Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մթերքները տնային պայմաններում թարմ պահելու 17 նրբություն

31.10.2012

Ձեզ ենք առաջարկում 17 նրբություններ, որ կօգնեն պահպանել մթերքն այնպես, ինչպես գնել եք կամ քաղել բանջարանոցից:

  1. Կանաչ սոխը լվացեք, մանրակրկիտ չորացրեք, կտրատեք, լցրեք պլաստմասե շշի մեջ ու պահեք սառցարանում:
  2. Խոհանոցում կամ պատշգամբում պահեք ավոկադոն, ծիրանը, բանանը, ցիտրուսային մրգերը, սխտորը, կիվին, դդումը, սոխը, տանձը, դեղձը, արքայախնձորը, կարտոֆիլը: Իսկ սառնարան տեղափոխեք խնձորը, լոբազգիները, հատապտուղները, կաղամբը, ծաղկակաղամբը, գազարը, եգիպտացորենը, վարունգը, խաղողը, կանաչ տերևներով բանջարեղենները, սունկը:
  3. Կանաչիները ծաղիկների նման դրեք ջրով լի տարրայի մեջ, վրայից պոլիէթիլենային տոպրակ անցկացրեք ու տեղափոխեք սառնարան:
  4. Ռոզմարինն ու նմանատիպ յուղատու կանաչեղենը պետք է մյուսներից առանձնացնել և ոչ թե դնել սառնարանում, այլ կախել պատշգամբի որևէ անկյունում:
  5. Մրգերի կյանքը երկու շաբաթով երկարացնելու համար դրանք քացախաջրում լվացեք, չորացրեք ու տեղափոխեք սառնարան:
  6. Կարտոֆիլը խորհուրդ է տրվում պահել խնձորի հետ:
  7. Որպեսզի պանիրը չչորանա կտրած հատվածից, այդ մասին բուսական յուղ քսեք:
  8. Պանիրը պետք է պահել պանրի հատուկ փաթեթավորմամբ, այն էլ` սառնարանի ամենատաք հատվածում:
  9. Ռոզմարինն ու նմանատիպ յուղատու կանաչեղենը կարելի է սառեցնել ձիթայուղի մեջ, ապա խորանարդաձև կտրատել ու պահել հետագայում իբրև համեմունք օգտագործելու համար:
  10. Բանանի կոթը փաթաթեք պոլիէթիլենով, այդպես բանանի կյանքը կերկարի մոտ 5 օրով:
  11. Աղցանի տերևները լվացեք, չորացրեք, դրեք ապակյա տարրայի մեջ, վրան անձեռոցիկ դրեք ու տարրան փաթաթեք պոլիէթիլենով : Անձեռոցիկը կներծծի առաջացող խոնավությունը:
  12. Իմբիրը պահեք սառցարանում:
  13. Սունկը առավել նպատակահարմար է պահպանել թղթե փաթեթի մեջ:
  14. Առհասարակ խորհուրդ է տրվում մթերքը պահել ապակյա տարրաների մեջ և ոչ թե պոլիէթիլենային տոպրակների կամ պլաստմասե տարրաների:
  15. Սոուսները պահեք սառնարանում` վրան նախապես ձիթայուղ լցնելով:
  16. Ոչ մի դեպքում մի դրեք սոխը կարտոֆիլի հետ: Սոխի պահպանման լավագույն ձևը տատիկներից սովորած՝ հին զուգակուլպայի մեջ կախելն է:
  17. Չհասունացած լոլիկը պահեք թղթե տոպրակում` կանաչ մասը դեպի ներքև, իսկ հասունացած լոլիկը` նույնպիսի տոպրակում, բայց կանաչ մասով դեպի վերև:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 16272 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 572 անգամ
15.05.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster