Նատալյա Օրեյրոն երկրպագուներին ներկայացրել է իր գեղեցիկ մաշկի գաղտնիքը
01.08.2012
Երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն, ով մեծ ճանաչման հասավ հատկապես «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալով, կարողանում է անթերի տեսք ունենալ անգամ մայրանալուց հետո: Օրեր առաջ ամերիկյան ամսագրերից մեկին տված հարցազրույցում նա երկրագուների հետ կիսվել է գեղեցկության սեփական գաղտնիքներով:
Պարզվում է՝ Նատալյան ամենից շատ սիրում է սեփական ձեռքերով պատրաստված սկրաբներ եւ դիմակներ: Նա նշել է, որ հատկապես «ելակով պյուրեի» պիլինգից հետո մաշկը կատարյալ թարմ տեսք է ստանում, ձեռք բերում անհրաժեշտ խոնավությունը: Բաղադրատոմսը շատ պարզ է. 200 գրամ թարմ ելակը հարկավոր է խառնել ծովի աղի հետ (կարող եք ձեռք բերել դեղատնից), քսել մաշկին եւ թողնել 10-15 րոպե: Ապա լվանալ տաք ջրով եւ հիանալ հայելում սեփական արտացոլանքով :) Դիտվել է 3431 անգամ
|