Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Միսս քաղաքականություն». թոփ 10

10.02.2012

Աշխարհի ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչների ցանկը ստանալ անցել է սոցիոլոգների միջազգային ընկերակցության մտքով: Նրանք սկզբում հարցումներ են անցկացրել գեղեցկուհի քաղաքական գործիչների երկրներում, հետո համադրել են եւ ընտրել տասը ամենագեղեցիկներին: Իհարկե, այս ցանկը եւ նրանում գեղեցկուհիների հերթագայությունը կարող է եւ վիճելի լինել, բայց իրականությունից շատ էլ հեռու չէ կարծես…

Անժելինա Սոնդախ, 33 տարեկան, Ինդոնեզիա

Նա վերջերս է արժանացել «Միսս» Ինդոնեզիա տիտղոսին: Անժելինան ծնվել է Ավստրալիայում, իսկ Ինդոնեզիա մեկնել է բարձրագույն կրթությունը շարունակելու նպատակով: Մասնագիտությամբ տնտեսագետ է, Ինդոնեզիայի խորհրդարանի անդամ է:


Ռուբի Դհալլա, 37 տարեկան, Կանադա

Ինչպես գլխի ընկաք նրա անունից եւ արտաքինից, Ռուբին հնդկուհի է: Նա Կանադայի լիբերալ կուսակցության անդամ է եւ քաղաքականության մեջ է բավական վաղուց: Դեռ 1984 թվականին' Հնդկաստանում բախումների օրերին, նա նամակ է գրել վարչապետ Գանդիին: Այն ժամանակ Ռուբին դեռ տասը տարեկան էր միայն, եւ, փաստորեն, մի ամբողջ կյանք զբաղվել է քաղաքականությամբ: Զուգահեռ նկարահանվել է Բոլիվուդի մի քանի ֆիլմերում:

Յուլյա Տիմոշենկո, 51 տարեկան, Ուկրաինա

Ուկրաինայի նախկին վարչապետը շատերի կողմից է գեղեցիկ կին համարվում: Նա, ի դեպ, հիսունն անց է արդեն, չնայած երբեք չես ասի…

Լուչիանա Լեոն, 33 տարեկան, Պերու

Պերուի խորհրդարանի ամենաերիտասարդ անդամն է: Ինչպես նշել է Լուչիանան, ինքը քաղաքականություն է մտել, որպեսզի որքան հնարավոր է շատ երիտասարդների բերի այնտեղ: Նա ճանաչվել է Պերուում ամենագեղեցիկ քաղաքական գործիչը, իսկ իսպանական թերթերից մեկը նրան անվանել է ամենագեղեցիկը քաղաքականության մեջ' ողջ աշխարհում:

Ալինա Կաբաեւա, 27 տարեկան, Ռուսաստան

Նա Պետդումայի անդամ է 2007 թվականից եւ մշտապես հազար ու մի սկանդալային պատմությունների մեջ է, համենայն դեպս' գոնե ամսագրերի շապիկներին ու թերթերի առաջին էջերում:

Եվա Կայլի, 34 տարեկան, Հունաստան

Նա Հունաստանի խորհրդարանի անդամ է, իսկ մինչ այդ եղել է հեռուստալրագրող: Եվան համարվում է ամենագեղեցիկ քաղաքական գործիչը Հունաստանում, չնայած ասում են' նա վերջին տարիներին շատ ջանքեր է թափել իր այսօրվա արտաքին տեսքի համար:

Էմմա Կերնեն, 29 տարեկան, Իռլանդիա

Նա ավագանու անդամ էր Իռլանդիայում: Եվան առաջխաղացման ծրագիրը սկսեց Facebook բավականին պրովոկացիոն լուսանկար գցելով: Շուտով Իռլանդիայում բոլոր լրատվամիջոցները սկսեցին քննարկել Էմմային: Նա այսօր բավականաչափ հայտնի' ավելի բարձր պաշտոններում հայտնվելու համար:

Սետրիդա Գիգան, 44 տարեկան, Լիվան

44-ամյա այս կինը համարվուըմ է ամենահայտնի կին քաղաքական գործիչներից Լիվանում: Նրա հեղինակությունը բարձր է, սակայն ոչ  միայն այն պատճառով, որ նա դժվար գործ ստանձնած կին է, այլեւ  որովհետեւ վճռական քաղաքական գործիչ է: Սետրիդան տարիներ շարունակ պայքարել է սիրիական գերիշխանության դեմ Լիվանում, եւ հիմա ունի շատ կողմնակիցներ:


Մարի Ռոսարի, 36 տարեկան, Իտալիա

Նա նախկին հեռուստահաղորդավարուհի է եւ մոդել:Մարին  2008 թվականին նախարար նշանակվեց, եւ սկսվեցին բամբասանքները, որ նրա եւ Իտալիայի վարչապետ (արդեն՝ նախկին) Սիլվիո Բեռլուսկոնիի միջեւ սիրայաին հարաբերություններ կան...


Բելինդա Ստրոնախ, 46 տարեկան, Կանադա

Նա շատ հարուստ կանադացու դուստր է, իսկ այսօր՝ բիզնես լեդի: Բելինդան Կանադայի խորհրդարանի անդամ է: Բայց այդ պաշտոնը գեղեցկուհուն հեշտությամբ չի տրվել: Նա ստիպված է եղել մի քանի անգամ փոխել կուսակցությունը:

Դիտվել է 5001 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 667 անգամ
15.05.2024
Դիտվել է 188 անգամ
17.05.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster