Ծիծաղը «ներքին աերոբիկա» է
12.03.2012
Ամերիկացի հետազոտողները ծիծաղի համակարգչային մոդել են ստեղծել, որի վրա ցույց են տալիս թե ինչ ազդեցություն է ունենում այն մեր օրգանիզմի վրա: Ծիծաղը, ինչպես ցույց են տալիս նրանց հետազոտությունները, հատկապես դրական է ազդում նյարդային համակարգի վրա, բարելավում է ուղեղի աշխատանքն ու հանում լարվածությունը:
Պարզվում է՝ անգամ երբ այնքան էլ ուրախ չենք, բայց ստիպված կեղծ ժպտում ենք, մեխանիզմն աշխատում է, և «հոգիդ թեթևանում է»: Ուսունասիրողների կարծիքով ծիծաղը մարդկանց կողմից արտադրվող «հասարակական ռեֆլեքս» է, քանի որ ծիծաղող կամ ժպտացող մարդ տեսնելիս մյուսների տրամադրությունը նույնպես դեպի լավն է գնում:
Ծիծաղը լավ է անդրադառնում նաև սրտի աշխատանքի վրա: Այդ եզրակացությանն են եկել Մերիլենդ նահանգի հայտնի բժշկական կենտրոնի սրտաբանները: Գիտնականնները համեմատել են մի խումբ առողջների և սրտի հիվանդություն ունեցող մարդկանց: Պարզվել է, որ սրտանոթային հիվանդություններ ունեցողների 40 տոկոսը ավելի քիչ է ծիծաղում, քան նույն տարիքի, բայց առանց սրտանոթային հիվանդությունների մարդիկ:
Հին ասացվածքը, համաձայն որի՝ ծիծաղը լավագույն դեղամիջոցն է, կարծես թե իմաստավորվում է: Ամերիկացի գիտնականները բացահայտել են՝ ծիծաղը ներքին աերոբիկա է: Երբ մարդ ծիծաղում է, ժպտում է, քրքջում, լավանում է սրտի աշխատանքը, արյունը հարստանում է թթվածնով, իսկ ավելորդ կալորիաներն ավելի արագ են այրվում: Դիտվել է 2517 անգամ
|