Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ

Ուրվագիծ

25.09.2025

–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։–Չեմ կարող չհիանալ ու չասել այդ մասին։

Ասաց ու կանգնած տեղում քարացած՝ ակնապիշ նայում էր ինձ։

Բարետես էր, սազող նորաձև հագ ու կապով և բավականին բարձրահասակ։ Բայց որ լայն բացած աչքերով կարծես սկանավորում էր դեմքս, հետո էլ անցավ մատներիս՝ շփոթեցնող ու մի տեսակ պարտավորեցնող թվաց։

–Կարելի՞ է նստել,–անվերջ թվացող զննումից հետո վերջապես հարցրեց երիտասարդը։

–Կներեք, բայց ես մարդու եմ սպասում,–չգիտես ինչու արդարական տոնով պատասխանեցի։

–Միասին սպասե՞նք։

–Շուտով կգա,–շարունակեցի արդարանալ ես։

–Բայց ես, իրոք, չեմ կարող հիմա պարզապես շրջվել ու գնալ։ Ձեր հմայքը կախարդել է։

–Ստիպված եք, որովհետև մարդը, ում սպասում, իմ ընկերն է։

–Պարզապես՝ ընկերը, թե՞․․․

–Որի հետ պատրաստվում ենք շուտով նշանադրվել,–ընդհատված նախադասությունը շարունակեցի ես։

Ասածս կայծակի ազդեցություն ունեցավ․ տղայի ինքնավստահությունը չքվեց, հիացմունքից ճառագող դեմքը շառագունեց, ձայնը նվաղեց։

–Ցավալի է։ Մնում է Ձեզ երջանկություն ցանկանալ,–կարծես ինքն իր համար ասաց երիտասարդը, շրջվեց ու դանդաղ քայլերով հեռացավ։

Ես էլ, սուրճից հերթական կումն ըմպելով, սպասման ձանձրույթից սառած հայացքով հետևում էի հեռացող տղային, մինչև որ նրա ուրվագիծն անհայտացավ տեսադաշտից։

Վերջապես եկավ։ Ինչպես միշտ՝ հևիհև, գործնական տրամադրությամբ, ուշքն ու միտքը՝ հազար տեղ։

–Բարև, քաղցրս, հո շատ չսպասեցրի՞,–հարցրեց իրեն հատուկ կիսաժպիտը դեմքին ու այտիս հերթապահ համբույրը տալով։–Դե, գիտես, դրանցից մինչև կտրվում եմ, ժամեր է տևում։ Հիմա էլ տասը րոպե ունեմ․ սուրճս խմեմ՝ գնամ։

–Դե հա՝ ինչպես միշտ,–ի միջի այլոց արտաբերեցի ես, անկեղծորեն նեղանալով, որ ոչ մազերիս նոր սանրվածքը նկատեց, ոչ էլ՝ երեկ ծննդյանս առթիվ եղբորս նվիրած ականջօղերը։

–Կներես, երեկ չկարողացա գալ։ Էս նախագիծը մնացել է կոկորդիս։ Մի կողմից՝ ժամկետները, մյուս կողմից պատվիրատուներն են խեղդում։ Գիշեր–ցերեկ աշխատում եմ, տեսնեմ՝ կհասցնե՞մ։ Լա՞վ անցավ։ Շա՞տ մարդ էր եկել։

—Մերոնք էին։ Ուրախ անցավ։ Քեզնից էին հետաքրքրվում։

Ու չասացի, որ ամբողջ երեկո տխուր եմ եղել, որ այդպես էլ կարճ ժամանակ անգամ չգտավ մասնակցության համար, որ դա անընդունելի է ու հասկանալի չէ, որ իր հարատև զբաղվածությունն արդեն զավեշտալի է։

–Նախագծիդ համար շատ մի անհանգստանա, ինքդ էլ գիտես, որ ինչպես միշտ՝ ժամանակին ու տեղը–տեղին կհասցնես,–փորձեցի ոգևորել։

–Ամեն ինչ պիտի անեմ, որ գոհացնեմ։ Ախր, գործը գործ է բերում։

Մի քանի բան էլ իր առաջիկա նախագծերից ոգևորված պատմելուց հետո, կտրուկ նայեց ժամացույցին, «ես թռա» ասելով՝ հերթապահ համբույրը տվեց ու գնաց։

–Ազատվեմ՝ կզանգեմ,–նետեց հընթացս։

Չիմացա՝ մոռացավ ծննդյանս նվերը տա՞լ, թե՞ մտքով էլ չէր անցել։

Մի տեսակ չէի ուզում լքել այս սրճարանը, երկրորդ բաժակը պատվիրեցի, իսկ հայացքս ինքնաբերաբար հեռվում փնտրում էր երիտասարդի ուրվագիծը։

Անուշ Ավանյան

Դիտվել է 2250 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Մանկան սիրտ

25.12.2025
Ներկայացվող պատմությունը մանկական կապույտ օրերի, երազանքների, անհագ սիրո մասին է։

Ուրվագիծ

25.09.2025
–Չեմ կարող չնայել ու չհիանալ Ձեր դեմքի խաղաղությամբ, նուրբ դիմագծերով, խոշոր աչքերով ու այդ պսպղուն հայացքով,–շուտասելուկի պես արտաբերեց սեղանին մոտեցած երիտասարդը, որն այդ խոսքերը, կարծես, նախօրոք մի քանի անգամ պարապել էր։

Երկու միայնություն

25.02.2025
Թվաց, թե աղջիկը զգաց այդ ամենը, կիսադեմով հպանցիկ հայացք գցեց իր կողմը, բայց անմիջապես էլ շրջվեց։ Ու դժվար էր համակերպվել իրողությանը, որ այդքան հոգեհարազատ մարդիկ իրականում միմյանց անծանոթ են։

Ոչինչ տեղի չի ունենում

28.01.2025
Փակեց ինստագրամյան էջը, որը մեկ րոպեով՝ ինչ կա–չկայի համար էր բացել, բայց հիսուն րոպե է՝ չի կտրվում։ Ու ի՞նչ։ Դատարկություն։ Չէ, թերթած էջերին չի վերաբերում։ Դատարկություն զգաց իր ներսում։

Սուտն իրեն մատնում է միշտ

02.12.2020
Աղջիկը քայլում էր ճանապարհի երկայնքով՝ գեղեցիկ, ինչպես փերի: Հանկարծ նկատեց, որ իրեն հետեւում է մի երիտասարդ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-10-2026 09:40
Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42
Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31
Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00
Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48
49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.10.2026
Դիտվել է 644 անգամ
08.10.2026
Դիտվել է 293 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster