Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
20:09, 17.12.2018
չ մի տեղ էլ ես քեզ հետ չեմ գնա:
-Այդ դեպքում ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել:
-Որպեսզի տեսնես, թե ինչպիսի գեղեցկուհի քեզ հետ ոչ մի տեղ չգնաց:

Դիտվել է 1934 անգամ

12:15, 22.01.2017
Կնոջ մենախոսությունը․
- Համեղ պատրաստում եմ, լվացք եմ անում, վարդակները նորոգում եմ, լոգարանի խցանումները բացում, էլեկրալամպերը փոխում եմ, աղբը՝ տանում թափելու, ֆուտբոլ չեմ նայում․․․Աստված իմ, ինչ կատարյալ տղամարդ կլինեի․․․

Դիտվել է 7674 անգամ

11:28, 22.01.2017
Մի կին համառորեն հասնում էր իր բոլոր նպատակներին։ 
Իր հարսանիքի օրը նա ինքնասպան եղավ․ նրան այս կյանքում այլևս ոչինչ հարկավոր չէր․․․

Դիտվել է 7967 անգամ

10:33, 22.01.2017
Գնչուհու խորհուրդը․
- Մեղքդ քեզ տանջում է, բայց վախենո՞ւմ ես եղելությունն ամուսնուդ պատմել։ Գնա անտառ, մի արջ գտիր ու նրան պատմիր՝ կթեթևանաս․․․

Դիտվել է 7231 անգամ

12:47, 16.01.2017
Կնոջը պետք է նորաձև զգեստ, կոշիկ, վարսահարդարում, ներքնազգեստ, ոմանց՝ նաև թանկարժեք մուշտակ, յուրօրինակ գլխարկ և այլն։
 
Տղամարդուն պետք է կին՝ առանց այդ ամենի․․․

Դիտվել է 8057 անգամ

14:18, 02.08.2016
Տղամարդը հարցնում է ընկերուհուն.
-15.5-ը քեզ հարմա՞ր է:
-Հիմար հարց ես տալիս:
-Ինչո՞ւ:
-Երբեք չէի մտածի, որ քեզ նման լուրջ տղամարդը կվերցնի քանոնն ու կչափի իր…
-Դու ի՞նչ նկատի ունես:
-Իսկ դո՞ւ ինչ նկատի ունես:
-Ես խոսում եմ քո մատի չափի մասին՝ մատանի գնելու համար:
-Գրողը տանի, ինձ էլ թվաց, թե …

Դիտվել է 8225 անգամ

10:50, 24.07.2016
Ինչպե՞ս ես կարող էի փչացնել ամուսնուս ծննդյան օրը, եթե չեմ էլ հիշում, թե դա երբ է։

Դիտվել է 6763 անգամ

10:40, 24.07.2016
Հրուշակեղենի վաճառասրահում․
- Տվեք ինձ, խնդրում եմ այս տորթը և վրան գրեք․ «Սիրելի Մարիներին՝ ծննդյան օրվա կապակցությամբ»։
- Իհարկե, հիմա մենք այն կփաթեթավորենք։
- Փաթեթավորելու կարիք չկա, ես այն այստեղ կուտեմ․․․

Դիտվել է 5710 անգամ

19:14, 22.06.2016
- Դու երազանք ունե՞ս:
- Այո՝ նիհարել:
- Այդ դեպքում ինչո՞ւ չես նիհարում:
- Ինչպե՞ս կարելի է առանց երազանքի ապրել:

Դիտվել է 3351 անգամ

18:10, 22.06.2016
Ամուսինը՝ կոջը․
-Քեզ համար ինչ-որ բան վերցնե՞մ։
-Այո, իհարե։
-Իսկ ի՞նչ կցանկանաս։
-Դեռ չգիտեմ, բայց՝ երկու հատ։

Դիտվել է 3379 անգամ

12:43, 12.04.2015
Քարդաշյանական թեմաներով


Ապրիլի 8-ից հետո հայաստանաբնակները կիսվել են երկու խմբի` Քիմին տեսածների և Քիմին չտեսածների:
 
Ապրիլի 8-ից հետո ողջույնի նոր ձև` Հայաստանում.
-Բարի լույս:
-Բարի լույս:
-Տեսե՞լ ես:
-Չէ, բայց շատ եմ ուզում:


Աղբյուր`
LADYNEWS.am

Դիտվել է 5968 անգամ

23:05, 20.10.2014
Շեքսպիրի մոտ ասվում է. «Լինե՞լ, թե՞ չլինել»:
Իսկ կանայք ասում են. «Ինչ լինում է` թող լինի»:

Դիտվել է 11171 անգամ

21:48, 20.01.2014
ատկերացնո՞ւմ ես, մի անգամ քիչ մնաց բռնվեի' ամուսնուս սիրեկանիս անունով էի ուզում դիմել: Ստիպված եղա շուն պահել: Գարիկ եմ դրել անունը: Հիմա էլ որևէ խնդիր չի լինում...

