ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
|
21:48, 20.01.2014
-Պատկերացնո՞ւմ ես, մի անգամ քիչ մնաց բռնվեի' ամուսնուս սիրեկանիս անունով էի ուզում դիմել: Ստիպված եղա շուն պահել: Գարիկ եմ դրել անունը: Հիմա էլ որևէ խնդիր չի լինում...
Դիտվել է 12292 անգամ
|
|
09:34, 07.06.2025 Հոլիվուդյան մի հայտնի դերասանուհի շրջագայության է գալիս Փարիզ և պարզում, որ Էյֆելյան աշտարակի մոտ աշխատում է շատ լավ լուսանկարիչ։ Աստղը կապ է հաստատում նրա հետ, և լուսանկարիչը դիմանկար է նկարում, որը դերասանուհուն շատ է դուր գալիս...
25 տարի անց հանրահայտ կինոդիվան կրկին հայտնվում է Փարիզում, հիշում իր լուսանկարչին, գտնում նրան, և վերջինս կրկին նկարում է դերասանուհու դիմանկարը։ Այս անգամ լուսանկարն աստղին այնքան էլ դուր չի գալիս։ Նա այդ մասին ուղղակիորեն ասում է լուսանկարչին։ Ինչին տարեց փարիզցին նրբանկատորեն պատասխանում է. «Տիկին, անցյալ անգամ ես 25 տարով երիտասարդ էի...»:
Դիտվել է 944 անգամ
|
| 08:05, 24.05.2025 Ժամադրության չեկած կինը կարող է փչացնել միայն ձեր տրամադրությունը, եկածը՝ ամբողջ կյանքը։
Դիտվել է 1364 անգամ
|
| 14:42, 17.05.2025 Եթե կինը որոշել է չբացահայտել գաղտնիքը, նա չի հանգստանա, մինչև այն չպատմի որևէ մեկին։
Դիտվել է 1536 անգամ
|
| 07:49, 03.05.2025 - Ինչո՞ւ ես տխուր։ Ի՞նչ է պատահել։ - Իմ ընկերը դավաճանում է ինձ։ - Անտո՞նը, թե՞ Յուրան։ - Դավիթը։
Դիտվել է 1394 անգամ
|
| |
|
17:51, 29.03.2025 Եթե ժամադրության ժամանակ կինն իր հեռախոսը դնում է ինքնաթիռի ռեժիմի, ապա, ամենայն հավանականությամբ, դուք միակը չեք, ով թռչում եք այդ ավիաընկերությամբ...
Դիտվել է 1936 անգամ
|
| 11:29, 23.03.2025 -Ես գեղեցի՞կ եմ:
- Քո սանրվածքը գեղեցիկ է, դիմահարդարումը, զգեստը, գուլպաները, կոշիկները՝ ամենն էլ գեղեցիկ են: Իսկ թե ինչ կա դրանց տակ՝ չգիտեմ: Հարկավոր է տեսնել։
Դիտվել է 1933 անգամ
|
| 00:48, 15.03.2025 Սոցցանցում տղայի և աղջկա զրույցից.
-Բարև ձեզ: Դուք պարզապես գեղեցկուհի եք…
-Շնորհակալություն։
-Դուք ընկեր ունե՞ք:
-Մի րոպե, նայեմ ձեր լուսանկարները... Այո՛, ես ընկեր ունեմ:
Դիտվել է 2068 անգամ
|
| 15:49, 22.02.2025 Առաջին կինը պատրաստվել է պատվիրատուի նյութից։ Ի՞նչ դժգոհություններ կարող են լինել:
Դիտվել է 2296 անգամ
|
| 09:05, 14.02.2025 Որդին հարցնում է հորը․ –Հայրիկ, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել իմ երկրորդ կեսին, ի՞նչ անեմ։ –Տղաս, երկրորդ կեսիդ գտնելուց առաջ, դու նախ պետք է գտնես քո առաջին կեսը։
Դիտվել է 2532 անգամ
|
| 11:39, 08.02.2025 -Իմ ընկերուհին ինձնից նեղացել է... -Ինչո՞ւ: - Նա տխուր էր, քանի որ գիրացել է, իսկ ես փորձեցի մխիթարել նրան։ -Եվ ի՞նչ ասացիր: -«Լավ, ինչո՞ւ ես փքվել»։
Դիտվել է 2595 անգամ
|
| 11:31, 25.01.2025 -Հայրիկ, ինձ երկու աղջիկ են դուր գալիս՝ մեկը խելացի է, մյուսը գեղեցիկ, ո՞ւմ հետ ամուսնանամ:
-Որդիս, ամեն ինչ շատ ավելի պարզ է. տղաներն ամուսնանում են միայն այն աղջիկների հետ, ովքեր համաձայնվում են:
Դիտվել է 2778 անգամ
|
| 12:39, 18.01.2025 -Ինչու՞ են պարկեշտ մարդիկ հաճախ միայնակ:
- Պարկեշտ կինն առաջին անգամ չի համաձայնվում, իսկ իսկական տղամարդը երկրորդ անգամ առաջարկ չի անում:
Դիտվել է 2929 անգամ
|
| 09:42, 11.01.2025 Տղամարդկային տրամաբանությունն ինձ ստիպում է հույս դնել բացառապես կանացի ինտուիցիայի վրա։
Դիտվել է 2912 անգամ
|
| 10:56, 08.12.2024 Տղան հարցնում է հորը.
-Կարո՞ղ ես ասել, թե որ կանայք են ամենահավատարիմը: Թխահերնե՞րը, կարմրահերները, թե՞ շիկահերներները։
- Ճերմակահերները, տղա՛ս: Ճերմակահերները։
Դիտվել է 3241 անգամ
|
| 00:39, 30.11.2024 Կարծես թե ամեն ինչ ստացվեց․ աշխատանք գտա, մեքենա գնեցի, հիփոթեքը մարեցի, գումար խնայեցի Թաիլանդ գնալու համար... Բայց հոպ՝ արդեն 60 եմ:
Դիտվել է 3480 անգամ
|
| 10:43, 23.11.2024 -Ամուսինս ինձ սիրում է իմ երևակայության պակասի համար...
-Այսի՞նքն:
–Ես երբեք այնքան երևակայություն չեմ ունենում, որ մտածեմ, թե ինչի համար իրենից նեղանամ։
Դիտվել է 3134 անգամ
|
| 09:09, 16.11.2024 - Իսկ ինչո՞ւ Դուք ամուսնացած չեք:
- Դե, գիտեք, ես հիմա այն տարիքում եմ, որ արդեն ուշ է արքայազն փնտրելու համար, իսկ ամուսնանալ առաջին պատահածի հետ՝ դեռ վաղ է:
Դիտվել է 3555 անգամ
|
| 10:24, 09.11.2024 Կինն իր տղամարդուն ուշադիր լսում է միայն մեկ դեպքում․ երբ նա խոսում է հեռախոսով, իսկ ինքը չգիտի, թե ում հետ:
Դիտվել է 3570 անգամ
|
| |
|
|