Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Նիհարեցնող դետոքս ըմպելիք՝ խնձորով և դարչինով

06.08.2019

Խնձորով և դարչինով դետոքս ըմպելիքը վիտամիններով հարուստ թարմացնող կոկտեյլ է, որը ձեր օրգանիզմին թույլ կտա կենսունակ մնալ։

De-tox-ը օրգանիզմի մաքրումն է շլակներից և տոքսիններից։ De-tox-դիետա բառակապակցությունը արդեն նորություն չէ նրանց համար, ովքեր նախընտրում են ճիշտ սնունդ և հետևում կազմվածքին։

Կուլինարիայում խնձորի և դարչինի համադրությունը դասական է համարվում։ Այս համադրությունը շատ հաջողված է՝ այն օգտագործվում է թե հիմնական ճաշատեսակներում, թե աղանդերներում և ըմպելիքներում։

Ի դեպ, դարչինն այն բնական համեմունքներից է, որը հանդես է գալիս ճարպերի այրման դերում և պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մասնավորապես С, РР, А, ինչպես նաև B խմբի։

Իսկ դարչինի համադրությունը խնձորի հետ ոչ միայն համեղ, այլև չափազանց օգտակար է։

Ցանկության դեպքում առաջարկվող ընպելիքում կարելի է սառույց ավելացնել։

100 գրամ ըմպելիքում՝ 41 Կկալ է։

Բաղադրիչները

- Թարմ խնձոր՝ 2 հատ
- Ջուր՝ 1 լիտր
- Կիտրոն՝ ½ հատ
- Աղացած դարչին՝ 1 թեյի գդալ.
- Մեղր (ըստ ցանկության)՝ 1 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը

- Խնձորները լվացեք, հեռացրեք միջնամասը։
- Կտրատեք բարակ կտորներով։
- Ջրով լցված սափորի մեջ ավելացրեք խնձորի կտորները, կես կիտրոնի քամած հյութը, մեկական գդալ դարչինը և մեղրը։ 
- Մատուցելուց առաջ ընպելիքը սառեցրեք`1 օր պահելով սառնարանում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1900 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այստեղ բնությունն է խոսում

09.07.2020
Իրավիճակից ելնելով հայկական զբոսաշրջային շուկան իր ուշադրությունը սևեռել է ներքին տուրիզմին, օրեցօր բացահայտելով նոր հնարավորություններ, յուրահատուկ լուծումներ ու տարբերակներ:

Պարզվում է հորմոնները ևս «աշխատանքի ժամեր» ունեն

11.03.2020
Ծանոթացեք հորմոնալ ժամանացույցին

Ինչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե մերկ քնեք

24.12.2019
Գիտե՞ք արդյոք, որ մերկ քնելն ավելի լավ է, քան հագուստով:

5 մթերք, որոնք երիտասարդացնում են մեր օրգանիզմը

18.12.2019
Երիտասարդությունը երկարացնելու հարցը երկար ժամանակ գրավել է մարդկության ուշադրությունը: Լավագույն գիտնականները պայքարում են այս խնդիրը լուծելու համար:

6 միջոց անքուն գիշերից հետո առույգանալու համար

29.11.2019
Չարժե գիշերն անքուն անցկացնելը սովորություն դարձնել, իսկ մեկ անքուն գիշերվա հետևանքները կարելի է ամբողջովին «բուժել»:

Ինչով է վնասակար մեծ կուրծքը

08.10.2019
Հիանալի կազմվածքի համար կանայք անգամ որոշում են վիրահատություն կատարել: Եվ նրանք դժվար թե այդ պահին մտածում են, որ մեծ կրծքերը կարող են հանգեցնել մեծ առողջական խնդիրների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-07-2020 11:24
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության արդյունքում ապացուցել են, որ մահամերձ եւ անգիտակից վիճակում գտնվող մարդը շարունակում է լավ լսել: Համարվում է, որ լսողությունը վերջին զգայարաններից է, որը մարդը կորցնում է մահանալիս:
11-07-2020 11:20
Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:
11-07-2020 02:11
Ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն 14-ամյա որդուն՝ Մոզեսին, հետաքրքիր նվեր է արել: Դերասանուհին դեռահասին նվիրել է փազլ, որն իրենից ներկայացնում է տարբեր ձևերի և չափսերի կանացի կրծքերի պատկեր:  Փազլի պատկերի հեղինակը Բրուքլինից նկարչուհի Ջուլիա Հեֆերնանն է: Այն բաղկացած է 450 մասնիկներից և արժե 40 դոլար:
11-07-2020 01:13
Հասարակական տրանսպորտի բեռլինյան Berliner Verkehrsbetriebe ընկերությունն ուղևորներին հորդորել է ճանապարհորդելուց առաջ չօգտագործել դեզոդորանտ: Դա արվում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
11-07-2020 00:16
Instagram սոցկայքը սկսել է արգելափակել այն կոնտենտը, որում նույնասեռականների բուժման մասին է խոսվում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2020
Դիտվել է 1632 անգամ
08.07.2020
Դիտվել է 483 անգամ
07.07.2020
Դիտվել է 469 անգամ
10.07.2020
Դիտվել է 353 անգամ
09.07.2020
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster