Անջելինա Ջոլին արգելել է իր երեխաներին լսել Ռիհաննայի երգերը
17.07.2012
Հոլիվուդյան Բրենջելինա զույգը ոչ միայն կուռք է դարձել միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում, այլեւ հոգատար ծնողների լավ օրինակ:
Նրանք ժամանակին հայտարարել էին, որ ոչինչ չեն կարդում այն ամենից, ինչ գրում է մամուլն իրենց մասին եւ նույնը թույլ չեն տալիս անել իրենց երեխաներին: Իսկ հիմա էլ Անջելինա Ջոլին որոշել է արգելել փոքրիկներին լսել Ռիհաննայի երգերը: Նրա խոսքով՝ փոքրիկ Պակսի եւ Զախարի բառապաշարում հայտնվել են ժարգոնային բառեր այն բանից հետո, ինչ նրանք սկսել են լսել R&B ոճի երգչուհուն:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին նաեւ խորհուրդ են տվել աշխարհի բոլոր ծնողներին ուշադիր հետեւել, թե ինչ կայքերում են ժամանակն անցկացնում իրենց երեխաները: Դիտվել է 2824 անգամ
|