Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Քաշ գցելու եղանակներ ալարկոտների համար. կալորիաներ այրելու 12 եղանակ՝ առանց մարզվելու

06.06.2025

Լավ նորություններ կան նրանց համար, ովքեր չեն սիրում սպորտով զբաղվել. կալորիաները միայն մարզասրահում չէ, որ այրվում են: Երբեմն, սովորական առօրյա գործողություններ կատարելիս, դուք նույնիսկ չեք գիտակցում, որ ձեր մարմինն աշխատում է ձեր օգտին:

Հավանաբար լսել եք, որ մերօրյա քաղաքաբնակները ֆիզիկական ակտիվության պակաս ունեն։ Դա վնասակար է առողջության և կազմվածքի համար։ Սակայն ոչ բոլորին է դուր գալիս ծանրաբեռնված վազքը և մարզասրահում երկար անցկացրած ժամանակը։ Բայց եթե նայեք, թե սպորտից բացի օրվա ընթացքում ինչի վրա եք կալորիաներ ծախսում, կհասկանաք, թե ինչպես մարզել մկաններին ու ազատվել ավելորդ էներգիայից։

Նախ, պարզենք, թե որքան էներգիա ենք ծախսում սպորտով զբաղվելիս.

— Յոգա (հաթհա, վինյասա)՝ 180–250 կկալ/ժամ
— Ուժային մարզումներ՝ 250–400 կկալ/ժամ
— Վազք (8 կմ/ժ)՝ 500–600 կկալ/ժամ
— Լող (հանգիստ ոճ)՝ 350–500 կկալ/ժամ
— HIIT (ինտերվալային մարզումներ)՝ 500–800 կկալ/ժամ։

Հիմա համեմատենք սովորական գործողությունների ցուցանիշներն այս թվերի հետ և եզրակացություններ անենք։

1. Քուն
մինչև 60 կկալ/ժամ

Քնի ընթացքում օրգանիզմն անգործ չի մնում։ Այն ակտիվորեն վերականգնում է բջիջները, կարգավորում հորմոնների մակարդակը (ներառյալ լեպտինը և գրելինը, որոնք պատասխանատու են քաղցի և հագեցվածության հավասարակշռության համար), ինչպես նաև կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս ամենը նաև էներգիա է պահանջում։ Հատկապես շատ կալորիաներ են ծախսվում արագ քնի փուլում, երբ մենք երազներ ենք տեսնում։ Այնուամենայնիվ, քնից առաջ շատ ուտել խորհուրդ չի տրվում։

2. Սեքս և համբույր
150–400 կկալ/ժամ

Կրքոտ գուրգուրանքների ժամանակ սիրտն ավելի արագ է խփում, շնչառությունն արագանում է, մարմնի ջերմաստիճանը բարձրանում, մկաններն ակտիվանում են։ Սակայն, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, այստեղ ամեն ինչ կախված է գուրգուրանքների ինտենսիվությունից և սեռական հարաբերության տևողությունից։ Եթե սեռական հարաբերությունը տևի ընդամենը մի քանի րոպե, ապա քիչ կալորիա կայրվի։ Սեռական ակտիվության ընթացքում միջին էներգիայի ծախսը տղամարդկանց համար կազմում է մոտ 101 կիլոկալորիա, իսկ կանանց համար՝ մոտ 69 կիլոկալորիա։ Ծանրաբեռնվածությունը համեմատելի է արագ քայլքի կամ թեթև վազքի հետ։

Այսպիսով՝ կա պատճառ հաճույքը երկարաձգելու և ինտիմ սեռական հարաբերությունը վերածելու հաճելի մատուցմամբ կարդիո մարզման։

3. Ծիծաղ
10-40 կկալ 10-15 րոպեում

2006 թվականին անցկացված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ անկեղծ ծիծաղը ներգրավում է դիաֆրագման, որովայնի մկանները և շնչառական համակարգը, ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը ու բարձրացնում նորեպինեֆրինի մակարդակը, որն էլ իր հերթին մեծացնում է թերմոգենեզը: Ծիծաղը նաև կարգավորում է հորմոնալ մակարդակը, ինչը նույնպես լավ է նյութափոխանակության համար: Այնպես որ, ավելի հաճախ ծիծաղեք: Եվ ավելի երկար: Եվ անմիջապես գնացեք դիտելու հիանալի կատակերգական ֆիլմ կամ ստենդափ շոու:

4. Պար
240–400 կկալ/ժ

600x400

Պարը աէրոբիկ վարժություն է: Այն ակտիվացնում է սրտանոթային համակարգը, ուժեղացնում արյան շրջանառությունը, խթանում էնդորֆինների արտադրությունը (որը բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը) և մեծացնում թթվածնի նյութափոխանակությունը: Հետևաբար, այն մարզումների հիանալի փոխարինող է. և կարևոր չէ՝ խոսքը մարզասրահում զումբայի մասին է, թե պարզապես տանը ձեր նախընտրած ռիթմերի տակ ցանկացած շարժումների։

5. Տան մաքրություն
65–200 կկալ/ժ

Ամեն ինչ կախված է ինտենսիվությունից: Հատակների կամ լոգարանի մաքրումը՝ կքանիստներով և թեքումներով, դիմացկունության հիանալի մարզում է: Ձեր զարկերակն արագանում է, ձեռքերը, ոտքերը և մարմինն աշխատում են: Նյարդահոգեբանները նաև նշում են, որ մաքրությամբ զբաղվելը նվազեցնում է անհանգստությունը: Ավելի քիչ սթրեսը = ավելի լավ նյութափոխանակության: Այնպես որ, մի շտապեք ձեր բոլոր գործերը հանձնել ռոբոտ փոշեկուլներին, ամենաօգտակարները պահեք ձեզ համար:

6. Զբոսանք շան հետ
մինչև 240 կկալ/ժ

600x400

Մաքուր օդը և չափավոր ակտիվությունը լավ զբոսանքի բանաձևն են: Միաժամանակ բարելավվում են բջիջների զգայունությունը գլյուկոզի նկատմամբ և լիմֆատիկ համակարգի գործունեությունը: Եթե շունն ակտիվ է և սիրում է վազել ու խաղալ, դուք ավելի շատ կալորիա կայրեք:

Եթե շուն չունեք, և չափազանց ծույլ եք մենակ քայլելու համար, ակժմ կա պատճառ, որպեսզի ձեզ ստիպեք: Միաժամանակ, դուք պարտադրված կլինեք սահմանել օրվա ռեժիմ, այլ ընտրություն չի լինի:

7. Մազերի հարդարում
մինչև 140 կկալ/ժ

Դժվար է հավատալ, բայց դա փաստ է. հայելու առաջ կանգնելը, չորացնելը, պտտելը, անկանոն գանգուրներն ուղղելը և երբեմն, նույնիսկ, դրանց նախատելը ջանք է պահանջում: Այս գործընթացում ներգրավվում են ձեր ձեռքերը, մարմինը, ոտքերը:

8. Գնումներ
մինչև 200 կկալ/ժ

Ձեր ամուսնուն կարելի է ներկայացնել հետևյալ փաստարկը. գնումներ կատարելիս դուք շատ եք քայլում, բարձրացնում և դասավորում եք իրերը, պտտվում և նստում եք հանդերձարանում, փաթեթներ եք կրում, ընտրություն կատարելիս լարում եք ուղեղը և շատ հույզեր ապրում: Հետևաբար, մի շտապեք ամբողջությամբ անցնել առցանց գնումների:

9. Բարձրաձայն ընթերցանություն
մինչև 90 կկալ/ժ

600x400

Երբ դուք բարձրաձայն կարդում կամ փորձում եք ելույթը, ավելի ակտիվ եք շնչում, լարում եք ձայնալարերը, դեմքի, կրծքի մկանները, իսկ երբեմն նույնիսկ քայլում եք սենյակում։ Հատկապես, եթե դա անում եք արտահայտիչ, հուզականորեն։

10. Խաղեր երեխաների հետ
150–300 կկալ/ժ

Ակտիվ խաղերը, ինչպիսիք են՝ սահնակով զբոսանքը, թռչող գնդակը, բադմինտոնը կամ միասին զբոսանքը, շարժում են, ադրենալին և զվարճանք։ Գլխավորը ոչ թե նստելն է նստարանին՝ հեռախոսը ձեռքին, քանի դեռ ձեր երեխան հասակակիցների հետ զբաղված է խաղահրապարակում, այլ միանալ նրանց ակտիվ գործոշություններին։

11. Մարզանք
150–300 կկալ/ժ

Առավոտյան նույնիսկ 10 րոպեանոց վարժություններն ակտիվացնում են սիմպաթիկ նյարդային համակարգը, բարձրացնում դոպամինի մակարդակը և միացնում օրվա նյութափոխանակությունը: Բացի այդ, երբ ձգվում եք, թեքվում, նստում, դուք արագացնում եք լիմֆայի շրջանառությունը, ինչը նշանակում է, որ մարմնին օգնում եք հեռացնել տոքսինները, նյութափոխանակության արգասիքները և ավելորդ հեղուկը: Թեթև կանոնավոր ակտիվությունն ավելի արդյունավետ է, քան շաբաթը մեկ անգամ կատարվող ծանր կարդիո վարժությունները:

12. Աստիճաններ՝ վերելակի փոխարեն
մինչև 1400 կկալ/ժ (արագ բարձրանալու դեպքում)

Ամեն ինչ պարզ է. որքան բարձր է հատակը և որքան հաճախ եք քայլում, այնքան ավելի ակտիվ են ոտքերի, հետույքի և որովայնի մկանները: Միաժամանակ, սիրտն ու թոքերը ամրապնդվում են: Ձեզ մեկ ժամ տևողությամբ վազք պետք չէ. պարզապես մոռացեք, թե շենքում որտեղ է վերելակի կանչի կոճակը և քայլեք դեպի 15-րդ հարկ:

Պարգև. համակարգչի մոտ աշխատելը նույնպես այրում է կալորիաներ
մինչև 140 կկալ մեկ ժամում, եթե տպում եք, և 60 կկալ՝ նստած վիճակում։

Նստակյաց ապրելակերպը վնասակար է, բայց ոչ այն պատճառով, որ այն կալորիաներ չի այրում։ Երբ դուք աշխատում եք համակարգչի մոտ, հատկապես, երբ ակտիվորեն մտածում եք, այլ ոչ թե պարզապես սոցցանցերը թերթում, ուղեղն ակտիվորեն գլյուկոզ է սպառում։

Եվ ամեն ինչ լավ կլիներ, սակայն այն կշռում է մարմնի քաշի մոտ 2%-ը և սպառում է էներգիայի միայն մոտ 20%-ը։ Եվ, ցավոք, դրա ակտիվությունը նկատելի չէ ազդրերի համար։ Հետևաբար, դուք պետք է ձեր կյանքին ավելացնեք գոնե մի փոքր շարժում. օրինակ՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ տաքացնող շարժումներ կատարեք, այդ դեպքում ոչ միայն կալորիաները կայրվեն, այլև ձեր նյութափոխանակությունը և արյան շրջանառությունը կակտիվանան։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3550 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 679 անգամ
10.04.2026
Դիտվել է 281 անգամ
14.04.2026
Դիտվել է 212 անգամ
15.04.2026
Դիտվել է 174 անգամ
16.04.2026
Դիտվել է 85 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster