Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչ ուտել խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար

19.03.2021

Այսօր շատ ենք լսում բարձր խոլեստերինի վտանգի մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ կարելի է անել՝ դրա մակարդակի բարձրացումը առանց դեղերի կանխելու կամ նվազեցնելու համար:

Խոլեստերինը հիմնական ճարպերից մեկն է, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի կենսագործունեության համար: Յուրաքանչյուր մարդ ունի այն, որը բջջային թաղանթների մի մաս է և կազմում է մեր ուղեղի խիտ նյութի մոտ 10%-ը: Դրանից «կառուցվում» են շատ հորմոններ, այդ թվում՝ սեռական:

Խոլեստերինը լեղաթթուների և D խմբի վիտամինների նախորդն է և մասնակցում է էներգիայի արտադրության մեջ: Մի խոսքով, մեր օրգանիզմն առանց խոլեստերինի չի կարող գոյություն ունենալ: Սակայն խոլեստերինը «օգտակար» է այնքան ժամանակ, քանի դեռ արյան մեջ դրա մակարդակը չի գերազանցում 5,1 մմոլ / լիտրը: Հենց խոլեստերինը գերազանցում է այս սահմանագիծը, այն լավ օգնականից վերածվում է իսկական վնասատուի: Դրա ավելցուկը սկսում է կուտակվել բջջային թաղանթների և անոթային պատերի վրա, խոչընդոտում է բջիջների նյութափոխանակությանը և առաջացնում խոլեստերինի գոյացություններ, որոնք նեղացնում են արյան անոթները, խաթարում արյան շրջանառությունը և կարող են հանգեցնել սրտի ինֆարկտի և կաթվածի:

Արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումը որևէ ախտանիշ չի տալիս, ուստի շատ մարդիկ անտեղյակ են, որ իրենց մոտ դրա մակարդակը նորմայից բարձր է: Խոլեստերինի մակարդակը կարելի է ախտորոշվել միայն արյան ստուգման հիման վրա: Այս ստուգումը ժամանակ առ ժամանակ պետք է անի յուրաքանչյուրը, հատկապես նրանք, ովքեր ունեն հիպերտոնիա, երակների լայնացում, հոգնածություն, մարսողության խանգարում, այտուցներ և վերջույթների թմրություն: Այս բոլոր նշանները հուշում են արյան շրջանառության հետ կապված խնդիրների առկայության մասին:

Խոլեստերին պարունակվում է մսի, կարագի, թթվասերի, ձվի, խոզի ճարպի և սերուցքի մեջ: Արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար հարկավոր է սահմանափակել այդ մթերքների օգտագործումը, բայց ոչ ամբողջությամբ հեռացնել դրանք սննդակարգից: Բանն այն է, որ խոլեստերինի 80% -ը արտադրվում է մեր օրգանիզմում, և միայն 20%-ն ենք մենք ստանում սննդից: Որքան քիչ խոլեստերին է մտնում սննդի հետ, այնքան ավելի ակտիվորեն է այն սինթեզում մեր լյարդը: Հետեւաբար, մսից, կարագից, ձվից, թթվասերից, կաթնաշոռից և սերուցքից լիովին հրաժարվելը անօգուտ է, նույնիսկ, վնասակար՝ մեր առողջության համար:

600x400

Իհարկե, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ անհրաժեշտ է առաջին հերթին նվազեցնել մսի, ենթամթերքների, երշիկեղենի, ապխտած միսերի, կարագի, մարգարինի, պաղպաղակի և թխածքների սպառումը: Սննդակարգում անհրաժեշտ է շեշտը դնել բանջարեղենի, մրգերի և ամբողջական հացահատիկային սննդամթերքի վրա: Դրանք պարունակում են մանրաթել, որը մարմնից հեռացնում է ավելորդ խոլեստերինը: Օգտակար է նաև ուտել ձուկ և բուսական ճարպեր պարունակող սնունդ՝ արեւածաղիկ, ձիթապտղի և եգիպտացորենի յուղ, ընկույզ:

600x400

Խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար Եվրոպական սրտաբանական ընկերության մասնագետները խորհուրդ են տալիս ամբողջ կյանքի ընթացքում պահպանել հետևյալ երաշխավորությունները.

1. Ամեն օր ուտել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ: Ընդորում, կարևոր է իմանալ, որ կարտոֆիլը և օսլայով հարուստ այլ արմատային մշակաբույսերը ոչ բանջարեղեն են, ոչ էլ միրգ:

2. Անպայման սննդակարգի մեջ ներառեք պեկտին` մանրաթելերի տեսակ, պարունակող սնունդ: Դրանք բարելավում են մարմնից ավելցուկային խոլեստերինի դուրսմղումը: Պեկտին շատ պարունակվում է լոբազգիների, ամբողջական ձավարեղենի, թուրինջի, խնձորի, լոլիկի, ելակի և սպանախի մեջ: Օգտակար է նաև թեփը: Խոլեստերինը լավ իջեցնում է սխտորի, կոճապղպեղի և քրքումի պարբերական օգտագործումը: Դրանք հաճախ ավելացրեք ձեր ուտեստների մեջ:

3. Շաբաթը 2-3 անգամ օգտագործեք ճարպոտ ձուկ (սաղմոն, ծովատառեխ, սկումբրիա), որոնք պարունակում են չհագեցած ճարպաթթուներ: Օրական սպառեք 20-30 գրամ չզտված բուսական յուղ, գերադասելի է՝ ձիթապտղի:

4. Չափից շատ մի կերեք, խուսափեք ավելորդ քաշից: Եթե ավելորդ քաշ ունեք, ապա դիետա պահպանեք և ֆիզիկական վարժություններ կատարեք՝ քաշի աստիճանական կորստի համար:

5. Սահմանափակեք շաքարի ընդունումը օրական 50 գրամ, աղինը՝ օրական 5 գրամ: Սնվեք օրական 5 անգամ՝ յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, որպեսզի ապահովեք լեղապարկի արտահոսքը: Լեղին լուծում է խոլեստերինը և խթանում մարմնից դրա արտազատումը:

6. Մի կերեք տապակած սնունդ, նախապատվությունը տվեք խաշած և շոգեխաշած կերակուրներին:

7. Ամեն օր 5-10 րոպե մարմնամարզություն կատարեք, քայլեք առնվազն 3-5 կմ: Վերջին շրջանում գիտնականները խորհուրդ են տալիս արյան անոթների պատերին խոլեստերինի կուտակման խնդիրը չկապել միայն սննդի հետ: Փաստն այն է, որ անոթների միջոցով արյան շրջանառության արագությունն ու որակն ուղղակիորեն կախված են մկանների որակից: Եթե դրանք թույլ են և առաձգական, մկաններում արյան հոսքի մակարդակը նվազում է, և արյան անոթների պատերին կուտակվում է շերտ: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է ավելի շատ շարժվել և սպորտով զբաղվել:

600x400

8. Բարձր խոլեստերի պարագայում օգտակար է խմել կանաչ թեյ և կեչու հյութ։

9. Խոլեստերինն անհնար է իջեցնել առանց դեղորայքի, եթե դուք ծխում կամ պարբերաբար ալկոհոլ եք օգտագործում: Հրաժարվեք վատ սովորություններից և անմիջապես կնկատեք, որ ձեր խոլեստերինի մակարդակը նվազել է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2693 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 640 անգամ
23.04.2024
Դիտվել է 190 անգամ
25.04.2024
Դիտվել է 135 անգամ
26.04.2024
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster