Մադոննայի երկրպագուներն ուրախանալու մեծ առիթ ունեն. պատրաստ է «Turn Up the Radio» երգի տեսահոլովակը: Նկարահանումներն անցկացվել են Ֆլորենցիայում, եւ ասում են՝ փոփ դիվան բավական մեծ անհագստություններ է պատճառել տեղի իշխանություններին՝ նկարահանումների համար մի քանի անգամ կանգնեցնել տալով կենտրոնական փողոցներից մեկում երթեւեկությունը:
53-ամյա աստղը շարունակում է մնալ փառքի գագաթին, ինչ նա փորձել է ցույց տալ նաեւ տեսահոլովակում՝ պապարացիներից փախչող եւ երկրպագուներով շրջապատված կերպարով:
Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ նրա զուգընկերը՝ 24-ամյա Բրահիմ Զայբատը: