Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Լահմաջո

11.11.2020

Լահմաջոն իրենից ներկայացնում է լոշիկ, որը լցոնված է աղացած միսով, սոխով, կանաչեղենով և տոմատի մածուկով կամ թարմ լոլիկով: Այս լոշիկները մատուցվում են տաք, անմիջապես վառարանից հանելուց հետո:

Լոշիկների համար անհրաժեշտ է պատրաստել թթխմորով խմոր։ Սպասեք, որ խմորը լավ ուռչի այնպես, որ մի քանի անգամ ավելանա չափով․ այդ դեպքում լոշիկները համեղ և փափուկ կլինեն:

 

Բաղադրիչները․

Ոչխարի միս՝ 500 գրամ
Սոխ՝ 1 գլուխ
Սխտոր՝ 1-2 պճեղ
Կանաչիներ՝ ըստ նախընտրության (սամիթ, համեմ, կանաչ սոխ, մաղադանոս)
Կծու պղպեղ՝ 0,5 հատ (չիլի)
Տոմատի մածուկ՝ 80 գրամ
Աղ՝ ըստ ճաշակի
Աղացած սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
Գոլ ջուր՝ 150 միլիլիտր
Թթմոր՝ 4 գրամ
Աղ՝ 0,5 թեյի գդալ
Ալյուր՝ 2-2,5 բաժակ։

Պատրաստման եղանակը․

600x400

Պատրաստեք խմորի և լիցքի համար անհրաժեշտ բաղադրիչները: Որքան շատ կանաչեղեն լինի, այնքան ավելի լավ ու համեղ կստացվի: Թարմ միսը աղացեք (նախընտրելի է մեծ անցքերով ցանց):

600x400

Նախ պատրաստեք խմորը: Դրա համար մաղեք երկու բաժակ ալյուր, ավելացրեք աղ: Թթխմորը լուծեք գոլ ջրում (38-40 աստիճան) և լցրեք ալյուրի մեջ:

600x400

Պատրաստի խմորը ծածկեք անձեռոցիկով և մեկ ժամ դրեք տաք տեղում:

600x400

Պատրաստեք լիցքը: Դրա համար աղացած մսին խառնեք մանր կտրատած սոխը, սխտորը, կանաչեղենը, պղպեղը և աղ: Ավելացրեք տոմատի մածուկը: Ամռանը տոմատի մածուկը կարող եք փոխարինել թարմ, կեղևը հանած լոլիկով:

600x400

Լամաջոյի լցոնը պատրաստ է։

600x400

Խմորը բաժանեք 4 մասի, խմորի ծավալը՝ մոտավորապես թենիսի գնդակի չափ: Յուրաքանչյուր կտորը բարակ գրտնակեք:

600x400

Տեղափոխեք խոհանոցային թղթի վրա:

600x400

Լցոնը բաժանեք 4 մասի, որոնցից յուրաքանչյուրը բաշխեք խմորե լոշիկների վրա:

600x400

Թխեք տաք ջեռոցում (240 աստիճանր) 8 րոպե: Պատրաստի լահմաջոները դարսեք իրար վրա և սրբիչով ծածկեք․ այդպես դրանք ավելի դանդաղ կսառչեն: Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9524 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Mane | 15-11-2020 23:09
Mersi kpordzem

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.08.2026
Դիտվել է 461 անգամ
10.08.2026
Դիտվել է 377 անգամ
06.08.2026
Դիտվել է 369 անգամ
07.08.2026
Դիտվել է 317 անգամ
08.08.2026
Դիտվել է 265 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster