Քրիստեն Ստյուարտին մոտ չեն թողնում Ռոբերտ Պատինսոնին
06.08.2012
Դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, ով վերջերս է բաժանվել իր սիրելիից' Ռոբերտ Պատինսոնից, հայտնվել է հետաքրքիր դրության մեջ: Ամերիկյան թերթերից մեկը գրում է, որ «Կոսմոպոլիս» ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչները Քրիստենին թույլ չեն տվել ներկա գտնվել և մասնակցել երեկույթին: Հիշեցնենք, որ ֆիլմի գլխավոր դերում Ռոբերտ Պատինսոնն է:
Հավանաբար կազմակերպիչները մտավախություն են ունեցել, որ Քրիստենը նորից կսկսի արդարանալ և հարաբերություններ պարզել Ռոբերտի հետ, կամ նրանց հանդիպումն այս երեկույթի ընթացքում կշեղի լրագրողների ուշադրությունը ֆիլմից:
Հիշեցնենք, որ աստղային զույգը բաժանվեց, երբ Քրիստենը խոստովանեց, որ դավաճանել է Ռոբերտին: Դիտվել է 2744 անգամ
|