Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Նիհարները նույնպես արտասվում են․ հանրահայտ դիետաների բացասական կողմերը

22.09.2015

Ինչի՞ մասին են մեզ մոռացել պատմել համրահայտ դիետոլոգներ Աթկինսը, Մոնտինյակը, Աուկանը և Կոնը։ Այսպեղ մենք կներկայացնենք տարածված սննդակարգերի թերությունները։ Հնարավոր է այս տեղեկությունը կօգնի հաջորդ անգամ քննադատաբար մոտենալ ձեր ափսեի պարունակությունը փորձարկելու հերթական առաջարկին։

Ներկայումս շատ կանանց համար դիետան, ըստ էության, վերածվել է ժամանակակից կրոնի։ Չեն դադարում քննարկումները․ «Իսկ դու ի՞նչ դիետա ես պահում» կամ՝ «Քո դիետայում ի՞նչն է արգելված»։ Դիետան այս պարագայում դադարում է լինել սնվելու կառուցողական ծրագիր, այն դառնում է նիհարել ցանկացողների աշխարհայացքի բաղկացուցիչ մասերից մեկը։

Արդյոք արդարացվա՞ծ են սննդակարգերի դոգմաներին այդպիսի սրտաթռթիռ վերաբերմունքը։ Չէ՞ որ «նիհարելու ռազմավարությունների» մեծ մասի ստեղծման հիմնական նպատակը ոչ այլ ինչ է, քան առևտրային շահ ստանալ նիհարել ցանկանալու կնոջ հավերժական ձգտումից։ Ուրեմն ինչո՞ւ ենք թույլ տալից ձեռներեցության վերածել սեփական առողջությունը։ Եվ վերջապես, ե՞րբ կգիտակցենք, որ «նիհար» միշտ չէ, որ նշանակում է «երջանիկ», «առողջ», «գեղեցիկ»։

Տարբերակ № 1․ դիետաներ, որոնք թույլ են տալիս ուտել անսահման քանակով, սակայն սահմանափակ թվով մթերք

Ո՞րն է գաղափարը։ Ըստ էության դժվար է նույն մթերքից շատ ուտել։ Շաբաթվա ընթացքում քսաներորդ անգամ ափսեի մեջ լցնելով կաղամբով ու գազարով աղցանը, դուք հավանաբար կմտածեք, որ ավելի լավ է այսօր քաղցած քնել, քան դարձյալ կրծել այս կերը՝ նախատեսված դեկորատիվ ճագարների համար։
Ընդ որում՝ այդպիսի դիետաների հիմնարար մթերքների մեջ հազվադեպ են ներառնվում վանիլային թխվածքներ կամ շոկոլադով ու ընկույզով քաղցրավենիք։ Ցավալի է, իհարկե։

Ո՞րն է «թույլ տեղը»։ Բաղադրատոմսի բացարձակ անհավասարակշռությունը։ Դժվար է ընտրել ավելի քայքայիչ բան, քան մոնոդիետան, որը մեր օրգանիզմն անխղճորեն զրկում է այնքան անհրաժեշտ բազում անփոխարինելի վիտամիններից։ Երկու շաբաթ հաղթահարելով այդպիսի սննդակարգ, դուք, հնարավոր է և նիհարեք, կարողանակ հագնել ժամադրության համար գնած նոր շրջազգեստը, սակայն․․․ հաստատ ավելի առողջ չեք դառնա։

600x580

Տարբերակ № 2․ Ավանդական՝ պակաս կալորիականությամբ դիետաներ

Ո՞րն է գաղափարը։ Այստեղ ամեն ինչ պարզ է․ պակասեցնում ենք սննդի կալորիականությունը, առաջացնում էներգադեֆիցիտ և նիհարում։

Ո՞րն է «թույլ տեղը»։ Դիետաների 90 %-ը, որոնք կոչ են անում ուտել հաշվիչը ծնկներին դրած, էականորեն կրճատում են սննդի մեջ եղած ճարպերի քանակը։ Պատճառը՝ ճարպերը մեծ կալորիականությամբ են։ Վերջ։

Սակայն ճարպը ոչ միայն ավելորդ կալորիաներ է, որոնք հավաքվում են մեր գոտկատեղում։ Ճարպը նաև բնական հորմոնալ միջավայր է, ամուր երակներ, երիտասարդ մաշկ, համարժեք աշխատունակություն և 40 տարեկանում քաղցկեղից մահանալու նվազագույն ռիսկ։ Ահա այսպիսի ընտրություն։

600x580

Տարբերակ № 3․ Սպիտակուցային դիետաներ

Ո՞րն է գաղափարը։ Սպիտակուցները վատ են մշակվում որպես ճարպային կուտակումներ, փոխարենը մեզ դարձնում են անհոգ կուշտ։ Միաժամանակ, դրանք շատ լավ կարողանում են արագացնել գործնականում ցանկացած մետաբոլիզմ, որը հնչում է որպես հավերժ երիտասարդության խոստում։

Ո՞րն է «թույլ տեղը»։ Ձեր սննդակարգում սպիտակուցների մշտապես գերակշռումը օրգանիզմը թունավորելու ուղիղ ճանապարհ է։ Սևեռուն կերպով սնվելով միայն հավով և կաթնաշոռով, պատրաստ եղեք բերանից անդուր հոտերի արձակմանը, շուրջօրյա փորկապության և լուրջ ջրազրկման։

Ավելին՝ խիստ սպիտակուցային սննդակարգն ունակ է նույնիսկ ամենակենսուրախ գեղեցկուհուն մեկ շաբաթում դարձնել իր թաքստոցից արտաքին աշխարհին նայող դեպրեսիվ վհուկի։ Դժվար թե այս կերպարը ձեր սրտով է․ այդպես չէ՞։

LADYNEWS.am

Դիտվել է 8059 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 343 անգամ
08.05.2024
Դիտվել է 218 անգամ
09.05.2024
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster