00:25, 19.10.2013 Ի ՞նչ անել, եթե սիրահարվել եք «անարժանի»
Սերը, ինչպես հայտնի է՝ դաժան է: Անիմաստ է վիճել այս առումով: Կարևոր է սովորել այդ իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն:
Եւ այսպես՝ ի՞նչ անել, եթե սիրահարվել եք անարժանին. 1. Մի հուսահատվիր: Ամենայն հավանականությամբ՝ սա վերջին անգամն է: Իսկ եթե հաշվի առնենք վերջին շրջանում «անարժանիների» թվի աննախադեպ աճը՝ արժանավոր երիտասարդի սիրահարվելը գործնականում անհնարին է դառնում: Շրջիր աշխատավայրով ու կտեսնես, թե որքան «անարժաններ» կան, ընդ որում՝ մեծամասամբ ամուսնացած: Նրանց կանայք դիմացել են, ուրեմն՝ դու էլ կարող ես: 2. Զանգահարիր ընկերներիդ ու մոտ բարեկամներիդ և մի լավ պախարակիր նրան: Զրուցակիցներիդ կթվա, թե խելքը թռցրել ես և հետո բացարձակ չեն զարմանա, երբ իմանան, որ կապվել ես այդ «անարժանի» հետ: Ավելին, նրանք համոզված կլինեն, որ դուք կատարյալ զույգ եք, և կխրախուսեն ձեր հարաբերությունները: 3. Ընկերական կապեր հաստատիր ալկոհոլային ոլորտում աշխատողների հետ: Ամենայն հավանականությամբ' դու կսկսես խմել, և կզգացվի լավ խմիչքի ու զեղչերի կարիք: 4. Ընկերական կապեր հաստատիր «շտապ օգնությունում» աշխատող որևէ մեկի հետ: Ամենայն հավանականությամբ՝ դու այդ «անարժանի» պատճառով կփորձես վերջ տալ կյանքիդ: 5. Քո ազատ միջոցների մեծ մասը ներդրում կատարիր բարեգործության, արվեստի կամ անշարջ գույքի մեջ: Հակառակ դեպքում՝ այն կծախսես այդ «անարժանի» քմահաճույքների բավարարման վրա: 6. Ուշադիր եղիր սեքսի ժամանակ. «անարժանները» շատ հեշտ ու արագ են բազմանում: 7. Մնա քո տեղում, ինչ էլ պատահի՝ մի տեղափոխվեք. «անարժանն» Աֆրիկայում էլ է անարժան: 8. Ազատիր մի մեծ արկղ, որպեսզի այդտեղ տեղավորես թավա, լուսարձակ, բաժակներ և այլ մանր-մունր բաներ, որոնք կնվրիր քո «անարժանը» մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին: 9. Բաժանորդագրվիր «Աստղագուշակ» ամսագրին: Ամեն շաբաթ, հիասթափության պահերին, այնտեղ գրված կլինի, որ «գալիք շաբաթ քեզ սպասվում են ուրախալի իրադարձություններ»: 10. Օրագրում գրիր այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Երջանիկ ընտանիք, գուցեև չստացվի, փոխարենը՝ կարող եք հրապարակել «Սեքսը մեծ քաղաքում»-ից ավելի հետաքրքիր գիրք և միլիոններ աշխատել: Մանրուք չէ և այնքան հաճելի:
18-07-2025 09:42 Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։
18-07-2025 09:36 Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
18-07-2025 09:33 2025 թվականի ամառվա նորաձևության թրենդը Sardine Girl Summer-նն է՝ տարօրինակ, ծովային և հմայիչ ձևով ծիծաղելի։ Այն ունի ծովի աղի, Chanel No. 5-ի բույր և... սարդինների: Այո, բառացիորեն. նորաձևության նոր միտումը ձուկն է, ձկան պարկերը, ձկան շքեղությունը: Եվ այն նվաճում է պոդիումները, TikTok-ը և բոլոր նրանց սրտերը, ովքեր հոգնել են բեժ գույնի առօրյա կյանքից և «հանգիստ շքեղությունից»:
18-07-2025 09:25 Սոցիալական ցանցերի երկարատև օգտագործումը կապված է ուշադրության պահպանման դժվարության, հուզական հոգնածության աճի և կախվածություն հիշեցնող վարքագծի հետ։ Ըստ Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի և Սինգապուրի Research Network հետազոտական գործակալության նոր զեկույցի՝ երիտասարդ մասնակիցների 68%-ը հայտնել է կենտրոնանալու դժվարությունների մասին, մինչդեռ շատերը դժվարացել են դպրոցական առաջադրանքները կատարել կամ մեկ րոպեից ավելի բովանդակություն (կոնտենտ) դիտել։
18-07-2025 08:41 Շվեյցարական շքեղության հոլդինգ Richemont-ը, որը Cartier-ի, Van Cleef & Arpels-ի և այլ հայտնի ապրանքանիշերի սեփականատերն է, հայտնել է վաճառքի 6% աճի մասին առաջին ֆինանսական եռամսյակում (մինչև 5.4 միլիարդ եվրո՝ հաստատուն տեմպերով)՝ շնորհիվ Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում զարդերի մեծ պահանջարկի, հաղորդում է WWD-ն։