Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-07-2023 04:25
«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի 54-ամյա աստղ Ռենե Զելվեգերն ամուսնանում է բրիտանացի հեռուստահաղորդավար Էնթոնի Էնսթեդի հետ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով զույգի մերձավոր շրջապատին։
19-07-2023 09:58
Ամերիկուհի մոդել Ջիջի Հադիդը ձերբակալվել է թմրանյութեր պահելու համար. Երբ մոդելն անցել է Կայմանյան կղզիների մաքսազերծումը, նրա ուղեբեռում հայտնաբերվել են արգելված նյութեր և դրանց օգտագործման պարագաներ։
19-07-2023 09:54
Ջինսերը տասնամյակներ շարունակ եղել են բացարձակ պարտադիր հագուստ և ցանկացած զգեստապահարանի հիմքը: Չնայած` դրանց համար նորաձևությունը փոփոխական է։ Այդուհանդերձ այս սեզոնին տոտալ ջինսերը կրկին թրենդային են:
19-07-2023 04:06
McDonald`s արագ սննդի բրիտանական  ցանցի ավելի քան 100 աշխատակիցներ խոսել են աշխատավայրում գործընկերների և ղեկավարների կողմից սեռական ոտնձգությունների, ռասիզմի և ահաբեկման մասին: Նրանց թվում կան նրանք, ովքեր անչափահաս տարիքում ենթարկվել են բռնության։
19-07-2023 02:02
Ինսայդերները PageSix-ին հայտնել են, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հարաբերությունների հետ կապված խնդիրներ ունեն. նրանք նույնիսկ բաժանվել են և ապրում են առանձին՝ իրենց ամուսնությունը փրկելու համար: «Նրանք փորձում են պարզել, թե ինչն է ազդել իրենց հարաբերությունների վրա: Հարրին չի տեղավորվում Մեգանի շքեղ աշխարհում», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նա հույս ունի «գտնել իրեն»:
19-07-2023 01:09
«Խենթ ուրբաթի»-ի 37-ամյա աստղ Լինդսի Լոհանն առաջին անգամ մայր է դարձել։ Դերասանուհին որդի է ունեցել, ում տվել են արաբական անուն՝ Լուայ։ Թարգմանաբար այն նշանակում է «պաշտպան»։
18-07-2023 10:23
Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում արժանացել է Գրան Պրի մրցանակի: Երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը hուլիսի 14-16-ը կայացել է Բելառուսի Վիտեբսկ քաղաքում, որին այս տարի մասնակցում էր 15 երկիր։
18-07-2023 10:15
Սաուդյան Արաբիայից երկարակյաց տղամարդն ամուսնացել է իր հինգերորդ կնոջ հետ: «Ընտանեկան կյանքը հավատքի ակտ է և հպարտության աղբյուր' Ամենակարողի, աշխարհների Տիրոջ առաջ», - իր հինգերորդ ամուսնությունից հետո ասել է 90-ամյա Նասեր բին Դահայմա բին Վահք Ալ Մուրշիդի Ալ Օթայբին:
18-07-2023 10:05
Բրիտանացի ֆրանսիացի երգչուհի ու դերասանուհի Ջեյն Բիրկինը մահացել է քաղցկեղի դեմ երկար պայքարելուց հետո։  Երգիչ, դերասանուհի եւ ռեժիսոր Սերժ Գենսբուրգի մուսա Ջեյն Բիրկինը մահացել է հուլիսի 16-ին 77 տարեկանում։ Աստղի մարմինը հայտնաբերել է նրա խնամակալը, ով այցելել էր երգչուհուն։
18-07-2023 09:28
Կենցաղային քիմիկատների օգտագործումը կարող է լինել քաղցկեղի պատճառներից մեկը, ասում են Եվրոպական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբանները։ Նրանք նախազգուշացրել են հիվանդության և ֆանատիկ մաքրման հնարավոր կապի մասին՝  առաջին հորդորելով առաջին հերթին  ուշադիր ուսումնասիրել մաքրող միջոցների բաղադրությունը, քանի որ դրանցից մի քանիսը կարող են քաղցկեղածին նյութեր պարունակել։
18-07-2023 02:37
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն կրկին շշուկներ է հրահրել ամուսնու՝ ռիելթոր Դալթոն Գոմեսի հետ ամուսնական խնդիրների մասին։ Հուլիսի 16-ին Արիանա Գրանդեն ներկա է գտնվել Ուիմբլդոն 2023-ի եզրափակիչ հանդիպմանը, որում իսպանացի Կառլոս Ալկարասը հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին։ 30-ամյա երգչուհին կրել է մոխրագույն միդի զգեստ և սև բարձրակրունկներ։ Լրագրողները նկատել են, որ Գրանդեի ձախ ձեռքին բացակայում է ամուսնական մատանին։
17-07-2023 10:34
Հուլիսի 15-ին Երևանի Կինոյի տանն անցկացվեց «Ոսկե ծիրան» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: «Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ Արծաթե ծիրան ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։
17-07-2023 10:29
Քեմբրիջի համալսարանի գիտնականները գտել են ծերության ժամանակ կյանքի որակը բարելավելու միջոց։ Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվության ժամանակի ավելացումը նպաստում է ավելի լավ ինքնազգացողությանը։ Կյանքի որակի 0,1 միավորի բարելավումը նշանակում է կյանքի տևողության աճ՝ միջինը 6,9 տոկոսով, ինչպես նաև հոսպիտալացման ռիսկի նվազում՝ 4,2 տոկոսով։
17-07-2023 10:21
Իտալական բրենդի հիմնադիր Նաիրա Խաչատրյանի «Բնությունը մեր ներսում» հավաքածուն ներշնչված է արտաքին աշխարհից։ Պատկերներն արտացոլում են ոչ թե մեկ, այլ բոլոր չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի եւ օդի հարստությունը: Խաչատրյանն աշխատել է այնպիսի հայտնի նորաձեւության տների հետ, ինչպիսիք են՝ Yves Saint Laurent, Gucci, Stella McCartney, Jil Sanders, Dolce & Gabbana, Alexander McQueen։ Վերջերս դիզայները Հայաստանում կազմակերպեց իր առաջին նորաձեւության ցուցադրությունը։
17-07-2023 07:45
76 տարեկանում մահացել է Ջեյն Բիրկինը։ Երգչուհուն և դերասանուհուն մահացած են գտել Փարիզի իր տանը։ Մայիսին աստղն առողջական պատճառներով չեղարկեց ամռանը նախատեսված համերգները, 2021 թվականին նա ինսուլտ էր տարել։
17-07-2023 02:23
Մեքսիկայում առևանգված ամերիկուհին, որ ութ ամիս պահված է եղել առևանգողների մոտ, ազատվել է ուրբաթ երեկոյան և անվտանգության մեջ է: Մոնիկա Դե Լեոն Բարբեն առևանգվել է նոյեմբերի 29-ին Մեքսիկայի Տեպատիտլան քաղաքում՝ շան հետ աշխատանքից տուն վերադառնալիս։ Առևանգողների մասին ոչ մի տեղեկություն չկա։
14-07-2023 10:10
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ռեփեր Քանյե Ուեսթից և կատակերգու Փիթ Դևիդսոնից բաժանվելուց հետո չի շտապում նոր հարաբերությունների մեջ մտնել։ Որպես նոր սիրավեպ սկսելու չցանկանալու հիմնական պատճառ՝ 42-ամյա աստղն անվանել է իր երեխաներին, որոնց դաստիարակության վրա այժմ կենտրոնացած է։
14-07-2023 10:02
Վարորդի կողմից խցանման մեջ արտանետվող գազերի ներշնչումը կարող է հանգեցնել ուռուցքաբանության, սրտանոթային և նյարդային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև մաշկային խնդիրների։ Ռիսկերը զգալիորեն մեծանում են, երբ մեքենայի ապակիները բաց են։
14-07-2023 09:56
Հայկական «ժինգյալով հացը» (կանաչիով հաց) հայտնվել է Michelin ուղեցույցում՝ Գլենդելում գտնվող «Zhengyalov Hatz» հացի փռի շնորհիվ։
14-07-2023 09:46
Աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճեց աշխարհի 42-րդ ռակետ չեխ Մարկետա Վոնդրոուշովան: «Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 44,7 միլիոն ֆունտ ստերլինգ է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 483 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 328 անգամ
26.10.2026
Դիտվել է 323 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster