Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Գրավում ենք սիրուն` Ֆեն-շույի միջոցով

20.05.2021

Ժամանակին նորաձև էր դիմել կախարդներին և բախտ բացողներին՝ սիրելիին հմայելու համար: Այժմ կանայք այլեւս չեն խառնում իրենց սեփական արյունն ու սարդի ոտքերն ընտրյալի ապուրի մեջ, այլ օգտագործում են ավելի գեղագիտական և հաճելի տեխնիկա: Օրինակ՝ Ֆեն-շույ:

Ֆեն-շույը կահույքի դասավորության հին չինական գիտություն և արվեստ է, որի միջոցով կարող եք հաջողություն, առողջություն, փող և, իհարկե, սեր ներգրավել ձեր տուն:

Գործող խորհրդանիշներն են

Ջուր

Իհարկե, առօրյա կյանքում մեր մտքով երբեք չէր անցնի զուգակցել, օրինակ, սիրելիի հետ մեր վեճերն ու նրա անվերջ դավաճանությունները տան մուտքի դռան աջ կողմում գտնվող ակվարիումի հետ: Հիմարություն է, այնպես չէ՞: Բայց Ֆեն-շույի մասնագետների մեծ մասը կարևոր նշանակություն կտան նման «մանրուքին»: Հարցն այն է, որ ուսմունքի համաձայն, դուք չեք կարող ջրի խորհրդանիշներ դնել տան մուտքի աջ կողմում (սա ձեր աջ կողմն է, երբ դուք կանգնած եք դռան առջև՝ դեմքով դեպի դուրս): Դա կարող է խթան դառնալ ամուսնու՝ դրսում սիրային հետաքրքրությունների զարգացման համար: Փոխարենը, ջրի խորհրդանիշները պետք է տեղադրվեն դռան ձախ կողմում:

600x400

Այս ցուցումները կիրառելի են անկախ նրանից, թե խորհրդանիշները տան ներսում են, թե դրսում: Լողավազան ունեցող ընտանիքները պետք է հատկապես զգույշ լինեն դրանց գտնվելու վայրի առնչությամբ: Եթե լողավազանը գտնվում է մուտքի դռան աջ կողմում (դռնից դուրս նայելիս), ապա անհավատարմության հետ կապված խնդիրների հավանականությունը շատ մեծ է:

Ծաղիկներ

Շատ զգույշ եղեք ննջասենյակում գտնվող ծաղիկներից: Ննջասենյակում առկա ծաղիկները նշանակում են, որ ձեր կյանքում կան շատ կին մրցակիցներ: Մի համաձայնեք ննջասենյակում կախել ծաղիկների նկարներ կամ, այսպես կոչված, մերկ կանանցով գեղարվեստական գործեր: Եթե ձեր ամուսինը պնդում է, ապա այդ նկարները կախեք աշխատասենյակում կամ տան այլ մասում, բայց ոչ երբեք ձեր ննջարանում: Իսկ, ահա, քաջվարդերով նկարը, ըստ Ֆեն-շույի, համարվում է շատ ուժեղ սիրային թալիսման:

600x400

Եթե միայնակ աղջիկ եք և ցանկանում եք ամուսնանալ, ապա ննջասենյակի մուտքի մոտ պետք է տեղադրեք քաջվարդերով նկար (եթե հնարավոր է ՝ իրական քաջվարդեր): Եթե դուք արդեն ամուսնացած եք, ննջասենյակում քաջվարդերը ձեր ամուսնուն կդարձնեն ավելի սիրալիր, բայց կա վտանգ, որ նա նաև այլ կողմ կնայի: Հետեւաբար, կատարյալ տարբերակը հյուրասենյակում քաջվարդերով նկար է:

Հայելիներ

Ծաղիկներից ավելի անցանկալի է ամուսնական մահճակալն արտացոլող հայելիների (կամ ցանկացած արտացոլող մակերեսների) առկայությունը: Մահճակալին նայող հայելիները հանգեցնում են նրան, որ երրորդ կողմերը խնդիրներ ստեղծեն ամուսինների միջև: Օրինակ՝ վտանգ կա, որ ամուսնական զույգից դավաճանության կգնան երկուսն էլ:

600x400

Եթե ձեր ննջասենյակի հայելին չի արտացոլում մահճակալը, ապա դա խնդիր չի ստեղծում: Հետեւաբար, մահճակալի գլխի հետ նույն պատին դրված հայելիներն ընդունելի են Ֆեն-շույի տեսանկյունից:

Մի քանի խոսք՝ հայելային առաստաղների մասին. ժամանակակից շատ զույգերի կողմից այդքան սիրված դեկորը կարող է բազմաթիվ դժվարություններ ստեղծել ամուսնության և սիրային լուրջ հարաբերությունների համար:

Եթե կողքին սիրելի չկա ...

Սիրուն հանդիպելու ձեր երազանքը կարելի է արտահայտել սիրահար զույգի կամ այդպիսի խորհրդանիշ պատկերող նկարում և այն տեղադրել բնակարանի կամ սենյակի մուտքի մոտ, գերադասելի է դռան հակառակ պատին, որպեսզի այն անմիջապես գրավի ձեր հայացքը:

• Զույգեր պատկերող խորհրդանիշները, որոնք զարդարում են ձեր տունը, նպաստում են ամուսնական զուգընկերների գրավմանը: Դրանք խորհրդանշում են երկու սկիզբների՝ արականի և իգականի բնական համադրությունը: Ըստ Ֆեն-շույի՝ զուգակցման ամենաազդեցիկ խորհրդանիշներն են՝ զույգ բադերը, զույգ թռնող ձկները կամ զույգ ոտնահետքը, որոնք խորհրդանշում են Բուդդայի հետքերը: Այնուամենայնիվ, կարող եք տեղադրել ըստ ձեզ՝ սերը խորհրդանշող ցանկացած կերպարներ՝ աղավնիներ, տղամարդ և կին, այլ պատկերներ: Գլխավորը՝ լինի զույգ ու անպայման՝ տարբեր սեռերի:

• Բյուրեղները «մայր երկիր»-ի լավագույն խորհրդանիշներից են: Եթե այն տեղադրվի ննջարանի հարավ-արևմտյան անկյունում, ապա սիրային հարաբերություններում երջանկություն կբերի: Բյուրեղը ցուցադրելուց կամ կախելուց առաջ այն պետք է մաքրվի՝ յոթ օր ընկղմելով ծովի աղով ջրի մեջ: Եթե ուզում եք, որ տղամարդը խոսի իր զգացմունքների մասին, բյուրեղը պետք է երևացող տեղում լինի:

Որպեսզի արդյունքը գերազանցի սպասելիքները․․․

Ամուսնական զուգընկերների գրավումը պետք է շատ զգույշորեն իրականացվի: Չէ՞ որ բոլոր տարբերակներից, որոնց ճակատագիրը պատահականորեն կառաջարկի, կարող է ոչ մեկը չհամապատասխանի: Արդյունքը բարելավելու համար արժե անել հետևյալը.

1. Կազմեք այն հատկությունների ցուցակը, որոնք կցանկանայիք տեսնել ձեր ընտրյալի մեջ: Մի շտապեք, գրեք, մի օր սպասեք, հիշեք ևս մեկ բան:

2. Հասկանալի է՝ չկա այնպիսին, որ միայն արժանիքներ ունի, ուստի արժե հաշվի առնել նաև թերությունների առկայությունը: Գրեք այն թերությունների ցուցակը, որոնք դուք պատրաստ եք հանդուրժել ձեր ընտրյալի մոտ: Ընդ որում, որքան բազմազան լինի ցուցակը, այդքան ավելի շատ անակնկալներից ձեզ կապահովագրեք: Ավելացրեք այստեղ ամենաանհավանականը՝ ընդհում մինչև ընտիր ծխախոտի մնացորդների հավաքածու ունենալը: Բայց մի գրեք այն, ինչը դուք ամեն դեպքում չեք հանդուրժելու: Գաղափարն այն է, որ ցանկալին ստացվի հենց այն ցուցակից, ինչն ամրագրվել է:

3. Հաջորդիվ, տեղեկատվությունն ուղարկեք սիրո ոգիներին` ամեն ինչ արտագրելով վարդագույն թղթի վրա: Վարդագույնն ու կարմիրը սիրո գույներն են: Թուղթը փաթաթեք գլանակի նման, կապեք կարմիր ժապավենով և դրեք մուտքի դռան աջ անկյունում. սա ամուսնության անկյունն է:

Ամեն դեպքում մի մոռացեք, որ բացի Ֆեն-շույից, ձեր սիրային զինանացում պետք է ներառվեն նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են հավատը սեփական ուժերի և ձեր ծրագրերի հաջողության նկատմամբ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2184 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021
Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

4 կանացի գործողություն, որոնք տղամարդուն վանում են ընդմիշտ

30.09.2021
Երբևէ ունեցե՞լ եք հարաբերություններ, երբ ամեն ինչ լավ է թվում, նույնիսկ, կատարյալ: Բայց ժամանակի ընթացքում դրանք քանդվել են:

Ինչու են կանայք վերադառնում նախկինների մոտ

31.08.2021
Սոցիոլոգների հետազոտությունների համաձայն' ամուսնալուծությունից հետո կանանց մեծ մասը զղջում է կատարվածի համար: Եվ նրանք ջանքեր են գործադրում նախկին ամուսնու հետ կապ հաստատելու համար:

2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

21.07.2021
Կա անձնական կյանքի միայն երկու կանոն, որոնք, իսկապես, գործում են: Դրանք վերաբերում են ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց: Իսկ նրանք, ովքեր չգիտեն դրանց մասին, դատապարտված են երկար ժամանակ ու նյարդեր վատնելու սխալ մարդկանց վրա:

Ինչու են խելացի կանայք դժբախտ անձնական կյանքում

02.07.2021
Մինչ որոշ կանայք սկսում են տիրապետել տղամարդկանց հետ հաղորդակցման օրենքներին, մյուսները ստիպված են «լցնել» իրենց ուղեղը, տքնաջան սովորել և կարիերա կառուցել:

Իմաստուն կնոջ վարքագիծը

25.06.2021
Արտաքին սահմանների պահպանումը կարևոր է: Հոգեբանական պաշտպանությունը կախված է հուզական հեռավորության առկայությունից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1662 անգամ
14.10.2021
Դիտվել է 1016 անգամ
12.10.2021
Դիտվել է 443 անգամ
13.10.2021
Դիտվել է 337 անգամ
15.10.2021
Դիտվել է 331 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster