Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-07-2023 02:32
Դերասանուհի Էշլի Բենսոնը, ով հայտնի է «Մեր կյանքի օրերը» և «Հաճելի խաբեբաները» ֆիլմերով, ամուսնանում է: 33-ամյա դերասանուհին և նավթային մագնատ Մարվին Դևիսի 43-ամյա թոռը՝ Բրենդոնը, հայտարարել են իրենց նշանադրության մասին։
08-07-2023 09:30
Շատ մարդիկ օգտագործում են քաղցրավենիք՝ ինտենսիվ մտավոր աշխատանքի ժամանակ ուղեղի գործունեությունը խթանելու համար: Սակայն դա բացասական հետևանքներ է ունենում։ Երբ շաքարի մեծ չափաբաժինը մտնում է արյուն, ուղեղի և ամբողջ օրգանիզմի ակտիվությունն իսկապես մեծանում է։ Պարզապես նման «լիցքավորման» ազդեցությունը կարճաժամկետ է։ 15–20 րոպեի ընթացքում առաջադրանքների վրա կենտրոնացումը փոխարինվում է հոգնածությամբ, քնկոտությամբ և սովի զգացումով:
08-07-2023 09:20
«Եվրատեսիլ 2024»-ը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը՝ Eurovision.tv-ն։ «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ Մալմյոն իր ուրույն տեղն ունի․ այն մրցույթը հյուրընկալել էր 1992 թ-ին, այնուհետեւ՝ 2013-ին՝ Լորինի առաջին հաղթանակից հետո: Կիսաեզրափակիչները կանցկացվեն 2024 թվականի մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 11-ին, «Մալմյո Արենայում»։
08-07-2023 09:11
Ավստրալացի գիտնականները պարզվել են, որ արտամարմնային բեղմնավորման համար ձվաբջիջների գոյատևման վրա ազդում է տարվա այն ժամանակը, երբ դրանք հավաքվում են ձվարաններից: Ամռանը հավաքված ձվաբջիջներից ստացված սաղմերն աշնանային ցուցանիշների համեմատ 30%-ով ավելացնում են երեխա ունենալու հնարավորությունը։ Կենդանի ծննդաբերության հավանականությունը 28%-ով ավելի է եղել, երբ նյութը հավաքվել է ամենաշատ արևային լույս ունեցած օրերին՝ համեմատած ամպամած օրերի հետ։
08-07-2023 02:40
Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է երգչուհի Բրիթնի Սփիրսին հարվածելու հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի 6-ի գիշերը քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։ Ըստ երգչուհու՝ ինքը փորձել է մոտենալ NBA-ի բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամային և շնորհավորել նրան հաջողությունների առթիվ, և քանի որ աղմկոտ է եղել, բասկետբոլիստի ուշադրությունը գրավելու համար Սփիրսը դիպել է նրա ուսին։ Վեմբանյամային պաշտպանող անվտանգության աշխատակիցն, ըստ Սփիրսի, ձեռքը հետևի մասով հարվածել է իր դեմքին։
07-07-2023 10:34
Շվեդուհին վերջին 10 տարիների ընթացքում գրեթե 127 280 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ փորձելով դառնալ իսկական Բարբի տիկնիկ։ Ալիսիա Ալմիրան հայտնել է, որ մի քանի տարի առաջ թողել է իր եկամտաբեր PR աշխատանքը՝ դառնալով ինքնահռչակ «բիմբո աղջիկ»:
06-07-2023 11:26
Բրիտանացի աշակերտուհին ժամանել է իր ավարտական երեկոյին դագաղի մեջ, որը տարել են նրա եղբայրն ու հայրը, նախքան կարմիր գորգի վրա «կյանքի վերադառնալը»: 16-ամյա Աբի Ռիկեթսն աղմուկ է բարձրացրել Trinity Academy-ում, երբ ժամանել է սեւ Volvo XC90-ով, ոտքից գլուխ հագած սեւ ժանյակավոր զգեստ, ժանյակավոր զուգագուլպաներու երկարաճիտ կոշիկներով: Դագաղը գորգի եզրին դնելուց հետո, ընտանիքը հնչեցրել է շվեդական Ghost ռոք խմբի «Year Zero» երգը:
06-07-2023 11:15
Թաիլանդում բժիշկները սխալմամբ կենդանի կնոջ մահացած են հայտարարել: Կինը կենդանության նշաններ է ցույց տվել, երբ նրա հարազատները դիակը պատրաստել են հուղարկավորության։ 
06-07-2023 02:31
Ավարտվել է աղմկահարույց և մի քանի ամիս քննարկվող «Կուռք» սերիալի ցուցադրությունը, որի գլխավոր դերում Լիլի-Ռոուզ Դեփն էր։ Եզրափակիչ սերիայի թողարկումից հետո քննադատներն ու հեռուստադիտողները խոսում են այն մասին, թե որքանով ձախողվեց կամ դեռ արժե դիտել Սեմ Լևինսոնի և The Weeknd-ի նախագիծը:
06-07-2023 02:23
Փարիզում Նորաձևության շաբաթվա երկրորդ օրն ավարտվեց Armani Prive նորաձեւության տան աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությամբ։ Ավանդաբար շոուն գրավել էր մեծ թվով հոլիվուդյան հայտնիների, սակայն երեկոյի գլխավոր աստղը դերասանուհի Քեյթ Հադսոնն էր։ Նա շոուին ներկայացել էր իր փեսացուի՝ գործարար Դենի Ֆուջիկավայի հետ։
06-07-2023 01:41
64-ամյա ամերիկացի երգչուհի Մադոննան կարող է վերակենդանացման բաժանմունքում հայտնված լինել՝ բակտերիալ վարակով վարակվելու պատճառով, քանի որ նա «անտեսել է հիվանդության նշանները»։
05-07-2023 11:13
«Աշխարհի ամենապինդ ուտեստը» բառացիորեն ավանդական չինական խորովածն է, որի հիմնական բաղադրիչը քարերն են։ Այն պետք է ուտել՝ ծծելով փոքրիկ քարերը՝ վայելելու Չինաստանի արեւելյան Հուբեյ նահանգում ծագած ուտեստի հարուստ եւ կծու համը: Քարը ծծելուց հետո այն պետք է դեն նետել, այստեղից էլ գալիս է ճաշատեսակի անվանումը suodiu, որը նշանակում է «ծծել ու նետել»։
05-07-2023 07:27
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը, պատրաստվում են էլ ավելի հեռանալ Վինձորներից և «ռեբրենդինգի» շրջանակներում փոխել իրենց ազգանունը՝ դառնալով Սպենսեր, որը Հարրիի մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանունն էր։
05-07-2023 03:08
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը թոռը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից։ Անցյալ կիրակի Լեանդրոյի ընկերը, չկարողանալով կապ հաստատել նրա հետ, խուճապի է մատնվել։
04-07-2023 10:22
Օրվա ընթացքում 15-20 րոպե քնելու սովորությունը բարելավում է ճանաչողական կարողությունները և մեծացնում կենտրոնացումը, ասում են հոգեբույժները։ Նախկինում ենթադրվում էր, որ մարմինը ֆիզիկական և մտավոր ուժերը վերականգնում է միայն քնի խորը փուլերում, սակայն նոր տվյալներն ապացուցում են, որ մակերեսային քունը պակաս օգտակար չէ։
04-07-2023 10:13
Սիդնեյի բնակչի ամուսնությունը տեւել է ընդամենը երկու շաբաթ։ Նորաթուխ ամուսինն ամուսնալուծություն է պահանջել հարսանիքի հաջորդ օրը, քանի որ կինը հրաժարվել է սեքսից իրենց հարսանիքի գիշերը։
04-07-2023 04:37
Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը կրկին միասին են. այս մասին հայտնում է PageSix հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Ըստ ինսայդերի՝ աստղերը, այնուամենայնիվ, հարաբերությունների մեջ են։ Նրանք երկու երեկո անընդմեջ միասին են անցկացրել տարբեր երեկույթների ժամանակ և վարվել այնպես, կարծես հանդիպում են:
04-07-2023 03:42
Բրիտանական The Sun տաբլոիդը ներողություն է խնդրել իր սյունակագիր Ջերեմի Քլարքսոնի՝ արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի մասին հրապարակման համար։ Ներողությունը եղել է մեկ օր անց այն բանից հետո, երբ բրիտանական մամուլի կարգավորող մարմինը՝ Մամուլի ստանդարտների անկախ կազմակերպությունը (ISPO), վճռել է, որ Քլարկսոնի հոդվածը սեքսիստական է և «պարունակում է նսեմացնող ու կանխակալ հղումներ դքսուհու սեռին»:
04-07-2023 01:29
«Գահերի խաղի» աստղեր Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին երկրորդ երեխան են ունեցել։ Լույս աշխարհ է եկել նրանց աղջիկը։
03-07-2023 10:05
Բժիշկները նշում են, որ ինքնաթիռով թռիչքների համար ամենաանվտանգ շրջանը հղիության երկրորդ եռամսյակն է։ Նման ուղևորություններից պետք է հրաժարվել նաև այն դեպքերում, երբ խոսքը բարձր պերինատալ ռիսկի հղիության մասին է, օրինակ՝ ուշ վերարտադրողական տարիքում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 483 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
26.10.2026
Դիտվել է 342 անգամ
22.10.2026
Դիտվել է 328 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster