Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Քեթի Փերին (Katy Perry) իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել: Այն կոչվում է «Քեթի Փերի. իմ մի մասը 3D»:
Ամերիկյան կինոդահլիճներում ֆիլմի պրեմիերան կլինի հուլիսի 3-ին: Օրը պատահական չէ ընտրված. երգչուհին ուզում է շնորհավորել իր հայրենակիցներին և միլիոնավոր երկրպագուներին Անկախության օրվա առթիվ:
Ֆիլմը երգչուհու կյանքի եւ գործունեության մասին է և առաջին ֆիլմը՝ Փերիի կարիերայում:
Կլինեն կադրեր նրա վերջին շրջագայությունների, նաև մի քանի հիթերի ձայնագրման ընթացքի մասին: Անմիջապես պրեմիերայից հետո վաճառքի դուրս կգա ֆիլմի DVD տարբերակը:
Երգչուհին նշել է, որ առայժմ խիստ զբաղված է իր Part Of Me սինգլի տարածմամբ: