Դեմի Մուրի դուստրերը մորը դատի են տալիս
18.07.2012
Դեմի Մուրին ևս մեկ դատավարություն է սպասվում: Ռումեր, Սկաուտ ու Տալուլա քույրերը պատրաստվում են դատի տալ աստղային մայրիկին նրա մշտական նյարդայն պոռթկումների պատճառով:
Դեմի Մուրի կյանքը վերջին շրջանում չի ստացվում: Նախկին ամուսնուց'Էշտոն Կատչերից բաժանությունը նրա մոտ հոգեբանական խնդիրներ է առաջացրել, ինչն էլ դժվարեցրել է աղջիկների հետ Մուրի շփումը:
Ընտանիքի ծանոթներից մեկը մամուլին հայտնել է, որ աղջիկները ամուսնալուծությունից հետո երկար ժամանակ փորձել են օգնել մորը հաղթահարել սթրեսը, բայց այժմ նա անկառավարելի է դարձել, և քույրերը որոշել են դատավարության միջոցով հասնել որոշ ժամանակ մորից առանձին' առանց սթրեսների ապրելու ցանկությանը: Նրանք նաև հայտարարել են, թե իրենց մայրն արդեն ոչ թե ընտանիքի անդամների, այլ մասնագետ հոգեբանի միջամտության կարիք ունի: Դիտվել է 3359 անգամ
|