Դեղ` վախի դեմ
30.10.2012
Բելոռուս ֆիզիոլոգները ստեղծել են մի դեղամիջոց, որը նպաստում է անվախությանը: Դեղը քսում են քթի ներսի մակերեւույթին: Դրա հիմնական բաղադրիչը էնդոտոկսիններն են, որոնք ամրացնում են իմունային համակարգը:
Ստեղծելով դեղամիջոցը' գիտնականները փորձարկել են այն մկների վրա: Պարզվել է, որ դեղը օգնել է մկներին անվախություն ձեռք բերել: Նրանք դուրս են եկել իրենց բներից ու սկսել հանգիստ քայլել մարդաշատ վայրերում, ինչը հատուկ չէ այդ կենդանիներին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3320 անգամ
|