարձակմանը Թուրքիայի մասնակցությունն ու դրանով իրավիճակի սրումը:
02-10-2020 08:03
Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը:
02-10-2020 02:10
37-ամյա ռեփ երգչուհի Նիկի Մինաժն ու նրա 42-ամյա ամուսինը ՝ Քեննեթ Փեթին, առաջին անգամ ծնող են դարձել: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:
01-10-2020 09:17
Ձվարանների քաղցկեղը դատավճիռ չէ պտղաբերության համար. այն կանայք, ովքեր մասամբ հեռացրել են ձվարանները կարողացել են երեխաներ ունենալ: Ընդ որում, մեծամասնությանը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործում չի պահանջել. նրանք ի վիճակի էին հղիանալ բնական ճանապարհով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 737 անգամ
15.08.2026
Դիտվել է 384 անգամ
14.08.2026
Դիտվել է 383 անգամ
18.08.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster