Երգչուհի Զեմֆիրան այս հայտարարությամբ հանդես է եկել իր պաշտոնական կայքէջում: Նա չսպասեց, որ իրեն էլ շուտով կպչի երգարվեստում «երկարակյացի» անունը:
«Երգի առումով ես իմ հադիսատեսին ամեն ինչ տվել եմ, հիմա կսկսեմ ռեժիսուրա սովորել ու նկարահանել որակյալ հեղինակային ֆիլմեր, որոնք հիմա շատ են պակասում ռուսական կինեմատոգրաֆիայում»,- հայտարարել է արդեն էքսերգչուհին:
Թե որտեղ է սովորելու Զեմֆիրան, դեռ անհայտ է, բայց հարազատները փաստել են, որ նա արդեն սկսել է զբաղվել այդ գործով: