Մարմարադը քաղցրավենիք է մանկությունից: Ապակե բեկորների նման, գույնզգույն պատկերները կարելի է հեշտորեն պատրաստվել նաև տանը, ինքնուրույն, առանց խոհարարական ներկերի օգտագործման, բացառապես բնական բաղադրիչներից:
Բաղադրիչները
• Ելակ՝ 300 գ • Ժելատին 15 գ • Ջուր՝ 100 մլ • Շաքարավազ (շաքարավազի փոխարինիչ)՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
• Քայլ 1. Թարմ կամ սառեցված ելակները հարել բլենդերով' ստանալով խյուս:
• Քայլ 2. Առանձին ջրի մեջ թրջել ժելատինը՝ կես ժամ:
• Քայլ 3. Հատապտղի խյուսը տաքացնել կրակի վրա անընդհատ խառնելով, ավելացնել շաքարավազը կամ շաքարավազի փոխարինիչը' ըստ ճաշակի:
• Քայլ 4. Ավելացնել փքված ժելատինը, խառնել, լցնել կաղապարների մեջ: Զարդարել ընկույզով կամ մրգերով, դնել սառնարանի մեջ:
Խորհուրդ
• Քաղցրավենիքը կարող եք սառեցնել մեծ տարրայի մեջ, ապա կտրատել քառակուսի կամ այլ տեսքով, վրան շաքարավազ ցանել:
02-07-2026 10:02 Սերենա Ուիլյամսը չորս տարի անց վերադարձավ կորտ՝ մասնակցելով Ուիմբլդոնին։ Սակայն նրա առաջին ելույթը չբերեց սպասված արդյունքները. նա պարտվեց մենամարտում և նրան սպառնում է 50,000 դոլար տուգանք։ Առաջին փուլում նա մրցեց 20-ամյա ավստրալուհի Մայա Ջոյնթի հետ, մենամարտը տևեց 2 ժամ 22 րոպե և ավարտվեց 3-6, 7-6, 3-6 հաշվով՝ ոչ Ուիլյամսի օգտին։ Մրցաշարից առաջ մարզուհին ասել էր, որ իր համար ամենակարևորը հաղթանակը կամ նոր նվաճումները չեն, այլ պարզապես մասնակցությունը և լեգենդար մրցաշարին վերադառնալու հնարավորությունը։
02-07-2026 10:00 Մոդել Թիլան Բլոնդոն, որը հայտնի է որպես «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ», ամուսնացել է ֆրանսիացի Բեն Աթթալի հետ։ Զույգն ամուսնությունը գրանցել է Փարիզում, փակ արարողությամբ՝ նշանադրությունից ուղիղ երեք ամիս անց։
01-07-2026 12:54 Ջորջինա Ռոդրիգեսը վերջապես մուտք է գործում նորաձևության ոլորտ: Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն վերջերս հայտարարեց, որ թողարկում է իր սեփական հագուստի ապրանքանիշը՝ Mimoa-ն: WWD-ի տվյալներով՝ այն կգտնվի Դուբայում և կվաճառվի ամբողջ աշխարհում:
01-07-2026 12:38 Valentino Beauty-ն շարունակում է ամրապնդել իր շուկայական դիրքերը։ Ապրանքանիշը նոր գլուխ է բացում իր օծանելիքի պատմության մեջ, և այդ առիթով նշանակել է նոր դեսպաններ։ Դակոտա Ջոնսոնը և Ալեքսանդր Սկարսգարդը այժմ ընկերության նոր դեսպաններն են։
01-07-2026 12:34 Կծու համեմունքների չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջ օրգանիզմի վրա, սակայն ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Ըստ մասնագետների՝ կծու համեմունքները խթանում են մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի արդյունավետ է մարսում սպիտակուցներն ու ճարպերը։ Սակայն, եթե մարդն ունի ստամոքսի կամ աղիների բորբոքային հիվանդություններ, կծու սնունդը կարող է գրգռել լորձաթաղանթը և սրել քրոնիկ հիվանդությունները։