Պետք չէ նախապես թրջել ատամի խոզանակը
22.08.2012
Դեռ փոքրուց մեզ սովորեցնում են կուլ չտալ ատամի մածուկը: Ատամի մածուկը մեծ քանակությամբ ֆտոր է պարունակում: Այս միներալը ամրացնում է էմալը և պաշտպանում է ատամները կարիեսից, իսկ դրա մեծ քանակությունը թունավոր է: Իրականում, որպեսզի զգաք դրա վատ ազդեցությունը, դուք պետք է առնվազն կուլ տաք մի ամբողջ տուփ ատամի մածուկ:
Ընդհանրապես, ատամնաբույժները խորհուրդ են տալիս չափահասներին ջրով չողողել բերանը ատամներին մածուկ քսելուց հետո, քանի որ դրա հետևանքով ֆտորը մաքրվում է: Պետք չէ նաև նախապես թրջել ատամի խոզանակը:
slaq.am Դիտվել է 3272 անգամ
|