Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հասանելի է ցանկացած տիպի պլաստիկ վիրահատություն. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

19.02.2013

Պլաստիկ վիրաբուժությունն այսօր մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում. այն համարվում  է բժշկության մեծագույն ձեռքբերումներից:  Վիրահատության մարդիկ դիմում են ի ծնե, ձեռքբերովի եւ տարատեսակ այլ պատճառներով ունեցած թերությունները շտկելու, վնասվածքները բուժելու, կատարյալ արտաքինի հասնելու ցանկությամբ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում պլաստիկ վիրաբուժության ոլորտում ամենամեծ պահանջարկը վայելում է կրծքի վիրահատությունը, այսինքն` կրծքի մեծացումը իմպլանտների միջոցով: Թե ինչ պլաստիկ վիրահատություններ են կատարվում մեզ մոտ` Հայաստանում, ու ի՞նչ խնդիրներ եւ նորություններ կան ոլորտում, LADYNEWS-ը  պարզեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանի հետ զրույցում:

 

-Նայելով Ձեր ծառայություների ցանկը՝ կարելի է ենթադրել` պլաստիկ վիրահատության ցանկացած տեսակ հասանելի է Հայաստանում, այդպե՞ս է:

 

-Այո՛, այդպես է: Մեր կենտրոնում կատարվում է պլաստիկ վիրաբուժության հետ կապված ցանկացած վիրահատություն` քիթ, ականջ, կուրծք, որովայն, աչքերի կոպեր, դեմքի մաշկի ձգում, շրթունքներ, կնճիռների վերացում, ճարպերի հեռացում եւ այլն, և այլն…

 

-Ի՞նչ մակարդակի է հասել ոլորտի զարգացումը:

 

-Այսօր Հայաստանում  շատ լավ վիճակ է պլաստիկ վիրաբուժության ոլորտում, իսկապես ձեռքբերումներ ունենք: Նորմալ հունով առաջ ենք ընթանում:

 

-Ձեր պրակտիկայում ո՞րն է եղել  պացիենտի ամենատարօրինակ ցանկությունը:

 

-Ամենատարօրինակ ցանկությունը եղել է այն, որ ուզել են տղամարդու սեռական օրգանում գնդիկ տեղադրել:

 

-Եվ ի՞նչ ավարտ է ունեցել: 

                

-Իհարկե, վիրահատություն չի եղել… Դա նորմալ երեւույթ չէ, նրան բացատրեցի, որ դա իրեն վնաս է:

 

- Պլաստիկ վիրահատության  դիմողներն առաջնորդվում են էսթետիկայի, գեղեցկության մասին որոշակի կանոններով: Ճի՞շտ եք համարում բնության տվածի վրա լրացուցիչ աշխատաք կատարելը:

 

-Իհարկե, հատկապես որ շատ խնդիրներ առաջանում են  տարիների ընթացքում` տարբեր հանգամանքներով պայմանավորված: Օրինակ` ինչքանո՞վ է հաճելի, երբ գեղեցիկ աղջիկ է, բայց մեծ ականջներ ունի, ինչո՞ւ  չվիրահատել, եթե կարելի է վիրահատությամբ գեղեցկացնել:

 

-Իսկ որո՞նք են մերօրյա գեղեցկության չափանիշները` Ձեր դիտարկումներով:

-Ինձ համար գեղեցկությունը չափանիշ չունի.  յուրաքանչյուր մարդ  յուրովի է գեղեցիկ: Ինչ-որ չափանիշ, ըստ իս, չկա: Ամեն մարդու գեղեցկություն իր մեջ է, ու ամեն մարդ գեղեցիկ է իր ներդաշնակությամբ ու տարբերվելու ունակությամբ: 

 

-Ժամանակին, երբ Մայքլ Ջեքսոնը փոխեց մաշկը, վիրահատությունը համարվեց հեղափոխական, այսօր նման ի՞նչ   «գյուտեր» են արվում:

 

-Լինում են, իհարկե, ուղղակի կան բաներ, որ ընդունում ենք, կան բաներ`ո՛չ: Ամեն ինչ չէ, որ ընդունելի է առողջության տեսանկյունից:

 

-Ճի՞շտ է, որ վերջին շրջանում Հայաստանում ամենամեծ պահանջարկ վայելողը միայն քթի վիրահատությունը չէ, շատ են նաև մամոպլաստիկայով հետաքրքրվածները  (կրծքի պլաստիկ վիրահատություն):

 

-Ոչ միայն կրծքի վիրահատությունը, այլև փորի, հետծննդաբերական սպիների վերացումը, վերացվում է «ճարպային գոգնոց» կոչվածը:

 

-Ձեզ մոտ ամենամեծ պահանջարկ ունեցող վիրահատություը ո՞րն է:

 

-Քիթը... Քիթը բոլորի մոտ մեծ պահանջարկ ունի:

 

-Ի՞նչ տոկոս են կազմում ուռոլոգիական խնդիր ունենալուց հետո կրծքի ձևը վերականգնել ցանկացող կանայք:

 

-Հիմա մեզ մոտ`օնկոլոգիայում,  շատ ճիշտ քաղաքականություն են վարում. վիրահատության ընթացքում իմպլանտը միանագամից դնում են: Իհարկե նայած`ինչ քանակությամբ են հեռացնում, բայց եթե հնարավոր է լինում, միանգամից դնում են:

 

- Նիհարելու, ճարպերից ազատվելու նպատակով Ձեզ դիմող կանայք շա՞տ են:

-Բավականին. կա, երբ միայն ճարպն են հեռացնում, նաև լինում են դեպքեր, երբ մաշկի հետ են այն հեռացնում, որ դատարկ մնացած տեղը չկախվի:

 

-Նախկին չափսերը չե՞ն վերադառնում:

 

-Ոչ, վիրահատությունից հետո իրենք իրենց շատ լավ խնամում են. եթե որոշ սահմանափակումներ չլինեն, օրինակ`ուտելու հետ կապված, կամ ֆիզիկապես ծանրաբեռնված չլինեն, պարզ է`ոչ մի տեսակի վիրահատություն չի օգնի:

 

- Կարծես թե կա տենդենց` պլաստիկ վիրաբուժության դիմում են հոլիվուդյան այս կամ այն աստղին նմանվելու ցանկությամբ:Ամենաշատը ո՞ւմ են ուզում նմանվել:

 

-Անջելինա Ջոլլիի քիթն են ուզում ունենալ (ժպտում է-LN):

 

-Որո՞նք են կենտրոնի ամենավերջին նորությունները:

-Մեզ մոտ նորությունն այն է, որ հատուկ դեղամիջոցով (Bellcontour GVISC) կատարվում են ներարկումներ կնոջ սեռական օրգանում` նրա օրգազմի հասնելու եւ սեռական բավարարվածությունը ապահովելու նպատակով:

 

Հ.Գ Գրեք մեզ պլաստիկ վիրաբուժության հետ կապված ձեր հարցերը, սիրելի լեդիներ: :))

 

 Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 42912 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
lilit | 30-06-2018 20:18
Ayrvacqi spineri heracum katarum eq???ev vor tariqica hnaravor?
Angela | 28-05-2018 09:46
Kaseq inch arje vorovaini ev azdreri cgumy ev inch pajmannerum cheq virahatum
Tigran | 05-03-2018 22:43
Akangi plastik virahatutun@ inch arji?.
Mariam | 14-01-2018 00:07
Բարև ձեզ մի խնդրանք ունեմ ուզում եմ իմանամ կնոջ կրծքերը եթե հեռացնեն ոչմի վտանգաոր բան չիլինի ուզումա ամբողջովին հեռացնի կպատասխանեք։
Liana | 01-10-2017 16:33
Barev dzez mi harc unem.achqi gunayin plastik virahatutyun anum eq ev inch erje?
Anahit | 31-05-2017 14:42
Barev dzez. Kaseq inch arje krcqere poqracnelu virahatutyune(motavorapes 6-rd hamaric 3 -rd)
Մանվել | 07-04-2017 00:17
Barev dzez duq katarumeq Ginekomasatiyai plastik virahatutyun ? ev arhjeq@ xndrem kaseq , shnorhakalutyun
Ani_Anchk | 14-09-2016 16:12
inch arje akanji plastik virahatutyun@
Anna | 27-06-2016 21:50
Indz akanji virahatutyan arjeqy kaseq
Taguhi | 04-01-2014 21:15
Որովայնի ճարպերի հեռացումը ի՞նչ գների սահմանում է կատարվում։Նախապես շնորհակալություն։
LADYNEWS.am | 06-03-2013 10:47
Հարգելի Արմինե, զանգահարեք բժիշկ Գևորգ Ստեփանյանին 099 488331 հեռախոսահամարով և խորհրդակցեք...
Armine | 06-03-2013 10:35
barev dzez,es shat djvarutyunner unem shncharutyan het kapvac,ev srtis ashxatanqi , mijnapats teq e , kan virahatutyunic bayci urish lucumner ayd xndric azatvelu hamar,es uxxaki shaat vaxenumem virahatutyunic,chnayac shat kuzenayi nayev qtis dzev@ poxver,,shat shnorhakal klinem patasxanelu hamar,

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 787 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster