Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ: Նա շրջվեց ու հարցրեց.
- Ասա խնդրեմ, ինչո՞ւ ես ինձ հետեւում:
Երիտասարդը պատասխանեց.
-Ով իմ սրտի տիրուհի, քո հմայքն այնքան անդիմադրելի է, որ ստիպում է ինձ հետևել քեզ: Բոլորն ասում են, որ շատ լավ կիթառ եմ նվագում, տիրապետում եմ պոեզիայի արվեստի գաղտնիքներին և կարողանում եմ սիրո կրակ վառել կանանց սրտերում: Եվ ցանկանում եմ քեզ սեր խոստովանել, որովհետև դու գերել ես իմ սիրտը:
Գեղեցկուհին մի պահ լուռ նայեց երիտասարդին, ապա ասաց.
-Ինչպե՞ս կարող էիր դու ինձ սիրահարվել: Փոքր քույրս ինձնից շատ ավելի գեղեցիկ ու գրավիչ է: Նա գալիս է իմ ետևից, նայիր նրան:
Տղամարդը կանգ առավ, շրջվեց, բայց տեսավ միայն հնամաշ թիկնոցով փաթաթված մի տգեղ պառավի: Նա արագացրեց քայլերը՝ աղջկան հասնելու համար: Աչքերը կախելով՝ երիտասարդը նվաղ ձայնով հարցրեց.
- Ասա խնդրեմ, ինչպե՞ս կարող է քո գեղեցիկ բերանից սուտ հնչել:
Աղջիկը ժպտաց և պատասխանեց.
-Դու նույնպես, ընկերս, ինձ ճշմարտությունը չէիր ասում, երբ երդվում էիր քո սերո մասին: Դու հիանալի գիտես սիրո բոլոր կանոնները և ձեւացնում ես, թե քո սիրտն այրվում է իմ հանդեպ սիրուց: Ինչպե՞ս կարող էիր շրջվել և նայել մեկ այլ կնոջ:
20-01-2026 11:29 Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով: Այս միացության մակարդակը նորմավորելու համար բավարար է օգտագործել ընդամենը մեկ չափաբաժին լոբի, ոլոռ կամ ոսպ: Լոբազգիները ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և դանդաղ են մարսվում: Ճիշտ է, լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազաարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետաում են:
20-01-2026 11:27 Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։ Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով...»:
20-01-2026 11:09 Բելլա Հադիդը հրապարակայնորեն խոսել է Dolce & Gabbana նորաձևության տան դեմ՝ մեղադրելով ապրանքանիշին «տարիներ շարունակ ռասիզմի, սեքսիզմի, մոլեռանդության և քսենոֆոբիայի» մեջ՝ Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը սպիտակամորթ մոդելներ ներկայացնելու համար։ 29-ամյա սուպերմոդելը խոսել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ապրանքանիշը քննադատության է ենթարկվել Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը մասնակցել են բացառապես սպիտակամորթ մոդելներ։
20-01-2026 06:33 Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ 26-ամյա Բրուքլինը, որը երկար ժամանակ օտարացած է եղել իր ծնողներից, առաջին անգամ անկեղծորեն խոսել է իրենց հակամարտության պատճառների մասին։ Նա հրապարակել է «Պատմություններ» շարք, որտեղ մեղադրել է ծնողներին իր ողջ կյանքի ընթացքում չափազանց վերահսկողական լինելու մեջ և պնդել, որ նրանք մանիպուլյացիաներ են անում հասարակական կարծիքի հետ՝ ստեղծելով «ամուր ընտանիքի» կեղծ պատկերացում։
20-01-2026 01:20 Չինացի Ծյան Յուեցինգը յոթ երեխաների մայր է և ապրում է Վենչժոու քաղաքում։ Ըստ 101-ամյա կնոջ՝ նա սիրում է ուշ քնել, գիշերը հեռուստացույց դիտել և քաղցրավենիք խորտիկներ ուտել։ Հարազատների պատմելով՝ նա հաճախ արթուն է մնում մինչև ժամը 2:00-ն և արթնանում է մոտավորապես 10:00-ին։ Ծյան առավոտը սկսում է մի բաժակ կանաչ թեյով, իսկ նրա առաջին կերակուրը սովորաբար ուշ նախաճաշն է կամ բրանչը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: