Pitbull-ի եւ Շակիրայի վերջին համատեղ աշխատանքը՝ «Get It Started» երգն արդեն տեսահոլովակ ունի:
Երգի պրոդյուսերներն են RedOne-ն ու Afrojack-ը: Վերջինս հայտնել է, որ շատ ուրախ է առաջին անգամ աշխատել Շակիրայի հետ. «Նա հիանալի ձայնային տվյալներ ունի և շատ լավ է զգում երաժշտությունը: Շակիրան իրոք հիասքանչ երգչուհի է, և դա է պատճառը, որ մենք համատեղ աշխատեցինք»:
«Get It Started»-ը կմտնի Pitbull-ի «Global Warming» ալբոմ, որի թողարկումը նախատեսվում է իրականացնել 2012 թվականի վերջին:
Սա Շակիրայի ու Pitbull-ի առաջին համատեղ գործը չէ: 2011 թվականի հիթերից էր նրանց առաջին ընդհանուր երգը' «Rabiosa»-ն, որ մեծ հաջողություն ունեցավ ողջ աշխարհում, հատկապես՝ Բրազիլիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում: