Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025

Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ (գուցե նույնիսկ ձեր ամառանոցում): Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Դդմի ցուկատ

Սկսենք միջուկից, որը մի փոքր ջանք գործադրելով կարելի է վերածել հիանալի քաղցրավենիքի։


Բաղադրիչներ․

– 1 կիլոգրամ դդում,
– 1 նարինջ,
– 1 կիտրոն,
– 700-800 գրամ շաքարավազ։

Պատրաստման եղանակը

1. Լվացեք դդումը, մաքրեք այն և կտրեք շերտերով։

300x400

2. Լվացեք ցիտրուսային մրգերը և կտրեք շրջանակների։

3. Բոլոր բաղադրիչները դրեք կաթսայի մեջ, ցանեք շաքարավազը և թողեք մի քանի ժամ, որպեսզի հյութը դուրս գա։ Այնուհետև եռացրեք և եփեք 5-7 րոպե։

300x400

4. Դատարկեք հյութը, դդմի կտորները և ցիտրուսային մրգերը շարեք խոհանոցային թղթի վրա և թխեք ջեռոցում։ Չորացրեք 3-4 ժամ։

300x400

5. Թողեք սառչի և ցանեք շաքարի փոշի։ Ցուկատը պատրաստ է։

300x400

Առանց շաքարի դդմի ցուկատ պատրաստելու համար վերցրեք 500 գրամ դդմի միջուկ, կիտրոնի հյութ, դարչին և իմբիր (ըստ ճաշակի)։ Մաքրեք, կտրատեք և վրան ցանեք հյութը և համեմունքները։ Չորացրեք չորացուցիչում 50 աստիճան ջերմաստիճանում 8-9 ժամ։

300x400

Դդմի սերմեր

Դդումը կիսեք և սերմերն առանձնացրեք։ Դրանք քամոցով լվացեք սառը ջրի տակ։ Առավել առողջարար չորացման տարբերակը արևի տակ չորացնելն է։ Սերմերը տարածեք փայլաթիթեղով պատված սկուտեղի վրա հնարավորինս բարակ շերտով և դրանք երեք օր թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ, պարբերաբար խառնելով (գիշերը տեղափոխեք տուն՝ որպեսզի չխոնավանան)։

300x400

Սերմերը ջեռոցում չորացնելը շատ ավելի արագ է՝ 2-3 ժամ։ Ջեռոցը նախապես տաքացրեք մինչև 200 աստիճան և սերմերով թավան դրեք մեջը՝ կրակը նվազեցնելով։ Խառնեք յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1061 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Տնական մայոնեզ 5 րոպեում

02.10.2025
Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Հավով աղցան «Շատակեր»

15.08.2025
Այս աղցանի մի քանի տեսակներ կան, սա ամենապարզն ու ամենամատչելին է:

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-12-2025 12:54
Իտալական խոհանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ընդգրկվել է մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում։ Այս մասին հաղորդում է La Stampa-ն՝ հղում անելով Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը եզակի է, քանի որ այն առաջին անգամն է, որ ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկվել է ազգային խոհարարական ավանդույթն ամբողջությամբ՝ ուտեստների որոշակի կատեգորիայի փոխարեն։
11-12-2025 12:47
Վերջապես հայտարարվեցին 2026 թվականի Met Gala-ի համանախագահները։ Նորաձևության աշխարհի առաջատար միջոցառումներից մեկի ժամանակ Աննա Վինտուրին միանալով՝ շոուի համանախագահները կլինեն շլացուցիչ Բեյոնսեն, Նիկոլ Քիդմանը և Վենուս Ուիլյամսը։ Այս տարվա թեման է «Հագուստի արվեստը», և ցուցահանդեսը կանցկացվի Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Հագուստի ինստիտուտի նոր մշտական պատկերասրահներում։
11-12-2025 11:56
Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի 16 տարեկանից փոքր անձանց արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր։ Երկրի ինտերնետ-կարգավորողի (eSafety) հայտարարության մեջ նշված է, որ դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում գործող սոցիալական ցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների և դեռահասների օգտահաշիվները:
11-12-2025 02:51
Դերասանուհի և կատակերգու Միլանա Վայնտրուբը, որը լայնորեն հայտնի է որպես «AT&T աղջիկ», տպավորիչ բարեգործական քայլ է կատարել. նա 500,000 դոլար է հավաքել Լոս Անջելեսի անտառային հրդեհներից տուժածների համար՝ OnlyPhilanthropy հարթակում բացառիկ, խաղային բովանդակություն հրապարակելով։
11-12-2025 01:58
Մարկ Բոգատիրևը և Տատյանա Արնտգոլցը պաշտոնապես ամուսնալուծվել են հինգ տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լեֆորտովոյի շրջանային դատարանի որոշմանը, որտեղ դերասանը նախկինում հայց էր ներկայացրել։ Լրատվամիջոցի տվյալներով՝ լսումները տեղի են ունեցել առանց զույգի մասնակցության։ 40-ամյա Բոգատիրևի և 43-ամյա Արնտգոլցի ամուսնալուծության մասին հայտարարվել է նոյեմբերի կեսին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.12.2025
Դիտվել է 1487 անգամ
05.12.2025
Դիտվել է 382 անգամ
09.12.2025
Դիտվել է 310 անգամ
10.12.2025
Դիտվել է 161 անգամ
11.12.2025
Դիտվել է 94 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster