Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Թխվածքաբլիթ «Մեղրային գնդիկներ»

25.04.2020

Շատ համեղ և պարզ թխվածքաբլիթ է։ Այս բաղադրատոմսը հարմար է ինչպես տոնական թեյախմության, այնպես էլ որպես համեղ աղանդեր։

Պատրաստման ժամանակը՝ 40 րոպե։

Բաղադրիչները․

•Ցորենի ալյուր՝ 3 բաժակ
• Հավի ձու՝ 1 հատ
• ջուր՝ 60 մլ
• Շաքարավազ (կարելի է և մի փոքր ավելի քիչ)՝ 1 բաժակ
• Կարագ ՝ 100 գ
• Սոդա' 0,5 թեյի գդալ
• Դարչին (կամ ըստ ճաշակի)՝ 0.25 թեյի գդալ
• Մշկընկույզ (կամ ըստ ճաշակի)՝ 0.25 թեյի գդալ
• Մեղր՝ 2 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը․

600x580

1. Մեղրը խառնեք (հալեցրեք, եթե շաքարակալել է) կարագի հետ (սենյակային ջերմաստիճանի կամ թեթևակի հալած):

2. Ավելացրեք ձուն և մանրակրկիտ խառնեք: Դրանից հետո ավելացրեք շաքարավազը: Խառնեք:

3. Ավելացրեք ջուր: Համեմունքները՝ ըստ ճաշակի: Լավ խառնեք:

4. 3 փուլով ավելացրեք մաղած ալյուրը (սոդան նախապես լցրեք ալյուրի մեջ):

5. Խմորը հունցեք:

6. Խմորից պոկեք փոարիկ կտորներ և գնդիկներ սարքեք՝ ընկույզից մի քիչ փոքր։

7. Գնդիկները դրեք նախօրոք թխվածքային թղթով պատված մագաղաթյա տարայի մեջ այնպես, որ նրանց միջև տարածություն մնա։

8. Թխեք 210 ջերմաստիճանում, 15 - 20 րոպե՝ մինչև ոսկեդարչնագույն երանգ ստանալը:

9. Սպասեք սառչի, ապա գնդիկները միմյանցից առանձնացրեք: Շարեքեք ափսեի մեջ և վրան շաղ տվեք շաքարի փոշի:

Բարի ախորժակ և հաճելի թեյախմություն։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 10157 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2026 10:45
Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48
Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52
Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
09-07-2026 04:57
Իլյուչիկների ընտանիքը Ռուսաստանի ամենամեծերից մեկն է. ամուսիններ Ելենան և Վալերին այժմ 16 երեխայի ծնողներ են: Զույգի իններորդ որդին ծնվել է Մոսկվայի ծննդատանը: Բժիշկները անկեղծորեն խոստովանում են, որ լրջորեն մտահոգված էին մոր առողջության համար, քանի որ սա Ելենայի տասնվեցերորդ ծննդաբերությունն էր: Բայց ամեն ինչ կատարյալ է ընթացել. բազմազավակ մայրը հաղթահարեց է իր խնդիրը, և երեխան ծնվել է առողջ և ուժեղ:
09-07-2026 01:03
56-ամյա Ջենիֆեր Լոպեսը, որը վերջերս ժամանել էր Փարիզ՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում, մասնակցել է Zuhair Murad-ի նորաձևության ցուցադրությանը: Երգչուհին և դերասանուհին ցուցադրությանը մասնակցել է քրոջ՝ Լինդայի հետ և սոցիալական ցանցերում կիսվել է իր կերպարի լուսանկարներով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 713 անգամ
03.07.2026
Դիտվել է 372 անգամ
07.07.2026
Դիտվել է 276 անգամ
08.07.2026
Դիտվել է 169 անգամ
09.07.2026
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster