Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025

Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Տապակած սուլուգունի մեղրով, վարունգով և ծիրանով

Սուլուգունի պանիրը շրջանաձև կտրատեք և թաթախեք եգիպտացորենի ալյուրի մեջ։ Ցանկության դեպքում սուլուգունին կարելի է փոխարինել հալումիով։ Ծիրանը կիսեք։ Մաքրեք վարունգը և կտրատեք մեծ կտորներով։

Տապակը տաքացրեք, մեջը լցրեք մի քիչ ձիթապտղի յուղ, տապակեք պանիրն ու ծիրանը մինչև ոսկե դարչնագույնը: Վերջում ավելացրեք մեղրը և բաղադրիչները եփեք դրա մեջ։

600x400

Սոուսը պատրաստելու համար խառնեք ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, կանաչ աջիկա, մեղր, չոր պղպեղ և կտրատած համեմ: Կանաչ աջիկան կարող եք փոխարինել պեստո սոուսով․ այս դեպքում չմոռանաք աղ ավելացնել՝ ըստ ճաշակի:

Վարունգը, տապակած պանիրն ու ծիրանը դրեք ափսեի մեջ, վրան լցնել սոուսն ու խառնեք։ Վերջում զարդարեք համեմի ճյուղերով։

Բանջարեղեն ֆետա պանրով, ձիթապտուղով և կոնդարիով

600x400

Լոլիկը, ռամիրո պղպեղը և վարունգը կտրատեք խոշոր կտորներով։ Կարմիր սոխը կտրատեք կիսաօղակների։ Ձիթապտուղները թողնեք ամբողջությամբ կամ կես արեք: Բաղադրիչները լցրեք մեծ ամանի մեջ:

Սոուսի պատրաստման համար խառնեք կախեթական յուղը, կիտրոնի հյութը, սվանական աղը, չորացրած կոնդարին (սա բուրավետ պղպեղային խոտաբույս է), աղացած բուրավետ պղպեղը և կտրատած համեմը։

Սոուսը լցրեք մանրացված բանջարեղենի և ձիթապտուղների վրա ու լավ խառնեք։ Լցրեք ափսեի մեջ, վրան դրեք մի կտոր ֆետա պանիր, շաղ տվեք չորացրած համեմ և զարդարեք համեմի ճյուղերով։

Բանջարեղեն ընկույզի կծու մածուկով

600x400

Լոլիկն ու վարունգը կտրատեք խոշոր կտորներով, իսկ կարմիր սոխը՝ կիսաօղակներով։

Ընկույզը մանրացրեք, այնուհետև այն խառնեք կախեթական յուղի, կարմիր աջիկայի, սև աղացած և բուրավետ պղպեղի ու մանր կտրատած համեմի հետ, մինչև ստացվի միատարր մածուկ։

Մեծ ամանի մեջ խառնեք կտրատած բանջարեղենը և ավելացրեք համեմունքներից պատրաստված մածուկը, լավ խառնեք: Լցրեք ափսեի մեջ և զարդարեք համեմի ճյուղերով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1620 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Աղցան «Աշուն» (հավով, սնկով և թթու վարունգով)

16.10.2024
Բազմաշերտ աղցան հավի մսով, պահածոյացված եգիպտացորենով, թթու վարունգով, գազարով, ձվով և սնկով։ Յուրաքանչյուր շերտը պատում ենք խոտաբույսեր և սխտոր խառնած մայոնեզով։

Ժուլիեն հավով և սնկով

18.09.2024
Շատ սիրված նախուտեստը՝ հավի մսով և սնկով ժուլիենը, կարելի է պատրաստել թավայի մեջ մոտ կես ժամվա ընթացքում՝ ընդհանրապես չանհանգստացնելով ձեզ՝ գնելով հատուկ տարաներ և օգտագործելով ջեռոցը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2025 10:22
Վիրջինիայի համալսարանի և ԱՄՆ-ի Ընտանեկան հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ լիբերալ կանայք երեք անգամ ավելի հաճախ են զգում միայնության զգացում, քան պահպանողական կանայք: Այս միտումը նկատվում է նաև տղամարդկանց վարքագծի մեջ, թեև նրանց սոցիալ-տնտեսական դիրքը մնում է համեմատաբար կայուն։
18-02-2025 10:14
Նյու Յորքի և Սթենֆորդի համալսարանների ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ հատուկ ստեղծված երաժշտությունը աշխատանքային գործընթացի համար իսկապես բարելավում է արտադրողականությունը: Հետազոտողներն այս ազդեցությունը կապում են մոդալ գրգռման տեսության հետ, որը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր իրենց ավելի լավ են զգում, ավելի արդյունավետ են աշխատում:
18-02-2025 07:41
Սելենա Գոմեսը և նրա զուգընկեր Բենի Բլանկոն միասին գնել են իրենց առաջին տունը։ Դա տեղի է ունեցել նշանադրության լուրից անմիջապես հետո, որի մասին նրանք հայտնել են միայն մի քանի ամիս անց․ այդ ժամանակ Սելենայի նախկին սիրեցյալ Ջասթին Բիբերը երեխա էր ունեցել, և զույգը չէր ցանկացել ուշադրություն գրավել իր վրա։
18-02-2025 02:50
Օրերս Իրինա Շեյքը սոցիալական ցանցերում կիսվել է, թե ինչպես է նշել Սուրբ Վալենտինի օրը։ Մոդելը հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար, որը նա նետել է աղբարկղը։ Ըստ երևույթին, Իրինան նվերը ստացել է անցանկալի կամ կպչուն երկրպագուից։ «Քո Վալենտինը չէ»,- մակագրության մեջ նշել է մոդելը։
17-02-2025 10:53
Լոնդոնում կայացել է BAFTA կինոմրցանակաբաշխությունը։ Հաղթող ճանաչվեցին «Բրուտալիստ»-ը և «Կոնկլավ» ֆիլմերը, որոնք ստացան չորսական անվանակարգեր, իսկ գլխավոր դերերի համար մրցանակներ ստացան Մայքի Մեդիսոնը և Էդրիեն Բրոուդին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2025
Դիտվել է 617 անգամ
13.02.2025
Դիտվել է 496 անգամ
14.02.2025
Դիտվել է 443 անգամ
18.02.2025
Դիտվել է 126 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster