Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 2-8-ը 2020 թ․

02.03.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Խոյ

Ձեր որոշ տաղանդներ կբացահայտվեն հիմա: Եթե դուք ստանաք հետաքրքիր առաջարկներ դրանց կիրառման վերաբերյալ, առանց հապաղելու տվեք ձեր համաձայնությունը: Ձեզ հաջողություն է սպասում: Ձեր երկրորդ կեսի հետ ավելի լավ է հակամարտության չգնալ: Դադար վերցրեք, եթե չկարողանաք փոխզիջում գտնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Ցուլ

Զգացմունքները ձեզ կպատեն ամբողջությամբ: Եթե սիրում եք, ապա անպայման խոստովանեք այդ մասին: Հավանական է, որ ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն: Զգոն եղեք. մտերիմ ընկերը կարող է ձեզ խաբել: Լավ կլինի, եթե դուք ընդունեք հարազատների աջակցությունը, միայնակ մի մնացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Երկվորյակ

Հարկ կլինի միաժամանակ լուծել մի քանի խնդիր: Իհարկե, ժամանակաշրջանի վերջում ուժերը սպառման եզրին կլինեն: Փորձեք վերականգնվել հանգստյան օրերին: Ավելի լավ է միայնակ լինել կամ սիրելիի հետ միասին: Աղմկոտ երեկոներն այժմ հակացուցված են ձեզ համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Խեցգետին

Եթե ձեզնից պարտք խնդրեն, ապա պատասխանեք քաղաքավարի, բայց հստակ մերժմամբ: Մեծ է հավանականությունը, որ այդ պարտքը ձեզ շուտ չեն վերադարձնի: Բարդ ժամանակաշրջան է այն զույգերի համար, ովքեր միասին են ավելի քան հինգ տարի: Սա ամրության փորձություն է: Կհաղթահարեք դուք այն, թե ոչ, մեծապես կախված է միայն ձեզանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Առյուծ

Երեխաներով կարող եք հպարտանալ, իսկ ահա ավագ սերնդին անհրաժեշտ կլինի օգնել: Պատրաստ եղեք լրջորեն մասնակցելու նրանց ճակատագրին: Աշխատանքի վայրում փորձեք լրացուցիչ պարտականություններ չստանձնել: Հնարավոր է չկարողանաք հաշվարկել ձեր ուժերը: Հանգստյան օրերին ազատեք ձեզ տնային գործերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Կույս

Աստղերը խորհուրդ են տալիս այս շրջանում խուսափել տհաճ մարդկանց հետ շփումներից: Շրջապատեք ձեզ նրանցով, ովքեր սիրում ձեզ են: Հատկապես բարենպաստ կլինեն մարտի 5-ը և 6-ը: Դուք հիանալի տեսք և լավագույն արդյունք կունենաք ցանկացած գործում։ Օգտվեք դրանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Կշեռք

Փորձեք կապ հաստատել նրանց հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ եք: Մի վախեցեք առաջին քայլն անելուց, արդյունքը կգերազանցի ձեր բոլոր սպասումները: Վարորդներին խորհուրդ է տրվում զգույշ լինել ճանապարհներին, իսկ նրանք, ովքեր նիհարում են, պետք է դադարեցնեն իրենց դիետաները: Ավելի լավ է կենտրոնանալ սպորտի վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Կարիճ

Ժամանակահատվածը խոստանում է լարված լինել: Հնարավոր են թյուրիմացություններ մտերիմների և գործընկերների հետ: Մի բան լավ է՝ սև գծից հետո, անշուշտ, կգա սպիտակը: Շաբաթվա ավարտին ձեզ սպասում են անակնկալներ, նվերներ և հաճելի իրադարձություններ: Թող այդ մասին մտքերը ձեզ ուժ հաղորդեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Աղեղնավոր

Ավելի լավ է հիմա փողը ծախսել, քան խնայել: Թույլ տվեք ձեզ կատարել այն մեծ գնումը, որի մասին վաղուց երազել եք: Զգուշ եղեք որևէ փաստաթղութ ստորագրելուց: Կասկածնե՞ր ունեք: Խորհրդակցեք բանիմաց մարդկանց հետ: Բարեհաջող կլինեն երկարատև ուղևորությունները, ավելի լավ է՝ մեծ խմբով:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Այծեղջյուր

Ձեզ համար հեշտ չի լինի հանգստյան օրերից աշխատանքայինին անցնելը: Փորձեք ավելի շատ հանգստանալ երեկոյան, աշխատանք մի վերցրեք տանը կատարելու համար: Եղեք ավելի ուշադիր ձեր առողջության նկատմամբ. գուցե հարկ լինի բժիշկի այցելել: Մարտի 8-ին խուսափեք հակամարտություններից. այդ օրը ձեզ համար կարևոր կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը. Ջրհոս

Աշխատանքի վայրում կարող եք բախվեք ձեր գործընկերների նախանձին. դուք կլինեք բոլորից հաջողակ: Ուշադրություն մի դարձրեք նախանձի վրա: Ավելի լավ է զբաղվեք կենցաղային խնդիրներով: Օրինակ, ժամանակահատվածը բարենպաստ է բնակարանում վերանորոգում սկսելու համար: Կարևորը՝ լավ արհեստավորներ գտնելն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 2-8-ը․ Ձկներ

Այս ժամանակահատվածում ընդունված որոշումները սկզբունքորեն կփոխեն ձեր կյանքը, պատրաստ եղեք ինքնուրույն լուծել խնդիրները՝ դրսից օգնություն չի լինի: Աշխատեք ձեր աչքերը փակել այլ մարդկանց թույլ կողմերի վրա: Դա կօգնի խուսափել մտերիմների հետ ավելորդ բախումներից:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։։

 

Դիտվել է 9403 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 824 անգամ
05.08.2026
Դիտվել է 511 անգամ
06.08.2026
Դիտվել է 405 անգամ
07.08.2026
Դիտվել է 371 անգամ
08.08.2026
Դիտվել է 350 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster