Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

«Օգտակար սովորություններ», որոնք վտանգավոր են առողջության համար

06.11.2012

Առողջության հմար տրվող խորհուրդներն ընդունել-չընդունելուց առաջ միշտ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Այնպես որ, միշտ չէ, որ օգտակար համարվող սովորությունները կիրառելի են միանշանակ եւ բոլորի դեպքում… Քննարկենք դրանցից մի քանիսը:

 

8- ժամյա քունը, որ մեզ մանկուց սովորեցնում են, թե ամենաճիշտ ու առողջ ապրելակերպն է,  պետք է ընդունել որպես դոգմա: Ցերեկվա ընթացքում 15-20 րոպե ննջելը, շատ բժիշկների կարծիքով, ավելի շուտ կվերականգնի ուժերը, քան 2 ժամ ավել գիշերային քունը: Հասուն մարդու համար քնելու նորման կարող է լինել  6-7 ժամը լինի:

Լվացվել առավոտյան և երեկոյան, իհարկե անհրաժեշտ է, բայց առանց ֆանատիզմի:  Դե իհարկե կարիք չկա ոտքից գլուխ հակաբակտերիալ օճառով լվացվել առավոտյան և երեկոյան: Բժիշկ -մաշկաբանները զգուշացնում են, որ  հիվանդագին հետևել մաքրությանը չի կարելի: Դա բերում է բորբոքումների, չորության: Տաք ջուրը օճառի հետ միասին հանում է բնական ճարպաշերտը, որով ծածկված է առողջ մաշկը: Կարելի է, օրինակ, երբեմն էլ սառը ջրով լվացվել եւ  առանց օճառի:

Տանը չափազանց մաքրությունը վնասակար է, հատկապես՝ երեխաների համար: Ստերիլիզացված միջավայրը, որով միշտ փորձում են շրջապատել իրենց երեխաներին հոգատար մայրիկները, վնասում է օրգանիզմի իմունային համակարգին: Որպես կանոն մեծանում է ասթմայով հիվանդանալու հնարավորությունը: Օրգանիզմի իմունային համակարգը պետք է անընդհատ պայքարի մեջ լինի:

Մեծահասակներին հետճաշյա  քունն ավելի լավ է փոխարինել զբոսանքով:  Ուտելուց հետ, հատկապես եթե մենք չենք շտապում, միշտ ուզում ենք մի փոքր ննջել:  Բայց հիշեք, որ հենց  պառկեք, կալորիաները դառնալու են ճարպաշերտ: Ուտելուց հետո քունը կարող է հանգեցնել նաև 2-րդ աստիճանի շաքարախտի: Ցերեկային քունը փոխում է հորմոններից մի քանիսի ակտիվությունը, ինչն էլ մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը:

Ճիշտ շնչեք: Բոլորս էլ լսել ենք այն մասին, որ պետք է ամբողջ կրծքավանդակով շնչել: Սակայն շատ գիտնականներ խորհուրդ են տալիս շնչել որովայնով: Կրծքավանդակող շնչառությունը պահեստային է. այն պետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ որովայնով շնչել: Բացի դրանից պետք է հստակ ռիթմով շնչել` 12-20 շունչ րոպեում: Շատ կարևոր է նաև շնչելու և արտաշնչելու արանքում փոքրիկ դադար տալ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8879 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 572 անգամ
15.05.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster