Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-07-2023 02:16
Երգչուհի Պոլինա Գագարինան Hello!-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր գլխավոր թերությունը համարում է բծախնդիր լինելը։ Գագարինան նաեւ ասել է, որ շատ անհամբեր է։ Նա նշել է, որ ինքը «կրակոտ» և եռանդուն մարդ է, ով երբեմն ցանկանում է ինչ-որ բան անել «անմիջապես և արագ»:
13-07-2023 11:06
Ռոզա Լինն ինստագրամյան էջում շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանին՝ իրեն իր շրջագայության մի մասնիկը դարձնելու համար։ Snap հիթի հեղինակ-կատարողը եւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի դեսպանը կիսվել է իր հարցազրույցով, որում բացահայտում է նաեւ, թե ինչ խորհուրդներ է ստացել Էդ Շիրանից։
13-07-2023 10:19
Լոնդոնում կայացել է այս ամառվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ Գրետա Գերվիգի «Բարբի» կինոնկարի պրեմիերան։ Լեգենդար տիկնիկի մասին ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերակատարներ Մարգո Ռոբին, Ռայան Գոսլինգը, երգչուհի Դուա Լիպան, Ամերիկա Ֆերերան և այլք։
13-07-2023 10:11
Երգչուհի Բրիթնի Սփիրսի գիրքը լույս կտեսնի 2023 թվականի հոկտեմբերի 24-ին և արդեն հասանելի է նախնական պատվերի համար։ Երգչուհին հրապարակում է արել իր սոցցանցերում՝ ցուցադրելով շապիկը. Սփիրսի երիտասարդության լուսանկարն է՝ սև ֆոնին և լակոնիկ մակագրությունը՝ «Կինը իմ մեջ» (The Woman in Me):
13-07-2023 03:22
Բրեդ Փիթը որոշել է դուրս մղել գինու բիզնեսից ռուս ձեռներեցին, որին Անջելինա Ջոլին 500 միլիոն դոլարով գաղտնի վաճառել է Château Miraval-ի իր մասնաբաժինը: Դերասանը զայրացած է, որ իրեն ծաղրել են հուլիսի 10-ին հրապարակված դատական փաստաթղթերում։
13-07-2023 02:15
Ներկայիս «Միսս Ռուսաստան» Աննա Լիննիկովան լքել է Ռուսաստանը։ Այս մասին նա հայտնել է անձնական միկրոբլոգում։ Լիննիկովայի խոսքով՝ ինքը ներկայումս ապրում է Մայամիում։ Աղջիկը ամերիկյան քաղաք  տեղափոխվել է ընկերոջ հետ։
12-07-2023 09:15
Լողազգեստի դիզայներներն իրենց ստեղծագործություններում գնալով ավելի են հակվում դեպի «մինիմալիզմ»: Դատելով Miami Swim Week 2023-ի ցուցադրություններից՝ որոշ դիզայներներ որոշել են չանհանգստանալ եւ մոդելներին պոդիում են բարձրացրել այն ամենով, ինչով լույս աշխարհ են եկել։ Նրանք դա անվանում են «մինիմալիստական» բիկինի:
12-07-2023 09:12
10,5 հազար ֆունտ ստեռլինգով (13,5 հազար դոլար) աճուրդում վաճառվել է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը: Նախկին սեփականատերը գիրքը գնել է 25 տարի առաջ 30 պենսով Վուլվերհեմփթոնի գրադարանում զեղչով վաճառքից: 
12-07-2023 05:35
Լրատվամիջոցները հայտնել են Blackpink խմբի մենակատարուհի Լիսայի և միլիարդատեր Ֆրեդերիկ Առնոյի սիրավեպի մասին։ 26-ամյա Լալիսա Մանոբանը, ով հայտնի է Լիսա մականունով, աշխարհի ամենահայտնի քեյփ փոփ խմբերից մեկի՝ Blackpink-ի մենակատարն է։ Ըստ լուրերի, նա նախկինում հանդիպել է BTS-ի Jung Jong-guk-ի, մեկ այլ մեգա-հայտնի K-pop խմբի՝ NCT-ի առաջնորդ Թեյոնգի և դերասան Պարկ Բո-գումի հետ:
12-07-2023 02:30
Երգչուհի Մադոննան սոցցանցերում գրառում է հրապարակել, որում խոսել է հոսպիտալացումից հետո իր առողջության մասին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար։ Նա խոստովանել է, որ առաջինը, ում մասին մտածել է արթնանալուց հետո, երեխաներն ու երկրպագուներն են եղել։ Երգչուհու խոսքով՝ ինքն այժմ կենտրոնացած է հոսպիտալացումից հետո ապաքինվելու վրա և որքան հնարավոր է շուտ կվերադառնա բեմ։
12-07-2023 01:40
Գեղասահորդուհի, օլիմպիական չեմպիոն Աննա Շչերբակովան մոնոնուկլեոզի պատճառով դադարեցրել է մարզումները Նովոգորսկի Էթերի Տուտբերիձեի ուսումնամարզական հավաքում։ Մոնոնուկլեոզը սուր վիրուսային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են ջերմություն, այտուցված ավշային հանգույցներ, նշագեղձերի բորբոքում, հիվանդությունը ազդում է լյարդի, փայծաղի վրա:
11-07-2023 10:44
Լոս Անջելեսում թալանել են ամերիկացի մոդելավորող, Բեյոնսեի մոր՝ Թինա Նոուլզի տունը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը  հաստատել է, որ ներխուժման պահին տանը ոչ ոք չի եղել: Սեյֆում եղել է ավելի քան 1 մլն դոլար կանխիկ գումար, ինչպես նաև թանկարժեք զարդեր։
11-07-2023 10:10
Ամերիկացի փորձագետները փորձով ապացուցել են, որ արարող մարդիկ ավելի արդյունավետ են օգտագործում իրենց ազատ ժամանակը։ Նրանք ավելի քիչ են կախված գաջեթներից եւ, առհասարակ, ավելի քիչ են ձանձրանում, քան մյուսները։
11-07-2023 08:29
Ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է` ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով: Քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները' գենետիկ նախատրամադրվածություն, սովորություններ, անառողջ սնունդ, ֆիզիկական ակտիվության պակաս, քնի անկանոն ռեժիմ։
11-07-2023 05:39
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսn ու դերասան Բեն Աֆլեքը վերականգնեցին իրենց հարաբերությունները 2021 թվականին՝ առաջին բաժանումից գրեթե 20 տարի անց: Հայտնիներն ամուսնացան մեկ տարի առաջ։ Զույգը պնդում է, որ իրենց ընտանիքում սեր է տիրում։ Սակայն Marca հրատարակությունը հայտնել է, որ երգչուհին իր համար պահեստային տարբերակ է պատրաստում՝ հնարավոր ամուսնալուծության դեպքում։
11-07-2023 05:19
Ուիմբլդոնի մրցաշարում հայտնի են կանանց մենախաղի բոլոր զույգերը.  Իգա Շվյոնտեկ (1, Լեհաստան) - Էլինա Սվիտոլինա (76, Ուկրաինա), Ջեսիկա Պեգուլա (4, ԱՄՆ) - Մարկետա Վոնդրոուշովա (42, Չեխիա), Օնս Ժաբեր (6, Թունիս) - Ելենա Ռիբակինա (3, Ղազախստան), Արինա Սաբալենկա (2, Բելառուս) - Մեդիսոն Քիս (18, ԱՄՆ): Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին։
10-07-2023 11:28
Սրտաբանները նշում են, որ բջջային հեռախոսի հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտանոթային պաթոլոգիաների, մասնավորապես՝ զարկերակային հիպերտոնիայի զարգացման ռիսկը։ Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ սմարթֆոնի օգտագործումը շաբաթական 30 րոպեից ավելի զանգեր կատարելու կամ ստանալու համար մեծացնում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը։
10-07-2023 11:14
Ըստ մասնագետների՝ շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել։ Նրանց խոսքով՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մշտական հոգնածությանը։ Այն մարդիկ, ովքեր սիրում են քաղցրավենիք ուտել, վնասում են իրենց առողջությանը, քանի որ շաքարը էներգիա է տալիս միայն կարճ ժամանակով և արդյունքում թուլություն է առաջացնում։
10-07-2023 11:08
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 225 կգ արդյունքով եւ ռեկորդով նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն:
10-07-2023 07:39
Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան գաղտնի ամուսնացել են։ Այս մասին երգչուհու եղբայրը՝ Խուլիո Իգլեսիա կրտսերը, խոսել է իսպանական հեռուստաշոուի եթերում։ Էնրիկեն Աննայի հետ հարաբերությունների մեջ է արդեն գրեթե 25 տարի և նրանք ունեն երեք հիանալի երեխա։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 483 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
26.10.2026
Դիտվել է 342 անգամ
22.10.2026
Դիտվել է 328 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster