|
Դդմիկի կոտլետներ
05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։
Դրանք թեթև են, զարմանալիորեն համեղ և շատ նման են ավանդական մսային կոտլետներին։
Բաղադրիչները․
- Դդմիկ՝ 800 գ
- Թարմ կանաչեղեն՝ ըստ ճաշակի
- Թարմ դաղձի տերևներ՝ 2-3 ցողուն (ըստ ցանկության)
- Կանաչ սոխ՝ 3-4 ցողուն
- Սխտոր՝ 1-2 պճեղ
- Հավի ձու՝ 2 հատ
- Պանիր՝ 50 գ
- Ցորենի ալյուր՝ 3-5 ճաշի գդալ
- Պաքսիմատի փշրանք' 200-250 գ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Աղացած սև պղպեղ` ըստ ճաշակի
- Բուսական յուղ` տապակելու համար:
Պատրաստման եղանակը
Ըստ ցանկի նախաատրաստեք բաղադրիչները ։

Քերեք դդմիկները միջին կամ մանր քերիչով։

Լցրեք շերտերով՝ աղ ցանելով։ Թողեք 25-30 րոպե, որպեսզի դդմիկի հյութը դուրս գա։

Հյութը դադարկեք, իսկ դդմիկը լավ քամեք։ Որքան շատ հյութ քամեք, այնքան քիչ ալյուր կպահանջվի հետագայում։

Դդմիկին ավելացրեք աղացած սև պղպեղ, կտրատած կանաչեղենը, սխտորը և կանաչ սոխը, ինչպես նաև ձուն և քերած պանիրը: Ցանկության դեպքում կարող եք նաև ավելացնել 1 մանր քերած կարտոֆիլ (նախ քամեք հյութը):

Խառնելով աստիճանաբար ավելացրեք ալյուր, մինչև խառնուրդը դառնա բավականաչափ խիտ՝ կոտլետներ պատրաստելու համար: Դժվար է նշել ալյուրի ճշգրիտ քանակը, բայց եթե դդմիկը լավ քամեք, ձեզ անհրաժեշտ կլինի ոչ ավելի, քան 2-4 ճաշի գդալ:

Ձեռքերը ջրով թրջեք և, խառնուրդից մի մաս առանձնացնելով, կոտլետ պատրաստեք։ Կոտլետները պատեք պաքսիմատի փշրանքով:

Դդմիկի կոտլետները երկու կողմից տապակեք նախապես տաքացրած տապակի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը։

Կոտլետները պատրաստ են։ Բարի ախորժակ։

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 94 անգամ
Читать на русском
|