Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-08-2023 03:02
57-ամյա Սինդի Քրոուֆորդն ակնառու ապացուցուցել է, որ իզուր չէ թոփ մոդել են համարում. նա վերստեղծել է 1992 թվականին նկարահանված Pepsi-ի լեգենդար գովազդը։ Տեսահոլովակի սյուժեն և Քրոուֆորդի կերպարն ամբողջությամբ պատճենված են երեսուն տարի առաջվա գովազդից։ Մոդելը դուրս է գալիս սպորտային մեքենայից՝ սպիտակ վերնաշապիկով և կարճ ջինսե շորտերով:
02-08-2023 02:11
Ռուս երգչուհի Ժասմինը որոշել է վաճառել ավելի քան հինգ միլիոն ռուբլի արժողությամբ իր հագած հագուստը։ Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է Oskelly օրիգինալ շքեղ իրերի վերավաճառքի և գնման առցանց հարթակի կայքում։
31-07-2023 09:42
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ ութ պարզ առողջ սովորությունների հետևելը կարող է ավելի քան երկու տասնամյակով մեծացնել կյանքի տևողությունը: Ըստ Health-ի՝ այս սովորությունների թվում են ֆիզիկապես ակտիվ լինելը, օփիոիդների չարաշահումից, ծխելուց և պարբերաբար խմելուց խուսափելը, սթրեսը կառավարելը, առողջ սնվելը, բավարար քունը և դրական սոցիալական հարաբերությունների պահպանումը:
31-07-2023 09:26
Նախաբիոտիկներով (մանրէներ, որոնք օգնում են պահպանել աղեստամոքսային տրակտում մանրէների առողջ համայնքը) ամենահարուստ մթերքներն են սխտորը, սոխը, Երուսաղեմի արտիճուկը և խատուտիկի ցողունը (արևածաղկի ցեղի բազմամյա բույս): Խորհուրդ է տրվում օրական օգտագործել մոտ հինգ գրամ նախաբիոտիկ: Լոբին նույնպես հարուստ է նախաբիոտիկներով։ Այս նյութերի ցածր մակարդակ հայտնաբերվել է մսի, ցորենի, կաթնամթերքի և ձվի մեջ:
29-07-2023 19:24
Գործարար և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կարծում է, որ Իրինա Շեյքը կրկնօրինակում է իր ոճն ու սիրելիներին։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով բլոգերին մոտ կանգնած աղբյուրին։ «Քիմը հետաքրքիր է համարում, որ Իրինան մտերմացել է Քանյե Ուեսթի հետ նրանց բաժանումից անմիջապես հետո։ Հենց որ Քիմին նկատեցին Թոմի հետ, Իրինան հանկարծ սկսեց հանդիպել նրա հետ»,- պատմել է ինսայդերը։
29-07-2023 19:17
Ամերիկացի մոդել եւ ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը Տրիստան Թոմփսոնին առաջարկել է տեղափոխվել իր մոտ մոր մահից հետո։ Այս մասին հայտնում է The Messenger-ը՝ հղում անելով The Kardashians շոուին։ Քլոե Քարդաշյանը շոուի նոր դրվագում պատմել է, որ բասկետբոլիստն իր 16-ամյա եղբոր՝ Ամարիի հետ միասին տեղափոխվել է իր մոտ։
29-07-2023 19:13
Հնդկաստանում վիրաբույժը հեռացրել է պացիենտի առողջ արգանդը (չնայած դրա համար նշաններ չկային) լեղապարկի փոխարեն։ Դեպքը տեղի է ունեցել 2020թ., տեղեկացրել է The Times of India-ն։
27-07-2023 12:44
«Օփենհեյմերի» աստղ Մեթ Դեյմոնն ասել է, որ Սքարլեթ Յոհանսոնի հետ համբուրվելը «իսկական դժոխք էր»: LADBible-ի հետ զրույցում դերասանուհի Էմիլի Բլանթի հետ Դեյմոնը պատասխանել է այն հարցին, թե արդյոք արժե ինչ-որ մեկին պատմել բերանի տհաճ հոտի մասին, թե ոչ։ Բլանթն ու Դեյմոնը չեն վարանել պնդել, որ դա պետք է ասել, ինչը հատկապես կարեւոր է գործընկերների հետ «ինտիմ տեսարաններում» նկարահանվելիս։ «Կա էթիկետ,-ասել է Բլանթը,- պետք է մաքրել ատամները, օգտագործել բերանի լվացում եւ մաստակ»:
27-07-2023 12:17
Ֆրանսիայում ընթանում է «Մանկական Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլը, որին մասնակցել է նաեւ ֆրանսահայ երգչուհի Մադլենը։ Երիտասարդ երգչուհին կատարել է Ջոն Լենոնի Imagine հայտնի երգը, բայց ոչ միայն իր մոտեցմամբ, այլեւ՝ հայերենով։ Մադլենին հաջողվել է իր կատարմամբ հուզել ժյուրիի բոլոր ամդամներին, այդ թվում՝ հայկական արմատներ ունեցող Պատրիկ Ֆիորիին, եւ 4-ն էլ շրջվել են նրա ելույթի ընթացքում։
26-07-2023 19:12
Դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանն ու երգչուհի Իվետա Մուկուչյանը իրենց «Ինստագրամ»-ների պաշտոնական էջերում տեսաուղերձներ են հրապարակել՝ փորձելով միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:
24-07-2023 17:01
Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Հայաստանի թիմից Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի Պրազյանը (10-րդ դասարան) և Շիրակացու անվան ճեմարանի աշակերտ Սյուզաննա Գրիգորյանը (12-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների։
21-07-2023 09:21
Մասնագետների խոսքով՝ կվասը պարունակում է B1, B2, E, PP վիտամիններ, ինչպես նաև նիկոտինաթթու կամ նիացին: Այս օգտակար նյութերն անհրաժեշտ են սիրտ-անոթային և նյարդային համակարգերի առողջությունը պահպանելու, անոթների փխրունությունը կանխելու համար։
21-07-2023 07:28
Գվինեթ Փելթրոուն բրիտանական Vogue-ին տված հարցազրույցում խոսել է գեղեցկության ոլորտում սեքսիզմի մասին։ Ըստ 50-ամյա դերասանուհու՝ հասարակությունը չափազանց պահանջկոտ է տարեց կանանց նկատմամբ, մինչդեռ տղամարդիկ շատ ավելի մեղմ են վերաբերվում։
21-07-2023 05:42
Քայլի Ջենները The Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագում խոստովանել է, որ իր քույրերը միշտ ծաղրել են իր ականջները, ինչից ինքը մանկուց անվստահություն է զգաել։ Միայն դստեր՝ Սթորմիի, ծնվելուց հետո է Քայլին կարողացել ընդունել իր արտաքինը։
21-07-2023 03:46
Ըստ Page six-ի և այլ օտարերկրյա ԶԼՄ-ների՝ սուպերմոդել Բելլա Հադիդը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որն առաջացնում է ջերմություն, գլխացավ և ցան: Այդ իսկ պատճառով է, ըստ աղբյուրների, նա որոշել բաժանվել իր ընկերոջից։
21-07-2023 02:49
Դերասանուհի Մարգո Ռոբին նկարահանվել է ավստրալական Vogue-ի համար անկեղծ ֆոտոշարքում։ Շապիկին աստղը հայտնվել է կարմիր Balenciaga հագուստով, որը բաղկացած է տոպից և ընդարձակ ծաղկային պրինտով կիսաշրջազգեստից։ Մյուս նկարներում նա ներկայացված է ներքնազգեստով։
20-07-2023 10:32
Ըստ հրապարակված վարկանիշի՝ Lyst-ում ամենավաճառվողները եղել են «Հանգիստ շքեղություն» կատեգորիայի իրերը: Շնորհիվ դատարանում Գվինեթ Փելթրոուի և ավարտվող «Հետնորդները» սերիալի կերպարների, Tiktok-ում այս տերմինի ավելի քան 172 միլիոն հիշատակում է գրանցվել: Lyst-ի տվյալները ցույց են տալիս, որ օգտատերերն այնքան են սիրել «հանգիստ շքեղության» էսթետիկան, որ նրանք հիմնականում գնել են այս ոճի իրեր:
20-07-2023 10:24
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել և գործարար Քենդալ Ջենները դարձել է ֆրանսիական L`Oréal Paris կոսմետիկայի ընկերության նոր համաշխարհային դեսպանը։ Այս մասին հայտնում է Vogue-ը։
20-07-2023 09:34
Ռեստորաններում մատուցվող կերակուրները հաճախ երկու անգամ ավելի շատ կալորիաներ են պարունակում, քան նշված է կերակրացանկում, ցույց են տալիս Գրինվիչի համալսարանի հետազոտողների թեստերը։ Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սպառողները չպետք է կերակրի էներգետիկ արժեքի մասին տեղեկությունն օգտագործեն որպես կերակրացանկի ստույգ գնահատական։
20-07-2023 05:15
Սոֆյա Վերգարայի եւ Ջո Մանգանիելոյի սիրային պատմությունը մոտեցավ ավարտին․ երեկ նրանք պաշտոնապես հայտարարեցին ամուսնալուծվելու որոշման մասին։ ԶԼՄ-ները հայտնել են, որ Վերգարան եւ Մանգանիելոն, ովքեր ամուսնացել էին 2015-ին եւ միասին երեխաներ չունեն, «որոշ ժամանակ է, ինչ հեռանում էին իրարից եւ փորձում լուծել խնդիրները, բայց երկուսն էլ կենտրոնացած էին իրենց կյանքի տարբեր ոլորտների վրա»:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 482 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 328 անգամ
26.10.2026
Դիտվել է 305 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster