Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025

Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։ Այդ ժամանակ մենք բախվում ենք հակահաճոյախոսության և հաճոյախոսության հակադարձում հասկացություններին։ էթիկետի մասնագետները հանգամանալի ներկայացրել են, թե ինչ են այս եզրույթները և ինչու է կարևոր հասկանալ դրանց միջև եղած տարբերությունը։

Ի՞նչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումը

Հակահաճոյախոսությունը գովասանքի տեսք ունեցող արտահայտություն է, որը, սակայն, ունի թաքնված բացասական երանգ կամ նույնիսկ բացահայտ նվաստացում։ Դրա նպատակն է վիրավել զրուցակցի ինքնասիրությունը՝ ընդգծելով նրա թերությունները կամ թույլ կողմերը։

Օրինակ՝ «Դու լավ տեսք ունես, վերջապես նիհարել ես» արտահայտությունը հնչում է որպես հաճոյախոսություն, բայց պարունակում է ակնարկ նախկին քաշի խնդիրների մասին։

Հաճոյախոսության հակադարձումը

Հաճոյախոսության հակադարձումը պաշտպանական ռեակցիա է՝ ստացված հակահաճոյախոսությանը։ Այն իրավիճակը վիրավորողին վերադարձնելու միջոց է՝ օգտագործելով համանման տեխնիկա։

Հաճոյախոսության հակադարձումը կարող է լինել մեղմ («Շնորհակալություն, փորձեցի») կամ սուր («Բայց հիմա իմ հագուստը քեզ լավ կհամապատասխանի»։)

Ինչո՞ւ են մարդիկ օգտագործում հակահաճոյախոսություններ

600x400

Հակահաճոյախոսության ի հայտ գալու պատճառները բազմազան են.

• Ինքնահաստատվելու ցանկություն։ Մարդն իրեն անինքնավստահ է զգում և փորձում է մեկ ուրիշի հաշվին բարձրացնել իր ինքնագնահատականը։

• Նախանձ կամ խանդ։ Տեսնելով ուրիշների հաջողությունները՝ ոմանք բացասական հույզեր են ապրում և փորձում նվազեցնել նվաճումների նշանակությունը։

• Կատակ. Երբեմն նման արտահայտություններն ընկալվում են որպես կատակ, հատկապես մտերիմ ընկերների շրջանում։

• Կոնֆլիկտային անձնավորություն։ Որոշ մարդիկ հակված են իրենց դժգոհությունն արտահայտել ծաղրական արտահայտություններով և հեգնանքով։ Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ բացասական հաճոյախոսությունների անընդհատ օգտագործումը կործանարար ազդեցություն է ունենում մարդկանց հարաբերությունների վրա։

Ինչպես ճիշտ արձագանքել

600x400

Գոյություն ունեն տհաճ մեկնաբանություններին արձագանքելու մի քանի ռազմավարություններ.

• Անտեսում։ Բացասականությունը չեզոքացնելու լավագույն միջոցը սադրիչ հայտարարություններն անտեսելն է։

• Հանգիստ արձագանք։ Կարող եք շնորհակալություն հայտնել ուշադրության համար և փոխել թեման։

• Հումորային պատասխան։ Եթե իրավիճակը թույլ է տալիս, կարող եք պատասխանել թեթև ժպիտով և հումորով՝ զինաթափելով հակառակորդին։

• Խաղից ուղղակի հրաժարում։ Երբեմն օգտակար է հստակ նշել, որ նման մեկնաբանությունները վիրավորում են ձեզ և խնդրել դադարեցնել դրանք։

Իսկ ահա թե ինչ՝ հաճոյախոսության հակադարձման պարագայում

600x400

Հաճոյախոսության հակադարձումը զգուշություն է պահանջում։ Կարևոր է հաշվի առնել իրավիճակի համատեքստը և զրուցակցի հուզական վիճակը։ Հակադարձ հաճոյախոսությունը կարող է լինել արդյունավետ պաշտպանության միջոց, բայց այն կարող է նաև սրել հակամարտությունը։

Օրինակ, եթե ինչ-որ մեկը ձեզ ասել է. «Վա՜յ, նոր զգեստ։ Փորձո՞ւմ ես լա՞վ հագնվել», կարող եք նրբորեն հակադարձել. «Հաճելի է լսել դա, նշանակում է, որ իմ կերպարը իսկապես բարելավվել է»։

Հակահաճոյախոսությունը ու հաճոյախոսության հակադարձումը մեր առօրյա շփման մասն են։ Դրանք հասկանալու և ճիշտ արձագանքելու իմացությունը օգնում է պահպանել դրական հարաբերություններ և ինքնավստահություն։ Հիշե՛ք, որ իրական ուժն առաջինը հարվածելու ունակության մեջ չէ, այլ միմյանց նկատմամբ արժանապատվությունն ու հարգանքը պահպանելու կարողության։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4595 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-07-2026 10:51
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
18-07-2026 10:43
Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
18-07-2026 09:55
Իռլանդացի «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Բրենդա Ֆրիքերը ով խաղացել էր «Տանը մենակ 2» ֆիլմում, մահացել է 81 տարեկան հասակում: 
18-07-2026 04:00
Չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա կատարած իր առաջին ուղևորության ժամանակ Մեգան Մարքլը իրեն «նվաստացած» և «չափազանց տխուր» է զգացել, հաղորդում է People ամսագիրը՝ հղում անելով դքսուհու մտերիմներին: Հրատարակության համաձայն՝ նա պլանավորել էր հանրությանը ներկայանալ ամուսնու և երեխաների հետ, սակայն վերջին տարիներին թագավորական ընտանիքում շարունակվող սկանդալները, ի վերջո, խանգարեցին դրան:
17-07-2026 10:45
Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 848 անգամ
14.07.2026
Դիտվել է 336 անգամ
15.07.2026
Դիտվել է 330 անգամ
16.07.2026
Դիտվել է 263 անգամ
17.07.2026
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster