Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

«Տիրամիսուի ոճով»՝ ելակով աղանդեր

20.06.2020

Պատրաստման առումով ոչ բարդ, շատ համեղ և գեղեցիկ աղանդեր՝ ելակի սեզոնի համար։

Բաղադրիչները․

• Ելակ՝ 300 գ
• Կարագ՝ 1 ճաշի գդալ
• Շաքարավազ՝ 50 գ
• Կոնյակ (ցանկացած ուժեղ ալկոհոլ)՝ 2 ճաշի գդալ

Կրեմ-չիզ

• Կաթնաշոռ՝ 200 գ
• Սերուցք (33%) ՝ 200 մլ
• Շաքարի փոշի՝ 80 գ
• Վանիլին՝ ըստ ճաշակի։

Աղանդերի այլ հավելումներ

• Լուծվող սուրճ՝ 1 թեյի գդալ
• Եռացրած ջուր՝ 100 մլ
• Կակաոյի փոշի՝ 2 ճաշի գդալ
• Անանուխ (ձևավորման համար)՝ 4 հատ
• Շաքարի փոշի (ձևավորոլու համար)՝ ըստ ճաշակի
• Թխվածքաբլիթ (սավոյարդի ձողիկներ)՝ 12 հատ:

Պատրաստման ժամանակը' 60 րոպե։

Պատրաստման եղանակը․

600x580

Ելակները լվանում ենք, պոչերը հեռացնում, չորացնում թղթե սրբիչով։

600x580

Թավայի մեջ հալեցնում են կարագը։

600x580

Ելակը լցնում ենք թավայի մեջ, վրան ցանում շաքարավազը։

600x580

Հենց որ ելակներից հյութը սկսում է դուրս գալ, վրան լցնում ենք ուժեղ ալկոհոլը' ռոմ, կոնյակ կամ այլ։ Վերևից կրակով այրում ենք (կարելի է օգտագործել գազի այրիչ): Հենց կրակը մարվի, մի կողմ ենք դնում և թողնում, որ ելակները լիովին սառչեն:

600x580

Պատրաստում են կրեմ-չիզը: Խառնում ենք կաթնաշոռը, սերուծքը, շաքարի փոշին, վանիլինը և ամբողջը խառնիչով հարում՝ միչև կրեմ ստանալը։

600x580

Եփում ենք սուրճը․ 1 թեյի գդալ՝ 100 մլ եռացրած ջրին։ Թողնում ենք սառչի։

600x580

Թխվածքաբլիթները բաժանում ենք 4 մասի։

600x580

Մատուցման համար վերցնում ենք բաժակներ: Աղանդերի ձևավորման հարմարության համար կրեմը կարելի է լցնել խոհարարական տոպրակի մեջ' հատուկ ծայրով: Բաժակի ներքկի հատակին մի քիչ կրեմ ենք լցնում, վրան շաղ տալիս կակաոյի փոշի:

600x580

Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շերտով շարում բաժակի մեջ։

600x580

Վրան դնում ենք մի քանի հյութայի ելակ։

600x580

Հաջորդ շերտը՝ դարձյալ կրեմ։

600x580

Կրեմի վրայից դնում ենք «այրված» ելակներ, զարդարում անանուխով, վրան ցանում շաքարի փոշի։

Աղանդերը մատուցում ենք սառեցված վիճակում։ Բարի ախորժակ։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4051 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Սմբուկով «նավակներ»

27.10.2023
Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 601 անգամ
01.05.2024
Դիտվել է 446 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster