ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
07:43, 29.04.2013
Բ ժիշկը՝ բարետես ուսանողուհուն.
-Օրիորդ, ես պետք է պարզեմ, թե Ձեզ հետ ինչ է կատարվում, իսկ դրա համար պետք է մանրամասն ուսումնասիրեմ Ձեզ: Ուստի, խնդրում եմ, ամբողջությամբ հանվել:
-Լավ, բժիշկ, միայն թե՝ սկզբից դուք հանվեք:
Դիտվել է 9676 անգամ
09:25, 05.10.2022 - Բ արև ձեզ․․․ - Բարև սիրելիս, հայրիկն է: Մայրիկը մոտակայքո՞ւմ է։ - Ոչ, հայրիկ, նա քեռի Դավիթի հետ ննջարանում է: Կարճ դադարից հետո հայրիկն ասում է. - Սիրելիս, վստա՞հ ես, որ քեռի Դավիթն այնտեղ է: - Այո, նա հիմա մայրիկի հետ վերևում է։ Դադար: - Դե, այդ դեպքում լսափողը դիր սեղանին, վազիր վերև, թակի ննջասենյակի դուռը և բղավի մայրիկին, որ հայրիկի մեքենան արդեն մոտենում է տանը: -Լավ, հայրիկ, սպասիր մի րոպե: Որոշ ժամանակ անց աղջիկը վերադառնում է հեռախոսի մոտ։ - Ասացի հայրիկ. -Եվ հետո ի՞նչ եղավ, սիրունիկս: -Դե, մայրիկը վախեցավ, մերկ վեր թռավ անկողնուց ու սկսեց վազել ու բղավել: Հետո նա սայթաքեց, գլուխը հարվածեց սեղանին և այժմ պառկած է ու չի շարժվում: -Աստվա՜ծ իմ։ Իսկ քեռի Դավի՞թը։ - Նա նույնպես մերկ դուրս թռավ անկողնուց ու պատուհանից նետվեց լողավազանի մեջ։ Չեմ կարծում, թե նա գիտեր, որ երեկ ամբողջ ջուրն այնտեղից դատարկել էիր։ Այժմ նա պառկած է լողավազանի մեջ և նույնպես չի շարժվում։ Երկար դադար․․․ Որից հետո հայրիկն ասում է. - Ի՞նչ լողավազան: Դա 486-5731 համարի՞ց է:Դիտվել է 2621 անգամ
20:09, 17.12.2018 -Ո չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:Դիտվել է 6018 անգամ
12:15, 22.01.2017 Կ նոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․Դիտվել է 11623 անգամ
11:28, 22.01.2017 Մ ի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․Դիտվել է 11962 անգամ
10:33, 22.01.2017 Գ նչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․Դիտվել է 11353 անգամ
12:47, 16.01.2017 Կ նոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․Դիտվել է 10648 անգամ
14:18, 02.08.2016 Տ ղամարդը հարցնում է ընկերուհուն. -15.5-ը քեզ հարմա՞ ր է: -Հիմար հարց ես տալիս: -Ինչո՞ ւ: -Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր… -Դու ի՞ նչ նկատի ունես: -Իսկ դո՞ ւ ինչ նկատի ունես: -Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար: -Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …Դիտվել է 10359 անգամ
10:50, 24.07.2016 Ի նչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։Դիտվել է 8708 անգամ
10:40, 24.07.2016 Հ րուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․Դիտվել է 7641 անգամ
19:14, 22.06.2016 - Դ ու երազանք ունե՞ս: - Այո՝ նիհարել: - Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում: - Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:Դիտվել է 4303 անգամ
18:10, 22.06.2016 Ա մուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։Դիտվել է 4358 անգամ
12:43, 12.04.2015 Քարդաշյանական թեմաներով
Ա պրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
Ա պրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում. -Բարի լույս: -Բարի լույս: -Տեսե՞լ ես: -Չէ, բայց շատ եմ ուզում:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 6921 անգամ
23:05, 20.10.2014 Շ եքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:Դիտվել է 13118 անգամ
21:48, 20.01.2014 -Պ ատկերացնո՞ւմ ես, մի անգամ քիչ մնաց բռնվեի' ամուսնուս սիրեկանիս անունով էի ուզում դիմել: Ստիպված եղա շուն պահել: Գարիկ եմ դրել անունը: Հիմա էլ որևէ խնդիր չի լինում...Դիտվել է 11129 անգամ
23:08, 21.11.2013 Ես ունեմ դասական զգեստապահարան.
1. Հագնելու ոչինչ չկա:
2.Կախելու տեղ չկա:
3.Թափելն' ափսոս է:
4.Եվ հատուկ դարակ' «Հանկարծ ու նիհարեմ»:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 15091 անգամ
00:25, 19.10.2013 Ի ՞ նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»
Ս երը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:
Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.
1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:
2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:
3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:
4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:
5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:
6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:
7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:
8. Ազատիր մի մեծ արկղ , որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:
9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:
10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:
Աղբյուր` LADY NEWS. am Դիտվել է 21091 անգամ
18:57, 29.09.2013 Ժ ողովրդական ասացվածք. Եթե կինը հանկարծ սկսում է լացել, նշանակում է նա ինչ-որ բան է ուզում ասել:Դիտվել է 14819 անգամ
22:45, 25.07.2013 -Դ ա սարսափելի է,-լացակումած ասում է գեղեցկուհին իր փեսացուին:-Երեկ հայրս պոկերով տանուլ է տվել իր ողջ կարողությունը, և հիմա մենք չենք կարող ամուսնանալ:
-Ամեն ինչ կարգին է, սիրելիս,-ժպտալով ասում է փեսացուն:-Ես եմ նրանից ամբողջը տարել՝ ապահովության համար:Դիտվել է 13404 անգամ
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12 Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում: 01-05-2024 11:14 Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն: 30-04-2024 09:58 Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։ 30-04-2024 09:44 Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում: 30-04-2024 09:39 Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LADY NEWS TV
VIDEO
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024 Դիտվել է 616 անգամ 01.05.2024 Դիտվել է 491 անգամ 26.04.2024 Դիտվել է 236 անգամ 27.04.2024 Դիտվել է 236 անգամ 30.04.2024 Դիտվել է 187 անգամ