Դիտվել է 10165 անգամ

23:08, 21.11.2013
Ես ունեմ դասական զգեստապահարան.
1. Հագնելու ոչինչ չկա:
2.Կախելու տեղ չկա:
3.Թափելն' ափսոս է:
4.Եվ հատուկ դարակ' «Հանկարծ ու նիհարեմ»:
 
Աղբյուր`
LADYNEWS.am

Դիտվել է 12988 անգամ

00:25, 19.10.2013
Ի ՞նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»


Սերը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:


Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին.
 1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես:
 2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները:
 3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք:
 4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ:
 5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա:
 6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում:
 7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան:
 8. Ազատիր մի մեծ արկղ, որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին:
 9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»:
 10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:
 
Աղբյուր`
LADYNEWS.am

Դիտվել է 19112 անգամ

18:57, 29.09.2013
Ժողովրդական ասացվածք. Եթե կինը հանկարծ սկսում է լացել, նշանակում է նա ինչ-որ բան է ուզում ասել:

Դիտվել է 12921 անգամ

22:45, 25.07.2013
ա սարսափելի է,-լացակումած ասում է գեղեցկուհին իր փեսացուին:-Երեկ հայրս պոկերով տանուլ է տվել իր ողջ կարողությունը, և հիմա մենք չենք կարող ամուսնանալ:
-Ամեն ինչ կարգին է, սիրելիս,-ժպտալով ասում է փեսացուն:-Ես եմ նրանից ամբողջը տարել՝ ապահովության համար:

Դիտվել է 11460 անգամ

08:02, 14.07.2013
Ընկերուհիներիցս մեկը, ով զարմիկ ունեցավ, ահա թե ինչ պատմեց.
-Ես ինձ համար բացահայտեցի մի շարք ճշմարտություններ.
-գոռացող երեխայի ձայնը երեք անգամ բարձր է, քան երեք մեծահասակներինը` միասին,
-այն ամենը, ինչ թաքցված է անձենամխելի տեղում՝ հասանելի է 30 վայրկյանում,
-լվացքի մեքենայում լվացվելուց հետո խամյակների սիրտը խառնում է,
-սուպերսոսինձն, իրոք, ամեն ինչ փակցնում է
-հրշեջները տեղ են հասնում 10 րոպեի ընթացքում:  

Դիտվել է 8892 անգամ

20:41, 16.06.2013
Ամուսինը՝ կնոջը.
-Ինձ համար գնածդ վերնաշապիկը իմ չափսով չէ, այն իմ հագածից երկու համար մեծ է:
Կինը.
-Գիտեմ: Բայց ես չէի ուզում, որ վաճառողուհին իմանար, թե ինչպիսի լղարի հետ եմ ամուսնացել:
 

Դիտվել է 9068 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2020 10:17
Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է:
15-08-2020 09:52
Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու և ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Պատճառը, ինչպես և նշել էր Թանդիլյանը, առողջական է՝ նա երկարատև բուժման կարիք ունի և այժմ գտնվում է Ավստրալիայում։ 
15-08-2020 08:59
Մերիլենդի McDonald`s-ում աշխատող մահմեդական կինը պնդում է, որ մենեջերներն ու աշխատակիցները սեռական ոտնձգություններ են թույլ տվել նրա նկատմամբ և ենթարկել կրոնական խտրականության, երբ նա իսլամ է ընդունել։ Բալթիմորից 28-ամյա Դայմոնդ Փաուելը դատի է տվել իր նախկին գործատուին՝ Լենհեմից Susdewitt Management LLC-ին։
15-08-2020 02:21
ՌԴ հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան երեխա է որդեգրել․ այս մասին ռուսական շանսոնի աստղը հայտնել է ինսթագրամյան իր էջում:
15-08-2020 02:12
Մահացել է «Յագոդա-Մալինա» հիթի կատարող Վալենտինա Լեգկոստուպովան։ Այս մասին հայտնել է երգչուհու դուստրը՝ Անետա Բրիլն Instagram-ի իր էջում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

LADYNEWS TV
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը ևհրապարակել դրա անիմացված հոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2020
Դիտվել է 1652 անգամ
14.08.2020
Դիտվել է 1238 անգամ
11.08.2020
Դիտվել է 1185 անգամ
12.08.2020
Դիտվել է 407 անգամ
13.08.2020
Դիտվել է 368 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster