Պենելոպե Կրուզի կրտսեր քույրը ներքնազգեստ է գովազդում (լուսանկարներ)
08.08.2012
Մոդել ու դերասանուհի Մոնիկա Կրուզը, ով հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուզի կրտսեր քույրն է և արտաքնապես շատ նման է նրան, դարձել է Agent Provocateur բրենդի գովազդային դեմքը:
«Վիլգելմինա. ցույց տուր քո իսկական եսը»,- սա Մոնիկայի ֆոտոսեսիայի անվանումն է, որտեղ մոդելը գովազդում է ներքնազգեստ' ունակ բացահայտելու ցանկացած կնոջ զգացմունքայնության նոր հորիզոն: Կրքոտ իսպանուհին ֆոտոսեսիայում կերտել է շղթայակապ կնոջ կերպար, ով տառապում է բանտում: Ընդ որում, նկարահանման միջավայրը ստացվել է ոչ թե դեկորացիաների շնորհիվ, այլ ընտրվել է մտածված: Ֆոտոսեսիան անցկացվել է Լոնդոնի House of Detention բանտում:
«Ուզում էի ռոմանտիկ թեմատիկա ստանալ, ահա թե ինչու է այդքան մռայլ ստացվել, բայց, միևնույն ժամանակ, գեղեցիկ: Լուսանկարներում գերիշխողը կարմիրի խամրած տոներն են, որ լրացնում են միջավայրը: Իսկ ամեն ինչը լցնողն իհարկե Մոնիկան է: Նա Agent Provocateur բրենդի կերպարի մարմնացումն է, քանի որ գիտակցում է իր գեղեցիկ ու զգացմունքային լինելը»,- պատմել է աշխատանքների ստեղծագործական մասով տնօրեն Սառա Շոտոնը: Դիտվել է 7257 անգամ
|