Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

«Սիրո քրմուհիներ». մարմնավաճառության օրինականացման հարցը Հայաստանում

17.12.2012

Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել, որը ստացել է «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas) անվանումը:Այդ օրը բոլոր սեքս-աշխատակիցների խտրականության խնդրին ոչ անտարբեր բոլոր մարդիկ դուրս են գալիս փողոց կարմիր անձրևանոցներով: Կարմիր անձրևանոցը կանանց դաժանությունից պաշտպանման խորհրդանիշն է, կանանց, ովքեր ապրուստ են հայթայթում անբարոյականությամբ' թաքնվելով ոստիկանությունից, և հասարակությունից: Առաջին անգամ կարմիր անձրևանոցը՝ որպես ընդվզման խորհրդանիչ, առաջացել է 2001 թ. Վենետիկում՝ Սեքս-աշխատակիցների առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ կոնգրեսին Վիետնամի, Թայլանդի, Կամբոջայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի և այլ երկրների ներկայացուցիչները հայնտում են այն մասին, թե ինչպե՞ս են իրենք պայքարում սեքս-աշխատակիցների քաղաքացիական իրավունքների համար: Ապա հին մասնագիտության ներկայացուցիչներն անցան Վենետիկի փողոցներով' կարմիր անձրևանոցներով' գրավելով հասարակության ուշադրությունը մարդու իրավունքների խախտման խնդրին: 2005 թ. Եվրոպայում սեքս-աշխատակիցների իրավունքների Միջազգային կոմիտեն սկսեց օգտագործել կարմիր անձրևանոցը ՝ որպես գաղափար և խտրականության դեմ ընդվզման խորհրդանիշ' տարեցտարի կրելով ավելի գլլոբալ բնույթ։

Մարմնավաճառության օրինականացման հարցը Հայաստանում

Ի՞նչ կմտածեիք, եթե այսօր դուրս գայիք փողոց ու տեսնեիք կարմիր հովանոցներով կանանց ինչ-որ երթ: Մի շարք երկրներում դեկտեմբերի 17-ին հենց այդպիսի երթեր են անցկացվում: Դրանք «սիրո քրմուհիներն» են, ովքեր փորձում են պայքարել ոստիկանների, կավատների, հասարակության կողմից իրենց ուղղված բռնությունների ու դաժանության դեմ: Թե մեր երկրում ինչպես կընկալվեր աշխարհի հնագույն «մասնագիտության» ներկայացուցիչների՝ մարմնավաճառների բողոքն ու պայքարն իրենց իրավունքների համար, դժվար է պատկերացնել:

Մարմնավաճառությունն ընդունված է համարել աշխարհի հնագույն «մասնագիտություններից», սական այս կարծիքին չէ Հայաստանում Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի՝ կանանց իրավունքների իրավապաշտպան Աննա Սաֆարյանը. «Ես, որպես կանանց իրավունքների իրավապաշտպան, մարմնավաճառությունը մասնագիտություն չեմ ընդունում, չնայած, որ շատ երկրներում այն օրինականացված է ու համարվում է մասնագիտություն. ամեն դեպքում դա կնոջ մարմնի շահագործում է»: Մեզ հետ զրույցում իրավապաշտպանը խոսեց մարմնավաճառության օրինականացման, հասարակաց տների բացման եւ, այդպիսով, վերոհիշյալ կանանց իրավունքների պաշտպանության ու բազմաթիվ այլ խնդիրների վերացման մասին: Նա նկատեց, որ վերջերս շատ է խոսվում երեւույթի օրինականացման մասին, և ըստ կողմնակիցների պնդման' այդպիսով հատուկ հսկողություն կիրականացվի, ոտնձգություններն այդ կանանց հանդեպ կվերանան։ Սակայն տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այդկերպ կանանց իրավունքները չեն պաշտպանվել: Նա պարզաբանեց' եթե օրինականացվի, միեւնույնն է, կա կին-տղամարդ անձնական հարաբերությունների շատ նեղ շրջանակ, որը վերահսկել անհնար է: Ըստ իրավապաշտպանի, օրինականացումը կարող է բերել առաջարկի մեծացման։ Կանայք, տեսնելով, որ երեւույթը որոշ չափով օրինականացված է, գուցե ավելի համարձակ գնան նման «աշխատանքի»: «Մարմնավաճառներն այժմ «աշխատում» են ու ոչ մի հարկ չեն վճարում, չեմ կարծում, որ կգրանցվեն նման հաստատություններում ու հարկ կվճարեն: Մարմնավաճառության երեք տեսակ կա. մի խումբը փողոցում է կանգնում, մյուսը' կապվում է հեռախոսով, երրորդը' գիշերային ակումբներում ու նմանատիպ վայրերում առաջարկվող ծառայություններն են: Ինչո՞ւ պետք է այս մարդիկ գնան-գրանցվեն, որպեսզի հարկ վճարե՞ն, կարծում եմ' ստվերային մասն էլի կմնա»,- ասաց Աննա Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ եթե պետությունը ցանկանում է խնդիրը լուծել, պետք է մտածի ոչ թե դրա օրինականացման, այլ այն պատճառների մասին, որոնք կանանց դրդում են նման քայլի. ոչ մի կին իր ցանկությամբ չի գնա դրան, գուցե շատ քիչ տոկոս կազմեն նրանք, ովքեր սեփական ցանկությամբ են իրենց մարմինը վաճառում: Իրավապաշտպանն ավելացրեց, որ դեմ է երեւույթի օրինականացմանը, ու եթե դրա հիմքում ընկած է կանանց իրավունքների պաշտպանությունը, ապա դա միջոց չէ. ի՞նչպես հսկողություն կազմակերպել մի սենյակում, որտեղ կինն ու տղամարդը մենակ են…

Մարմնավաճառության օրինականացման դեպքում միակ դրական կողմը, ըստ իրավապաշտպանի, հնարավոր է' լինի այն, որ այդ կանայք գուցե ավելի հետեւողական դառնան իրենց առողջության հանդեպ:

Հայաստանում մարմնավաճառության օրինականացման ու դրա արդյունքում սեռավարակների հնարավոր նվազեցման մասին խոսեցինք սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանի հետ, ով որպես մասնագետ դժվարացավ միանշանակ ասել' կքչանա՞ն արդյոք սեռավարակները: Նրա կարծիքով՝ օրինական, թե անօրինական, միեւնույնն է, սեռավարակները կլինեն. այնքան մարդիկ կան Հայաստանում, ովքեր չեն գիտակցում սեռական առողջության կարեւորությունը, եւ եթե նույնսիկ մարմնավաճաներին պարտադիր ստուգման ենթարկեն, դրանով սեռավարակները չեն քչանա: Հայաստանում սեռական առողջությանը մարդիկ լուրջ չեն վերաբերվում: Սեքսապաթոլոգը խնդրի օրինականացումը կարեւորեց՝ հարցին այլ դիտանկյունից նայելով. « Մարդկանց սեռական նախասիրությունները տարբեր են. ոչ միշտ է, որ սեռական կրքի բավարարման ավանդական' վագինալ տարբերակը, տղամարդուն լիարժեք սեռական բավարարում է տալիս: Մեր մշակույթում նման տղամարդիկ հայտնվում են դժվարին կացության մեջ, քանի որ չգիտեն' որտեղ գտնեն այն զուգընկերուհուն կամ զուգընկերոջը, ով «կհասկանա» իրենց: Իմ մտահոգությունն իբրեւ մասնագետի այն է, որ նման տղամարդիկ դառնում են պոտենցիալ վտանգ ներկայացնող սուբյեկտներ, քանի որ իրենց սեռական կրքի բավարարման համար գտնում են երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, որոնց սեռական հասունացումը դեռ կայացման փուլում է, ուստի որեւէ տեսակի սեռական գործողություն, որը դուրս է դասական ձեւերից, կարող է շեղել վերջիններիս հոգեսեռական զարգացման ընթացքը, ընդհուպ մինչեւ մարմնավաճառության ձեւավորում: Իմ պրակտիկայում հանդիպել եմ տղաների եւ աղջիկների, որոնց առաջին սեռական փորձը եղել է նման անձնավորությունների հետ, եւ դա իր խորը հետքն է թողել նրանց սեռականության վրա: Իսկ եթե ստեղծվեն ինչ-որ օրինական հաստատություններ փորձառու անձանցով, որտեղ կմատուցվեն համապատասխան օրինական ծառայություններ' առանց բռնության ու ծեծի… Սեռական առողջության պահպանման համար կարևոր է, որ ցանկացած սեռական գործողություն կատարվի գիտակցաբար, ազատ կամքով: Մարդիկ կգնան նման հաստատություններ ու կասեն'իրենց պետք են այս կամ այն ծառայությունները, հաստատությունն էլ կբավարարի տվյալ մարդկանց պահանջները ինչ-որ գներով, ու նմանները չեն գնա ու չեն այլասերի այն երիտասարդ աղջիկներին ու տղաներին, ովքեր հոգեսեռապես նոր են ձեւավորվում»:

Հարցի վերաբերյալ զրուցեցինք նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ, ով մարմնավաճառությունը բնորոշեց որպես արատավոր երեւույթ եւ հույս հայտնեց' այն երբեք չի օրինականացվի. «Այդպիսի օրինագիծ ԱԺ-ում չի եղել ու նման քննարկումներ չեն ծավալվել, անձամբ հուսամ, որ երբեւէ չի էլ լինի, նման արատավոր երեւույթի դեմ պետք է պայքարել, ոչ թե օրինականացնել»:

 

Շողիկ Գալստյան

Աղբյուր` med-practic.com

             ladynews.am


Դիտվել է 6140 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 524 անգամ
15.05.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster