Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
19:14, 22.06.2016
- Դու երազանք ունե՞ս:
- Այո՝ նիհարել:
- Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում:
- Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:

Դիտվել է 5484 անգամ

09:34, 07.06.2025
Հոլիվուդյան մի հայտնի դերասանուհի շրջագայության է գալիս Փարիզ և պարզում, որ Էյֆելյան աշտարակի մոտ աշխատում է շատ լավ լուսանկարիչ։ Աստղը կապ է հաստատում նրա հետ, և լուսանկարիչը դիմանկար է նկարում, որը դերասանուհուն շատ է դուր գալիս...
25 տարի անց հանրահայտ կինոդիվան կրկին հայտնվում է Փարիզում, հիշում իր լուսանկարչին, գտնում նրան, և վերջինս կրկին նկարում է դերասանուհու դիմանկարը։ Այս անգամ լուսանկարն աստղին այնքան էլ դուր չի գալիս։ Նա այդ մասին ուղղակիորեն ասում է լուսանկարչին։ Ինչին տարեց փարիզցին նրբանկատորեն պատասխանում է. «Տիկին, անցյալ անգամ ես 25 տարով երիտասարդ էի...»:

Դիտվել է 809 անգամ

08:05, 24.05.2025
Ժամադրության չեկած կինը կարող է փչացնել միայն ձեր տրամադրությունը, եկածը՝ ամբողջ կյանքը։

Դիտվել է 1224 անգամ

14:42, 17.05.2025
Եթե կինը որոշել է չբացահայտել գաղտնիքը, նա չի հանգստանա, մինչև այն չպատմի որևէ մեկին։

Դիտվել է 1421 անգամ

07:49, 03.05.2025
- Ինչո՞ւ ես տխուր։ Ի՞նչ է պատահել։
- Իմ ընկերը դավաճանում է ինձ։
- Անտո՞նը, թե՞ Յուրան։
- Դավիթը։

Դիտվել է 1273 անգամ

17:51, 29.03.2025
Եթե ժամադրության ժամանակ կինն իր հեռախոսը դնում է ինքնաթիռի ռեժիմի, ապա, ամենայն հավանականությամբ, դուք միակը չեք, ով թռչում եք այդ ավիաընկերությամբ...

Դիտվել է 1822 անգամ

11:29, 23.03.2025
ս գեղեցի՞կ եմ:
- Քո սանրվածքը գեղեցիկ է, դիմահարդարումը, զգեստը, գուլպաները, կոշիկները՝ ամենն էլ գեղեցիկ են: Իսկ թե ինչ կա դրանց տակ՝ չգիտեմ: Հարկավոր է տեսնել։

Դիտվել է 1796 անգամ

00:48, 15.03.2025
Սոցցանցում տղայի և աղջկա զրույցից.
-Բարև ձեզ: Դուք պարզապես գեղեցկուհի եք…
-Շնորհակալություն։
-Դուք ընկեր ունե՞ք:
-Մի րոպե, նայեմ ձեր լուսանկարները... Այո՛, ես ընկեր ունեմ:

Դիտվել է 1974 անգամ

15:49, 22.02.2025
Առաջին կինը պատրաստվել է պատվիրատուի նյութից։ Ի՞նչ դժգոհություններ կարող են լինել:

Դիտվել է 2205 անգամ

09:05, 14.02.2025
Որդին հարցնում է հորը․
–Հայրիկ, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել իմ երկրորդ կեսին, ի՞նչ անեմ։
–Տղաս, երկրորդ կեսիդ գտնելուց առաջ, դու նախ պետք է գտնես քո առաջին կեսը։

Դիտվել է 2427 անգամ

11:39, 08.02.2025
մ ընկերուհին ինձնից նեղացել է...
-Ինչո՞ւ:
- Նա տխուր էր, քանի որ գիրացել է, իսկ ես փորձեցի մխիթարել նրան։
-Եվ ի՞նչ ասացիր:
-«Լավ, ինչո՞ւ ես փքվել»։

Դիտվել է 2467 անգամ

11:31, 25.01.2025
այրիկ, ինձ երկու աղջիկ են դուր գալիս՝ մեկը խելացի է, մյուսը գեղեցիկ, ո՞ւմ հետ ամուսնանամ:
-Որդիս, ամեն ինչ շատ ավելի պարզ է. տղաներն ամուսնանում են միայն այն աղջիկների հետ, ովքեր համաձայնվում են:

Դիտվել է 2682 անգամ

12:39, 18.01.2025
նչու՞ են պարկեշտ մարդիկ հաճախ միայնակ:
- Պարկեշտ կինն առաջին անգամ չի համաձայնվում, իսկ իսկական տղամարդը երկրորդ անգամ առաջարկ չի անում:

Դիտվել է 2828 անգամ

09:42, 11.01.2025
Տղամարդկային տրամաբանությունն ինձ ստիպում է հույս դնել բացառապես կանացի ինտուիցիայի վրա։

Դիտվել է 2800 անգամ

10:56, 08.12.2024
Տղան հարցնում է հորը.
-Կարո՞ղ ես ասել, թե որ կանայք են ամենահավատարիմը: Թխահերնե՞րը, կարմրահերները, թե՞ շիկահերներները։
- Ճերմակահերները, տղա՛ս: Ճերմակահերները։

Դիտվել է 3155 անգամ

00:39, 30.11.2024
Կարծես թե ամեն ինչ ստացվեց․ աշխատանք գտա, մեքենա գնեցի, հիփոթեքը մարեցի, գումար խնայեցի Թաիլանդ գնալու համար... Բայց հոպ՝ արդեն 60 եմ:

Դիտվել է 3379 անգամ

10:43, 23.11.2024
մուսինս ինձ սիրում է իմ երևակայության պակասի համար...
-Այսի՞նքն:
–Ես երբեք այնքան երևակայություն չեմ ունենում, որ մտածեմ, թե ինչի համար իրենից նեղանամ։

Դիտվել է 3047 անգամ

09:09, 16.11.2024
- Իսկ ինչո՞ւ Դուք ամուսնացած չեք:
- Դե, գիտեք, ես հիմա այն տարիքում եմ, որ արդեն ուշ է արքայազն փնտրելու համար, իսկ ամուսնանալ առաջին պատահածի հետ՝ դեռ վաղ է:

Դիտվել է 3454 անգամ

10:24, 09.11.2024
Կինն իր տղամարդուն ուշադիր լսում է միայն մեկ դեպքում․ երբ նա խոսում է հեռախոսով, իսկ ինքը չգիտի, թե ում հետ:

Դիտվել է 3473 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 983 անգամ
30.06.2025
Դիտվել է 957 անգամ
02.07.2025
Դիտվել է 346 անգամ
03.07.2025
Դիտվել է 277 անգամ
04.07.2025
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster