Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ես փլվեցի

16.04.2026

Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։

Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Սկզբից ժպիտով էի լսում, կատակի տալիս, բայց մի առավոտ, երբ հայելու մեջ ինձ մի փոքր երկար նայեցի, փալյատակեց՝ «իրոք, ժամանակն է»։

Իրականում ես երբեք էլ դեմ չեմ եղել ամուսնությանը, բայց, ինչպես նշում են՝ ասելը հեշտ է։ Ամբողջ խնդիրը մանրուքների մեջ է։ Անցած–գնացած սերերի մեջ չէր եղել մեկը, որ, ի վերջո, ասեի․ «Կա՛նգ առ, ակնթարթ, սա հենց նա՛ է»։ Օր–օրի, ծանոթությունից–ծանոթություն՝ եկել, հասել էի երեսունիս։

Պարզվեց՝ նպատակային փնտրտուքն ավելի բարդ խնդիր է։ Առավել հեշտ է քեզ անծանոթ մի ոլորտում, որևէ թեմայից գիտական թեզ գրես ու պաշտպանես, քան բազումների մեջ ընտրես այն միակին, որի հետ պիտի կիսես կյանքիդ գալիք տարիները։

Սոնայի հետ ծանոթացա պատահաբար։ Մի օր ընկերներիցս մեկը, թե՝ «Մատներս պիտի հարդարեմ, կգա՞ս հետս»։ Ի՞նչ մատնահարդարում։ Կարծեցի հումոր է, բայց պարզվեց, չէ՝ պարբերաբար հաճախում է մատնահարդարի մոտ՝ եղունգները կարգի բերելու։

Մատնահարդարը Սոնան էր։ Կանացիության տիպար։ Քանի դեռ ընկերս «էլ ավելի էր գեղեցկանում», ողջ ընթացքում հայացքս աղջկանից չէր կտրվում։ Ի՜նչ քնքույշ շարժումներ, ի՜նչ կեցվածք, խորունկ, պսպղուն աչքեր, սպիտակաթույր մաշկ ու փարթամ, դարչնագույն մազեր։ Իսկ երբ ժպտում էր, մյուս բարեմասնությունները ի չիք էին լինում․ ուզում էիր ըմբոշխնել այդ ժպիտն ամբողջությամբ։

Որտեղից–որտեղ մտովի պատկերացրի, թե ինչպես եմ աշխատանքից՝ համալսարանից, հոգնած գալիս, ու տան դուռը բացում է այս կենսախինդ ժպիտով, դրականություն ճառագող էակը։ Ու այդ պատկերն ինձ շատ դուր եկավ։

Մի խոսքով, շտապեցի ինքս էլ հերթագրվել մատնահարդարման՝ Սոնային տնտղելու համար։ Մնացածը, ինչպես ընկերս կասեր, տեխնիկայի հարց էր։

Սոնայի հետ հանդիպումներն անցնում էին թեթև, անհոգ ու անբռնազբոս։ Հեշտ էր։ Որևէ հարցում բանավեճ կամ հակաճառում չկար, ամեն ինչի վրա մանկան պես զարմանում էր, կարծես նոր է աշխարհը ճանաչում։ Քաղաքականությունը համարում էր անհասկանալի ու ձանձրալի, արվեստներից էլ՝ միայն կինոթատրոնում ֆիլմ նայելն էր նախընտրում, ընդ որում, կապ չուներ, թե ինչ ժանրի էր կամ, թե ինչ դերասաններ են խաղում։ Ընդհանուր քիչ բան կար, բայց կանացի հմայքը մագնիսի պես ինձ կպցրել էր նրան, ու դատողությունն այստեղ անելիք չուներ։

Ճիշտ է, խնդիրներ առաջանում էին բարեկամներիս կամ ընկերներիս հետ շփումներում, որոնց ընթացքում Սոնան անհաղորդ էր մնում ու հիմնականում լռում էր, բայց դա ոչ թե գոռոզությունից էր, այլ պարզապես՝ չիմացությունից, թե որտեղ և ում՝ ինչ պետք է ասել։

Մեր յուրահատուկ կապն արդեն ձգվում էր գրեթե մեկ տարի։ Ծննդյանս նախօրեին ընկերս, որ անվանի նկարիչ է, ինձ ուղարկեց տասից ավելի իր գեղանկարների լուսանկարները, որպեսզի իմ ճաշակով մեկն ընտրեմ՝ որպես նվեր։ Ապագա բնակարանիս առաջին դեկորը՝ ուրախացա ես ու սկսեցի զննել։ Էլ՝ մայրամուտը ծովում, էլ՝ սիրահար զույգը ծովափին, ծաղկեփնջով աղջիկ, սիրահարված զույգ՝ կակաչների դաշտում, մարդ՝ տիեզերական անհունում, ձեռք–ձեռքի տված աղջիկ–տղան՝ տիեզերքում, գլուխը խոնարհած գեղեցկուհին՝ մոմի առջև․․․Մի խոսքով՝ սիրտդ ինչ կուզի։

Որոշեցի ընտրությանը մասնակից դարձնել նաև ընտրյալիս (տանս հո մենակ չե՞մ ապրելու)։ Երկար նայեց նկարները, մի քանի անգամ զննեց, ու․․․ո՜վ զարմանք, մատը դրեց միակ աբստրակտ նկարի վրա․ «Սա՛ եմ ուզում»։

Ոգևորությունս անչափ էր։ Հենց այդ նկարն էի ընտրել ինքս․ աբստրակցիայի ժանրի մի կտավ, ուր երկրաչափական տարբեր պատկերներն ու բազմազան գույները համադրվելով՝ ջերմության, հանգստութան ու նաև՝ կայունության զգացողություն էին հաղորդում։

Մի փոքր մեղավոր զգացի Սոնայի հանդեպ՝ նրա գեղագիտական ճաշակը թերագնահատելու, արվեստի առումով նրան բարձրից նայելու համար։

–Ուրախ եմ, Սոն ջան, որ դա ընտրեցիր, ինձ էլ է նույնը գրավել, որոշված է՝ հենց այդ կտավն էլ կուզենք։ Բայց ինչպե՞ս, ինչո՞ւ հենց դա,– հարցրի՝ ապշանքս չթաքցնելով։

–Ես շատ ուշադիր նայեցի բոլորն էլ, գնահատեցի,–իր դյութիչ ժպիտին մի փոքր խորամանկություն հաղորդած՝ պատասխանեց Սոնան։– Այդ մի նկարում, որ ամենամեծն է, ամենաշատ գույներն ու ներկերն են օգտագործված։ Ուրեմն՝ այդ կտավն ամենաթանկը կարժենա, չէ՞։

Ես փլվեցի։

Հրաչ Նազոյան

Դիտվել է 593 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2026 12:36
2026 թվականի ամռան գլխավոր թրենդները կլինեն սպորտային շքեղությունը, թենիսի գեղագիտությունը և ծովային նոստալգիան: Pinterest-ի պաշտոնական ամառային զեկույցը պարզել է, որ մարդիկ հրաժարվում են հղկված «իդեալական կերպարից»՝ նախապատվությունը տալով իրական կյանքի հույզերին, հարմարավետությանը և դինամիկ կենսակերպին:
29-05-2026 12:25
56-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ երկու ամիս շարունակ լաց է լինում, քանի որ իր երեխաները շուտով կմեկնեն քոլեջ։ «Ես երկու ամիս է լաց եմ լինում, և հավանաբար լաց կլինեմ նաև ավարտական երեկոյին։ Բայց ես ուզում եմ, որ նրանք երջանիկ լինեն, ուստի ասում եմ նրանց. «Գնացեք ուր ուզում եք, արեք այն, ինչ ուզում եք»», - ասել է Լոպեսը Ջիմի Քիմմելի ուղիղ եթերի ժամանակ։
29-05-2026 12:20
Բրեդ Փիթն առավելության է ստացել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ վիճահարույց դատական գործում՝ կապված նրանց Château Miraval գինեգործարանի հետ։ Դատավորը պարտավորեցրել է վերադարձնել գործի հիմնական մասնակիցներից մեկին, որը կապված է ռուս միլիարդատեր Յուրի Շեֆլերի հետ։ Մայիսի 20-ին դատավորը «մասամբ բավարարել է» Փիթի միջնորդությունը՝ Շեֆլերի  Stoli  ընկերության նախկին գլխավոր խորհրդական Թոդ Կուլիբայի հետագա հարցաքննությունը պարտադրելու վերաբերյալ։ Կուլիբան այժմ պետք է ցուցմունք տա 2021–ին Միրավալ կալվածքում իր բաժնեմասը Ջոլիին վաճառքի վերաբերյալ։
29-05-2026 10:27
Ջասթին Բալդոնիի հետ շարունակվող վեճի ֆոնին Բլեյք Լայվլին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Ռայան Ռեյնոլդսի հետ։ Դերասանուհին սելֆի է արել տանը՝ ամուսնու հետ։ Վերջերս Բլեյք Լայվլիի անունը քննարկվում է «Ամեն ինչ մեզ հետ ավարտվում է» ֆիլմի իր գործընկեր Ջասթին Բալդոնիի հետ նրա կոնֆլիկտի համատեքստում: 2024 թվականի վերջին դերասանուհին դատական հայց ներկայացրեց՝ մեղադրելով նրան նկարահանման հրապարակում ոտնձգությունների մեջ: Ջասթինն իր հերթին դատի տվեց Լայվլիին՝ զրպարտության համար:
29-05-2026 09:32
36-ամյա Թեյլոր Սվիֆթը և 36-ամյա Թրևիս Քելսը պատրաստվում են կյանքում լուրջ փոփոխությունների իրենց հարսանիքից հետո: Մարզիկը հավանել է «Bussin' With the Boys» փոդքասթի Ինստագրամի գրառումը: Քննարկման ընթացքում հաղորդավարներ Ուիլ Քոմփթոնը և Թեյլոր Լյուենը քննարկել են Սվիֆթի հնարավոր անվանափոխությունը Քելսի հետ ամուսնանալուց հետո: Փոդքասթի հյուրը նշել է, որ Սվիֆթը «աշխարհում շատ ավելի հայտնի է», քան Քելսը, և որ Քելսը ստիպված կլինի փոխել իր ազգանունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 2080 անգամ
26.05.2026
Դիտվել է 519 անգամ
27.05.2026
Դիտվել է 338 անգամ
28.05.2026
Դիտվել է 224 անգամ
29.05.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster