6 գլխավոր կանոն առողջ լնդեր ունենալու համար
21.09.2016
Հոլիվուդյան ժպիտը միշտ չէ որ բնատուր է: Մեծամասամբ դա կախված է լինում բերանի խոռոչի գրագետ խնամքից և ճիշտ սննդակարգից: Ատամների առողջությունը սկսվում է առողջ լնդերից:
Պահպանեք բերանի խոռոչի հիգիենան
Բերանի խոռոչն աղեստամքսային համակարգի սկիզբն է: Տարին մեկ անգամ պարտադիր պետք է այցելել ատամնաբույժի բերանի խոռոչի համալիր մաքրման համար:
Գրագետ մաքրեք ատամները
Ատամները պետք է մաքրել օրը երկու անգամ տարբեր կողմերից՝ լնդից մինչև կտրող ծայրը: Մի մոռացեք լեզվի մասին: Մի օգտագործեք ատամ մաքրող փայտիկներ, դրանք վնասում են լնդերը: Օգտագործեք հատուկ ատամի թելեր:
Կերեք պինդ մրգեր և բանջարեղեն, որոնք պահանջում են ինտենսիվ ծամել
Օրինակ արքայախնձոր: Այս մթերքը խթանում է թքի արտադրությունը, ինչը իր հերթին ունի բակտերիցիդային հատկություններ և մաքրում է ատամներն ու լնդերը: Արքայախնձորի մեջ կա արժեքավոր ֆերմենտ՝ բրոմելայն: Այն չեզոքացնում է ագրեսիվ թթուների ազդեցությունը և կարգավորում բերանի խոռոչի рН-ը:
Ճիշտ սնվեք
Ձեր սննդակարգ մցրեք մթերքներ հարուստ սպիտակուցներով: Դրանք անհրաժեշտ են բերանի խոռոչի լորձաթաղանթի մակերեսի նորացման համար: Պետք է օգտագործել ձուկ, որը ֆոսֆորի և վիտամին D-ի հիանալի աղբյուր է: Մի մոռացեք նաև կալցիումով, երկաթով և հակաօքսիդանտներով հարուստ մթերքների մասին:
Շատ հեղուկ խմեք
Խմեք կանաչ թեյ, նրա մեջ պարունակող հակաօքսիդանտները թույլ չեն տալիս բակտերիաներին բազմանալ: Մեկ բաժակ ջուրն ամեն սնունդ ընդունելուց հետո կօգնի մաքրել սնդդի մասնիկները:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6444 անգամ
Читать на русском
|