Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Գիրացնող դիետա. ինչպե՞ս ձեռք բերել անհրաժեշտ կիլոգրամները

08.05.2012

Ասում են՝ եթե կինը 170 սմ և ավել հասակ ունի, բայց կշռում է 45 կգ-ից պակաս, լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել անգամ անպտղության: Նիհար ու գեղեցիկ մարմինն իհարկե գայթակղիչ է, բայց լինում է արտասովոր, տգեղության հասնող նիհարություն, որ հիվանդություն է, և, ինչպես բոլոր հիվանդությունները, ունի բուժման կարիք:

Խիստ նիհար կանանցից շատերը կարծում են, թե պետք է դիետա պահել, որը լինի նիհարեցնող դիետայի ճիշտ հակառակ տեսակը, այսինքն՝ ուտել ամեն ինչ, երբ պատահի ու ինչքան հնարավոր է շատ: Ո'չ… Սա միանշանակ սխալ մոտեցում է: Ճաշացանկն ավելացնել պետք է աստիճանաբար ու խելամիտ:

Եվ այսպես, Դուք խնդիր եք դրել մի քիչ քաշ ավելացնել: Առաջին հերթին պետք է փորձել լավացնել ախորժակը: Սրա համար անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ մրգային հյութ կամ ոչ ալկոհոլային գարեջուր խմել:

Ուտելիք ընդունել պետք է օրը 5-6 անգամ հավասար պարբերականությամբ: Կարևորը' թույլ չտալ, որ օրգանիզմը ուտելիքի պակաս զգա. պետք է մոռանալ, թե ինչ է անգամ թեթև սովածությունը:

Ուտելուց հետո աշխատեք հնարավորինս պասիվ լինել: Առավել նախընտրելի է կես ժամ պառկելը:

Գիրանալ ցանկացողի սննդակարգը պետք է սպիտակուցային լինի, ընդ որում՝ սպիտակուց պարունակող մթերքներից նախապատվելի են հավի միսը, ձուկը, ձուն:

Ամեն օր կերեք կաթնաշոռ՝ որքան յուղոտ, այնքան լավ, խմեք յուղոտ կաթ, կեֆիր:

Կարելի է անգամ սպիտակուցային կոկտեյլ պատրաստել: Դրա համար մեկ տուփ կաթնաշոռը խառնեք մեկ բաժակ սերուցքի ու մի քանի գդալ մեղրի կամ մուրաբայի հետ. համեղ է և օգտակար:
Չմոռանաք ածխաջրերի մասին : Շատացրեք սպիտակ հացի, մակարոնեղենի, կարտոֆիլի, շաքարի, մեղրի ու ամեն տեսակ քաղցրավենիքի կիրառությունը:

Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կարող է ևս մեկ խնդիր առաջանալ: Սպիտակուցների ու ճարպի ողջ պաշարը կարող է կուտակվել ստամոքսի հատվածում, և քաշը ավելացնելու փոխարեն կստացվի, որ ունեք առաջվա պես բարակ մարմին, բայց մեծ փոր: Այս խնդրի լուծումը մարզասրահում է: Այո' … ուղղակի Ձեր վարժությունները փոքր -ինչ կտարբերվեն այն վարժություններից, որոնք անում են նիհարել ցանկացողները: Դուք պետք է կատարեք սնունդը օրգանիզմում հավասար տեղաբաշխելու և մկանները զարգացնելու վարժություններ:

Դիտվել է 24855 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 689 անգամ
07.05.2024
Դիտվել է 196 անգամ
08.05.2024
Դիտվել է 190 անգամ
09.05.2024
Դիտվել է 164 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster